Կոլխիդա (Աբխազիա)
Կոլխիդա կամ Փսախարա (աբխազ.` Ҧсахара, վրաց.` კოლხიდა), քաղաքատիպ ավան Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 5 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Կոլխիդա | ||
աբխ.՝ Ҧсахара, վրաց.՝ კოლხიდა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 20 մ | |
Բնակչություն | 2492 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ, | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բնակչությունը Խմբագրել
1959 թվականի տվյալներով, Կոլխիդա գյուղում բնակվում էր 1667 մարդ (այդ թվում` Վերին Կոլխիդա գյուղն ուներ 486 բնակիչ, հիմնականում հայեր, իսկ Ներքին Կոլխիդան` 1667 բնակիչ), հիմնականում հայեր և մասամբ վրացիներ[1][2]։ 1989 թվականի տվյալներով, Կոլխիդայում բնակվում էր 3102 մարդ[3], հիմնականում կրկին հայեր և վրացիներ[4]։
Համաձայն 2011 թվականի հաշվառումների, Կոլխիդայում բնակվում էր 2492 մարդ, որից 1486 (59,6%) - հայեր, 727 (29,2%) - աբխազներ, 170 (6,8%) - ռուսներ, 56 (2,2%) - վրացիներ, 21 (0,8%) - հույներ, 12 (0,5%) - ուկրաինացիներ և 20 (0,8%) այլ ազգերի ներկայացուցիչներ[5][6]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ վրացական միջնակարգ և հայկական ութամյա դպրոցներ, ակումբ և բուժկայան։
Հայերը եկել էին շրջակա գյուղերից` 1923 թվականին։
1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Փսախարա։ 1982 թվականին, Կոլխիդան ստացել էր քաղաքատիպ ավանի կարգավիճակ, սակայն Աբխազիայի կառավարությունը այն ներկայացնում է որպես` գյուղ[6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 513)։ |