Կոմունիստական ռեժիմի զոհերի հուշահամալիր (Սոֆիա)

Կոմունիստական ռեժիմի զոհերի հուշահամալիր Բուլղարիայում (բուլղար․՝ Мемориал на жертвите на комунистическия режим в България), ազգային հուշարձան Սոֆիայում, Բուլղարիայի հրապարակում։ Այն իրենից ներկայացնում է շինությունների համալիր (հուշապատ, հիշատակի խաչ և մատուռ)։ Կառուցվել է 1997-1999 թվականներին։

Կոմունիստական ռեժիմի զոհերի հուշահամալիր Բուլղարիայում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակvictims of communism memorial?
Ստեղծումսեպտեմբերի 11, 1999
Երկիր Բուլղարիա
ԲնակավայրՍոֆիա
Շինության ձևհուշահամալիր
Ներկա վիճակկանգուն
 Victims of Communism memorial, Sofia Վիքիպահեստում
Հուշահամալիրի տեսքը հեռվից

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը նվիրված է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության բոլոր զոհերի հիշատակին նրա ստեղծման պահից, 1919 թվականից մինչև 1989 թվականը, Տոդոր Ժիվկովի հեռացումը իշխանությունից։ Կոմունիզմի զոհերի թվին են դասվում, տեռորիստական ակտերի զոհերը (1925 թվականի ապրիլի 16 և այլն), աշխատանքային ճամբարների բանտարկյալները, բռնի տեղահանված անձինք։

Հուշարձանը կառուցվել է 1997-1999 թվականներին Կոմունիզմի զոհերի հուշահամալիրի հիմնադրամի կողմից (102 հիմնադիր)։ Շինարարությունը ֆինանսավորվել է մասնավոր նվիրատվությունների հաշվին։ Ներկայացված 15 նախագծերից մրցույթում հաղթել է ճարտարապետներ Աթանաս Տոդորովի և Դմիտրի Կրիստևի նախագիծը։ Հուշարձանը բացվել և օծվել է Սոֆիայի միտրոպոլիտ Իննոկենտիի կողմից 1999 թվականի սեպտեմբերի 11-ին[1]։

 
Խաչքար և հուշապատի մի մասը

Հուշահամալիրը գտնվում է Սոֆիայի մշակույթի ազգային պալատի դիմաց, այգու արևելյան մասում։ Այն բաղկացած է երեք տարրերից՝

  • 58 մ երկարությամբ հուշապատ՝ երեսապատված սև փայլեցված գրանիտով, որի վրա նշված են 7526 զոհվածների անունները
  • Քրիստոնեական հիշատակի խաչ, որը տեղադրված է հուշապատի կենտրոնական մասում
  • Փոքրիկ ուղղափառ մատուռ՝ նվիրված «Բոլոր բուլղարացի նահատակներին», որը ստեղծվել է Ասեն Գիցովի էսքիզային խճանկարի հիման վրա[1]

Սոֆիայի հուշահամալիրը միակ այդպիսի հուշարձանը չէ Բուլղարիայում։ 2001 թվականին Վառնայում բացվեց կոմունիզմի զոհերի հուշարձան՝ խաչի սյունի տեսքով[2]։ Ամեն տարի փետրվարի 1-ին երկու հուշահամալիրների տարածքում կազմակերպվում է կոմունիստական ռեժիմի զոհերի հարազատների և շահագրգիռ կազմակերպությունների հանդիպումներ, այդ օրը 1945 թվականին Ժողովրդական դատարանի վճռով մահապատժի ենթարկվեցին անչափահաս կայսեր խնամակալները, 22 նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ (2011 թվականից պաշտոնապես համարվում է Բուլղարիայի հանրապետության հիշատակի օր)[3][4]։

2019 թվականի հունվարին հուշահամալիրի հուշապատին անհայտ անձանց կողմից սև ներկով նկարվել է սվաստիկա[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Мемориал жертвам коммунизма (bg)
  2. «Памятник жертвам Коммунизма в Варне» (ռուսերեն). Варна. 2014 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  3. «1 февруари - Ден за почит към жертвите на комунизма | Общество» (բուլղարերեն). offnews.bg. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  4. «В памет на жертвите на комунизма. Поклон пред Мемориала до НДК! | Dnes.bg» (բուլղարերեն). www.dnes.bg. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Оскверниха мемориала на жертвите на комунизма със свастики (снимки) | Общество» (բուլղարերեն). offnews.bg. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.