Կոկանդի ապստամբություն (1873-1876)

Կոկանդի ապստամբություն (1873-1876), սկսվել է որպես քոչվոր կիրգիզների հակաֆեոդալական շարժում Կոկանդի Խուդոյար խանի հարկային քաղաքականության դեմ։ 1874-1875 թվականներին անհաջողություն կրելով ապստամբների դեմ կռիվներում՝ Խուդոյար խանը փախավ Տաշքենդ։ Նոր խան Նասրեդդին բեկը, ապստամբներից գաղտնի, 1875 թվականի սեպտեմբերի 22-ին Թուրքեստանի գեներալ-նահանգապետի հետ պայմանագիր կնքեց և իրեն ճանաչեց Ռուսաստանի վասալ։ Կոկանդի ապստամբությունը նոր վերելք ապրեց՝ ստանալով նաև հակացարական բնույթ։ Խան հռչակվեց ապստամբության ղեկավար Փուլադբեկը։ Սակայն ռուսական զորքերը ջախջախեցին ապստամբներին, իսկ Փուլադբեկը մահապատժի ենթարկվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 525