Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կոնստանտին Իշխանյան (մայիսի 15, 1959(1959-05-15), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ ինժեներ-հիդրոտեխնիկ, օբյեկտների շինարարության կազմակերպիչ և Մոսկվայի կոմունալ տնտեսության ոլորտի ղեկավար։

Կոնստանտին Իշխանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1959(1959-05-15) (64 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
 Konstantin Ishkhanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 թվականի մայիսի 15-ին Բաքու քաղաքում։ 1976 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1981 թվականին ավարտել է Ադրբեջանի ինժեներաշինարարական ինստիտուտը՝ «ինժեներ-հիդրոտեխնիկ»-ի մասնագիտությամբ։ 1981-1983 թվականներին ծառայել է Զինված ուժերում։

1986 թվականից աշխատել է «Մոսոբլստրոյկոմիտեի» ձեռնարկություններում․ աշխղեկ, ավագ աշխղեկ, ՊՄԳ-68 արտադրատեխնիկական բաժնի պետ, միավորված արհմիութենական կոմիտեի նախագահ, «Ինժսելստրոյ» միավորման պետի տեղակալ, «Մոսոբլինժստրոյ» միավորման տնտեսության գծով պետի տեղակա։

1994 թվականից «Ռոսէկոստրոյ» կոնցեռնի գլխավոր տնօրենն է։ 1997 թվականից «ՌՈՍԷԿՈՍՏՐՈՅ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է։ Շինարարության ոլորտում աշխատանքի ընթացքում նախագծվել և կառուցվել են ջրահեռացման համակարգերի օբյեկտներ Երկրի տարբեր շրջաններում՝ Մոսկվայի, Լենինգրադի, Կալինինգրադի մարզերում, քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Կրասնոյարսկ, Սուրգուտ, Դոնի Ռոստով, Ուլյանովսկ, Խաբարովսկ, Նովոռոսիյսկ և այլն։ Մոսկվայում նախագծվել և կառուցվել են Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի անձրևային կոյուղու համակարգի և տրանսպորտային երրորդ օղակի քաղաքային մաքրման կառույցները։

2006 թվականից՝ «Մոսվոդոստոկ»-ի գլխավոր տնօրեն[1][2][3][4]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս զավակ։ Ընտանիքն ապրում է Մոսկվայում։

Պարգևներ և պատվո կոչումներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2017)[5]։
  • «Ռուսաստանի պատվավոր շինարար»-ի կոչում։
  • Մոսկվայի քաղաքապետի պատվոգիր (2018)։
  • Մոսկվայի քաղաքապետի շնորհակալությունը 2003, 2013[6], 2014, 2016 թվականներին։
  • Մոսկվայի քաղաքային դումայի պատվոգիր (2014)[7]։
  • Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային զարգացման նախարարության պատվոգիր։
  • Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության երախտագիտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել