Կոլյա Շամիրի Ավանեսյան, (հունվարի 19, 1957, Չայլու (այժմ՝ գյուղ Այգեստան), Մարտակերտի շրջան - հուլիսի 3, 1993, Լևոնարխ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, հրամանատար։

Կոլյա Ավանեսյան
հունվարի 19, 1957(1957-01-19) - հուլիսի 3, 1993(1993-07-03) (36 տարեկան)
Քաղաքացիություն Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1978 թվականին ավարտել է Լենինագորսկի (Ղազախստան) ավտոճանապարհային տեխնիկումը։ 1990-1993 թվականներին կամավորական ջոկատի, Չայլուի վաշտի (դասակի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Այգեստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։