Կոմունարների փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Կոմունարների փողոց (ռուս.՝ Улица Коммунаров), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է 1920-ական թվականներին, երբ Յալթայում և նրա մերձակայքում բուժվել ու աշխատել են բազմաթիվ հին բոլշևիկներ, քաղաքացիական պատերազմի հերոսներ, նախկին քաղաքական աքսորյալներ[2]։

Կոմունարների փողոց
Հուշատախտակ փողոցի անվանակոչության մասին
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա

Կոմունարների փողոցը սկսվում է «Օրեանդա» հյուրանոցի հետնամասից, Ծովափնյա զբոսայգու մուտքի մոտ գտնվող կոթողից դեպի աջ, և ավարտվում Լիվադիայում[2]։

Նշանակալի շենքեր և շինություններ խմբագրել

Փողոցի հենց սկզբում, աջ կողմում, գեղարվեստական ֆիլմերի Յալթայի նախկին կինոստուդիայի տաղավարներն են։ Կինոստուդիան եղել է այն վայրում, որտեղ նախահեղափոխական ժամանակներում գործում էր փոքրիկ, պարզունակ սարքավորումներով, Ռուսաստանում առաջին կինոստուդիաներից մեկը[2]։

Կինոստուդիայի տարածքին հարում է ջրաբուժարանի երկհարկանի շենքը, որը շահագործման է հանձնվել 1961 թվականին։ Ջրաբուժարանն ունի մեծ թվով բուժիչ վաննաներ (ծովային, թթվածնային, մարգարտե, ստորջրյա և այլն) և բուժասենյակներ (մեխանոթերապիայի և ջրաբուժական), լողավազան, որում միաժամանակ կարող է լողալ 20-30 մարդ[2]։

Ջրաբուժարանի դիմաց, բակի խորքում, կանգնած է երկհարկանի թիվ 2/1 տունը, որտեղ ապրել է բելառուս բանաստեղծ Մաքսիմ Ադամովիչ Բոգդանովիչը։ Նա բուժվելու համար Ղրիմում եղել է 1909, 1915 և 1917 թվականներին[2]։   Այնուհետև փողոցն անցնում է սյունաշարի, «Զարյա» պանսիոնատի, «Ռոսիա» առողջարանի, որը պատկանում է Ղրիմի խորհրդարանին, «Լիվադիա» խորտնտեսություն-գործարանի խաղողի այգիների մոտով և, ամենավերևում, տաքսու նախկին հավաքակայանի մոտ, ճյուղավորվում է դեպի Լիվադիական պալատ, Յալթա-Սևաստոպոլ մայրուղի և Սևաստոպոլի հին ճանապարհ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Улица Коммунаров