Կոնստանտին Արկադիի Լազարև (մարտի 20, 1903(1903-03-20)[1] կամ մարտի 7, 1903(1903-03-07)[2][3], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3] - հունվարի 29, 1979(1979-01-29)[4], Մեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային բանակի գեներալ-մայոր։

Կոնստանտին Լազարև
մարտի 20, 1903(1903-03-20)[1] կամ մարտի 7, 1903(1903-03-07)[2][3] - հունվարի 29, 1979(1979-01-29)[4] (75 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3]
Մահվան վայրՄեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՄեծ Նովգորոդ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[2][3]
ԶորամասՏասնմեկերորդ բանակ[2] և 47th Rifle Division?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ[2] և Խորհրդա-ճապոնական պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1941)[2]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

1920 թվականին կամավոր մտել է 11-րդ կարմիր բանակի շարքերը։ Ավարտել է Լենինգրադի ռազմահաղորդակցությունների դպրոցը (1926), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1941), Վորոշիլովի անվան ռազմակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1950)։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է որպես Արևմտյան ռազմաճակատի 21-րդ առանձին երկաթուղային բրիգադի շտաբի պետ, 226-րդ առանձին կուրսանտական հրաձգային բրիգադի հրամանատար 278-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Հետպատերազմական տարիներին (1945-1956) ծառայել է Հեռավոր արևելյան և Միջին ասիական ռազմական շրջաններում 1956-1959 թվականին եղել է Լենինգրադի Սուվորովյան զինվորական ուսումնարանի պետ։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469