Կոմալ Օլի (նեպալ.՝ कोमल ओली, ), նեպալցի հեռուստառադիոհաղորդավար[1][2], ժողովրդական երգիչ[2], ժամանցային և քաղաքական գործիչ[1]։ Նա վերջերս է ներգրավվել Նեպալի քաղաքական կյանքում և դաշնային ազգային ժողովում[3] ներկայացնում է Նեպալի Կոմունիստական կուսակցությունը (NPC)` կանանց համար տրամադրված քվոտայի շրջանակներում։ Երգել է շատ ժողովրդական երգեր։ Երբևէ ամուսնացած չի եղել, և նրա ամուսնական կարգավիճակը մեծ ուշադրություն է գրավել[4], երբ Կոմալը կատարել է Poila Jaana Paam! (Թույլ տվեք փախչել իմ սիրած մարդու հետ) հիթը։

Կոմալ Օլի
Դիմանկար
Քաղաքացիություն Նեպալ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, երգչուհի, Ժողովրդական երգիչ, հաղորդավար, ռադիոհաղորդավար և entertainer
ԿուսակցությունՆեպալի կոմունիստական կուսակցություն

Վաղ կյանք խմբագրել

Կոմալը ծնվել է ապրիլի 16-ին Տիկարիում, Դանգում, Լալիթ և Դիփա Օլիների ընտանիքում[2]։ Նա չորս երեխաներից ավագն էր[4]։ Իր ողջ մանկությունն անցկացրել է հայրենի քաղաքում՝ ավարտելով տեղի դպրոցը։ Նա ինքնուրույն երաժշտություն է սովորել դեռ դպրոցական տարիներից[2]։

Նեպալի ռադիո և ժողովրդական երգիչ խմբագրել

Նա ըստ բենգալյան օրացույցի 2046 թվականին մասնակցել է Նեպալի ռադիոյի կողմից կազմակերպված ազգային ժողովրդական երգի մրցույթին, և զբաղեցրել է երկրորդ տեղը[2]։ Նույն թվականին նրան երաժշտական գործարք են առաջարկել Նեպալի ռադիոյում մի երաժշտական ալբոմի համար։ Ըստ բենգալյան օրացույցի 2049 թվականին նա տեղափոխվել է Կատմանդու և որպես հաղորդավար աշխատանքի է ընդունվել Նեպալի ռադիոյում[2][4]։

Հաջողություն և ճանաչում խմբագրել

Որպես Նեպալի ռադիոյի հաղորդավար և ժողովրդական երգիչ, նրա ձայնը արագ հայտնի է դարձել նեպալյան տներում` երկրի հեռավոր շրջաններում ռադիոյի հասանելիության պատճառով։ Իր կարիերայի ընթացքում նա թողարկել է ավելի քան մեկ տասնյակ ալբոմ[4]։ Բացի այդ, նա նաև մշակութային-հասարակական միջոցառումների հանդիսավար է։ Նաև դասավանդում է սկսնակ հեռուստառադիոլրագրողներին[4]։

Քաղաքականություն խմբագրել

Նա թողել է Նեպալի ռադիոյում իր աշխատանքը` միանալու Նեպալի Rastriya Prajatantra Party կուսակցությանը, որը կողմ էր միապետության և Հինդու պետության վերականգնմանը։ Այնուամենայնիվ, 2017 թվականի ընտրություններից առաջ նա միացել է Նեպալի կոմունիստական կուսակցությանը[1]։ Չընդգրկվելով կուսակցական թեկնածուների ցուցակում` նա հանդես է եկել որպես ընդդիմադիր և գրանցվել որպես անկախ թեկնածու։ Ավելի ուշ նա հանել է իր թեկնածությունը և հայտարարել կուսակցական թեկնածուին աջակցելու մասին[5]։ Ներկայումս նա Ազգային ժողովի անդամ է[3]։ Նա առաջադրվել է իր կուսակցության կողմից` լրացնելու կանանց համար վերապահված քվոտան իր հայրենի մարզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Folk singer Komal Oli joins CPN-UML». The Kathmandu Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Komal Oli». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  3. 3,0 3,1 «Komal Oli worried about Dashain ticket fares». My Republica. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Komal Oli Biography». Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Komal Oli withdraws nomination». The Kathmandu Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.