Կոլայի նորվեգացիներ (նորվ.՝ Kolanordmenn, ռուս.՝ Кольские норвежцы), ենթաէթնիկ խումբ, որի ներկայացուցիչները համարվում են այն նորվեգացիների հետնորդները, ովքեր Մուրմանսկի ծոցով գաղթել են Ռուսական կայսրություն և բնակություն հաստատել այնտեղ։

Կոլայի նորվեգացիներ
Ընդհանուր քանակ
298 մարդ
Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան 298
Նորվեգիա Նորվեգիա 200
Լեզու(ներ)
Նորվեգերեն, ռուսերեն
Հավատք(ներ)
ուղղափառություն, բողոքականություն

Պատմություն խմբագրել

Ռուսաստանի կայսրության կազմում խմբագրել

1860 թվականին ռուսաց Ալեքսանդր II կայսրը հրամանագիր ստորագրեց, որով նորվեգացի գաղթականներին իրավունք ընձեռվեց ապրել Մուրմանի ափին (Մուրմանսկի մարզ

Այստեղ նորվեգացիները հիմնականում զբաղվում էին ձկնորսությամբ և որսորդությամբ։

Նրանք հիմնականում ապրում էին Ձկնորսական թերակղզու Ցիպնավոլոկ և Վայդա-Գուբա գյուղերում։ Ըստ 1917 թվականի տվյալների՝ Կոլայի նորվեգացիների թիվը կազմում էր ավելի քան 1000 մարդ։ Կոլայի նորվեգացիները առաջին էթնիկական խմբերից էին, ովքեր բնակություն հաստատեցին Մուրմանի ափին։ 1930 թվականին նրանք հիմնեցին առաջին ձկնորսական կոլտնտեսությունը՝ «Բևեռային աստղ» անվանումով (նորվեգերեն Polarstjernen):

ԽՍՀՄ բռնաճնշումներ խմբագրել

1930-1938 թվականներին նորվեգացիները ենթարկվեցին քաղաքական բռնաճնշումների։ Այդ թվերին գնդակահարվեց 15 մարդ, իսկ 25 -ը ճամբարներ նետվեցին։ 1940 թվականի հունիսի 23-ին Լավրենտի Բերիան լրացուցիչ հրաման արձակեց, որ Ռուսաստանի ԽՍՀ-ի տարածքում ապրող բոլոր նորվեգացիները պետք է տեղափոխվեն Կարելաֆիննական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ներկայումս Կարելիայի հանրապետություն)։ Սկզբնական շրջանում նրանք բնակություն հաստատեցին Օնեգա լճի ավազանում, իսկ 1941 թվականի հունիսին Ֆինլանդիայի հարձակումից հետո նրանց վերաբնակեցրեցին՝ տեղափոխելով ավելի արևելյան մասում գտնվող Արխանգելսկի մարզ։

Հայրենական մեծ պատերազմից հետո ողջ մնացած նորվեգացիներին թույլատրվեց Մուրմանսկի ափ վերադառնալ, սակայն Ռիբաչի և Ցիպնավոլոկ թերակղզիները փակ ռազմական գոտի դարձան։ Նորվեգացիմների մի մասը հիմնավորվեցին Կոլայի ծոցից ավելի արևմուտք գտնվող Պորտ Վլադիմիր ավանում (այժմ՝ լքված)։ Մեծ մասը ձուլվեց ռուսների հետ։

2004 թվականին կոլայի նորվեգացիներից մոտ 200 մարդ Ռուսաստանից գաղթեցին Նորվեգիա՝ օրենքով սահմանված կարգով[1][2]։ 2007 թվականին Մուրմանսկում բացվել է հուշարձան՝ ի պատիվ կոլայի նորվեգացիների[3]։

2007 թվականին Վայդա-Գուբա գյուղը ամբողջովին դատարկվեց։ Ըստ 2010 թվականի տվյալների՝ այդ ենթաէթնոսի ներկայացուցիչների թիվը կազմում է 298 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Provisions given in addition to the Norwegian law of Citizenship, point 3.8.4. (Norwegian). «A-8/2006 Ikrafttredelse av lov 10.06.2005 nr. 51 om statsborgerskap og statsborgerforskriften, samt av endringer I rettshjelpsloven og utlendingsforskriften» (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Article in Aftenposten giving some statistics on the Kola Norwegians (Norwegian) Retrieved 11 December 2006
  3. «На городском кладбище Мурманска открывается памятник Кольским норвежцам». Октябрь 2007 / Новости региона (ռուսերեն). Хибины.com. 31.10.2007, 09:44. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.