Կոնստանտին Գորդիենկո (ուկրաիներեն՝ Костянтин (Кость) Олексійович Гордієнко, հոկտեմբերի 3, 1899(1899-10-03), Յարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - դեկտեմբերի 18, 1993(1993-12-18), Խարկով, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային գրող։ Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ազգային մրցանակի դափնեկիր (1973 թ.)։

Կոնստանտին Գորդիենկո
Ծնվել էհոկտեմբերի 3, 1899(1899-10-03)
ԾննդավայրՅարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1993(1993-12-18) (94 տարեկան)
Վախճանի վայրԽարկով, Ուկրաինա
ԳերեզմանԽարկովի քաղաքային երկրորդ գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինա և  ԽՍՀՄ
Ժանրերվիպակ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
 Kostiantyn Hordiyenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Գորդիենկոն ծնվել է Խմելնիցկիի մարզի Նիկիտինցի գյուղում, բանվորի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է Օդեսայի արհեստագործական դպրոցը և աշխատանքի անցել գործարանում։ Եղել է Օդեսայի «Բոլշևիկ» թերթի քարտուղարը, «Սև գյուղ» թերթի խմբագիրը։ 1922-1927 թվականներին ապրել է Խարկովում, եղել է պրոլետար գրողների միության անդամ, «Իզվեստիա ՎՈՒՑԻԿ» թերթի աշխատակից։ Աշխատել է Վասիլի Բլակիտինի, Ալեքսանդր Դովժենկոյի, Օստապ Վիշնյայի հետ։ 1934 թվականից եղել է Ուկրաինայի գրողների միության անդամ։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատակցել է «Радянська Україна», «Соціалістична Харківщина» թերթերին, ինչպես նաև աշխատել է Շևչենկոյի անվան ռադիոկայանում։

Մահացել է Խարկովում։

Ստեղծագործություններ խմբագրել

Տպագրվել է 1925 թվականից («Ֆեդկո» պատմված)։ Ստեղծագործությունների հիմնական թեման եղել է գյուղական կյանքը։ Հրատարակել է պատմվածքներ, ակնարկներ, վեպեր, վիպակներ, հոդվածներ։ 1968 թվականին լույս է տեսել Գորդիենկոյի «Բույմիր» վեպ-եռագրությունը, որի համար արժանացել է Շևչենկոյի անվան ՈՒԽՍՀ պետական մրցանակի[1]։

  • Федько (1925)
  • Червоні роси (1926)
  • Харчевня «Розвага друзів» (1926)
  • Автомат (1928)
  • Славгород (1929)
  • Мудриголови
  • Повість про комуну (1930)
  • Атака (1931)
  • Зерна (1934)
  • Чужу ниву жала (1940)
  • Дівчата — подруги (1941)
  • Листи до друзів (1942)
  • Вірність (1943)
  • Сильніше смерті (1946)
  • Б’ють джерела (1947)
  • Заробітчани (1949)
  • Цвіти, земля (1951)
  • Дівчина під яблунею (1954)
  • Сім’я Остапа Тура (1958)
  • Зимова повість (1965)
  • Буймир (1968)
  • Вибрані твори (т. 1-2, 1986).

Կոնստանտին Գորդիենկոն հայերեն խմբագրել

  • Գետափնյա Բույմիր գյուղը։ Ուկրաինական պատմվածքներ, Ե. Սովետական գրող, էջ 83-89։ Թարգմ.՝ Ս. Հայրապետյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Գորդիենկո» հոդվածին։