Կոնստանս I (Անտիոքի դքսուհի)

Անտիոքի դքսուհի

Կոնստանս (ֆր.՝ Constance, 1078, Ռեյմս - սեպտեմբերի 14, 1126[1]), ֆրանսուհի արքայադուստր, Ֆիլիպ I արքայի դուստրը, Շամպայնի առաջին կոմսուհին (մոտ. 1094-1104) և Անտիոքի դքսության առաջին դքսուհին (1106-1111)[2]: Եղել է Կալաբրիի և Ապուլիի ժամանակավոր կառավարիչ 1111-1120 թվականներին։

Կոնստանս դքսուհի
Constance de France
Դրոշ
Դրոշ
Շամպայնի կոմսուհի
մոտ. 1094 - 1104 թվականի դեկտեմբերի 25
Դրոշ
Դրոշ
Անտիոքի դքսուհի
1106 - 1111 թվականի մարտի 17
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1078(1078)
Ծննդավայր Ռեյմս
Վախճանի օր 14 սեպտեմբերի 1125
Դինաստիա Կապետինգներ
Հայր Ֆիլիպ I
Մայր Բերտա Հոլանդացի
Ամուսին առաջին ամուսին: Հուգո I
երկրորդ ամուսին: Բոհեմունդ I
Զավակներ առաջին ամուսնուց: Մանասիա որդին
երկրորդ ամուսնուց: որդի Բոհեմունդ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1078 թվականին, եղել է Ֆիլիպ I արքայի և իր առաջին կնոջ՝ Բերտա Հոլանդացու դուստրը։ Նրա ծնողների ամուսնալուծությունը սերտ կապ է ունեցել պապական արգելքների հետ, որոնք պարտադրվում էին ամբողջ Ֆրանսիայում։ Կոնստանի երիտասարդական տարիքի հետ կապված տեղեկություններ չկան, նրա մասին առաջին հիշատակումը տեղի է ունեցել իր առաջին ամուսնության ժամանակ։

Առաջին ամուսնություն խմբագրել

Մոտավորապես 1094 թվականին Կոնստանսը ամուսնանում է Հուգո I-ի հետ, ով եղել է Շամպայնի կոմս։ Այդ ամուսնության նպատակն էր գրավել ֆրանսիական թագավորներին, ովքեր գալիս էին Բլուա դինաստիայից, սակայն նրանք այդ նպատակին չհասան, ընդ որում Հուգոյի և Կոնստանսի միակ զավակ Մանասիան, մահացավ, 1102 թվականին, երբ նա դեռ մանուկ էր։

1104 թվականի դեկտեմբերի 25-ին Հուգոն և Կոնստանսը Սուասոնում ամուսնալուծվում են, Իվ Շարտրսկիի պնդմամբ, նա կարծում էր, որ նրանք արյունակիցներ են։

Երկրորդ ամուսնություն խմբագրել

 
Բոհեմունդի և Կոնստանսի ամուսնությունը

1106 թվականի գարնանը Շարտրում ստորագրվում է Կոնստանսի և Բոհեմունդ I-ի, ով եղել է Տարանտոյի և Անտիոքի դուքս, ով նաև այդ ժամանակներում փորձել է դաշնակից գտնել, որպեսզի կռվի Բյուզանդիայի դեմ և նախքան ամուսնանալը հյուրընկալել է ֆրանսիական արքունիքում։ Այդ միությունը էլ ավելի ամրապնդեց Բոհեմունդի ազդեցությունը և նա խուճապ է տարածում իր Արևմտյան հակարակորդի շարքերում մտավախություն ունեին, որ չէին հասցնի կազմավորվել մինչև Ֆրանսիացինների դեմ պատերազմին։ Հենց այդ ժամանակներում էլ Ֆիլիպ I-ի մյուս դուստր Սեսիլյան, ամուսնանում է Բոհեմունդի եղբորորդու Տանկրեդի հետ։

Շուտով դրանից հետո Բոհեմունդը նավարկեց դեպի Բալկաններ, որպեսզի վերսկսի Ալեքսեյ I-ի հետ պատերազմը, իսկ Կոնստանսը ժամանում է Ապուլիա, որտեղ էլ ծնվում է իր որդին՝ Բոհեմունդը, ով դառնում է Անտիոքի և Տարենտսկի դքսության ժառանգորդը։ Բոհեմունդը վերադառնում է Իտալիա, բյուզանդացինների պատերազմում պարտությունից հետո, հոգնած ու ջարդված և 1111 թվականին էլ կնքում է իր մահկանացուն, թաղված է Կանոսա դի Պուլյա քաղաքում։

Կոնստանսը մահացել է 1125 թվականի սեպտեմբերի 14-ին, որից հետո նրա որդի Բոհեմունդ II-ը մեկնում է Արևելք, որպեսզի վայելի իր Անտիոքի ունեցվածքը։

Ամուսիններ և երեխաններ խմբագրել

Առաջին ամուսին։ Հուգո I, առաջին ամուսնուց ունեցած երեխան. Մանասիա (†1102)։

Երկրորդ ամուսին։ Բոհեմունդ I, երկրորդ ամուսնուց ունեցած երեխան. Բոհեմունդ։

Ընտանիք խմբագրել

 
 
 
 
Բերթա Հոլանդացի
(1058 † 1094)
 
 
 
 
 
Ֆիլիպ I
(1052 † 1108)
Ֆրանսիայի արքա
 
 
 
 
 
Բերտրադ դը Մոնֆոր
(1070 † 1117)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուի VI Թանձրամարմին
Ֆրանսիայի արքա
(1080 † 1137)
 
Հուգո
(1074 † 1126)
 
Կոնստանս
(1078 † 1125)
 
Բոհեմունդ I
Անտիոքի դուքս
(1054 † 1111)
 
Սեսիլ դքսուհի
(1097 † մոտ 1145)
 
Թանկրեդ դ'Օտվիլ
Անտիոքի դուքս
(1072 † 1112)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանասե
(† մոտ 1102)
 
Բոհեմունդ II
Անտիոքի դուքս
(1107 † 1130)
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hubert Houben, Roger II of Sicily: A Ruler Between East and West, (Cambridge University Press, 2002), 39 note 16.
  2. Генеалогия на сайте Medieval Lands (на английском)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանս I (Անտիոքի դքսուհի)» հոդվածին։