Կոզարա (սերբական կիրիլիցա՝ Козара), լեռնաշղթա Բոսնիա և Հերցեգովինայի արևմտյան մասում՝ Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Սահմանագծված է Սավա, Վրբաս, Սանա և Ունա գետերով։ 15 կիլոմետր մոտավոր լայնությամբ ձգվում է շուրջ 40 կիլոմետր։ Լեռնաշղթայի մեծ մասը պատկանում է Սերբական Հանրապետությանը և գտնվում է Պրիեդոր համայնքի տարածքում։ Ամենաբարձր գագաթը Լիսինան է, որի բարձրությունը ծովի մակերևույթից 978 մետր է[1]։

Կոզարա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ԼեռնաշղթաՊանոնիա կղզու լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից978 մետր
Երկարություն35 կմ
Լայնություն15 կմ
Բարձրագույն գագաթLisina?

Լեռնաշղթայի մի ընդարձակ հատված ներառված է Կոզարայի ազգային պարկի տարածքում, որն զբաղեցնում է 3.520 հեկտար։ Ազգային այդ պարկը Եվրոպայի ազգային պարկերի ընկերակցության (ասոցիացիայի) անդամ է[2]։

Պատմություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականի ամռանը հարավսլավական պարտիզանական մի ջոկատ, որին Կոզարայի լեռներում շրջափակել էին տասնապատիկ գերազանցող ֆաշիստական զորագնդերը, համառ ու անձնուրաց մարտեր է մղել այստեղ, մարտեր, որոնք հարավսլավական Դիմադրության շարժման և ազգային-ազատագրական պայքարի անքակտելի մասն են դարձել[3][4]։ 1972 թվականին Մռակովիցա սարի գագաթին գտնվող սարահարթում բացվել է Դուշան Ջամոնիի քանդակած հուշարձանը՝ նվիրված Կոզարայի պաշտպանական մարտերին մասնակցած պարտիզաններին և նրանց մոտ ապաստանած ու նույնպես զոհված շրջակա գյուղերի բնակիչներին։

 
Կոզարացկի կամենը
 
Հուշարձանը

Գագաթներ խմբագրել

Անունը Բարձրությունը (մ)
Լիսինա 977
Գոլա պլանինա 876
Մռակովիցա 806
Գլավուշա 793
Բեշիցա պոլյանա 784
Տալավիցա պոլյանա 780
Յարչևիցա 740
Վռնովաչկա գլավա 719
Բենկովաց-Յուրիշինա կոսա 705
Զեչի կամեն 667
Կոզարաչկի կամեն 659
Շուպլիկովաց 652
Վիտլովսկա կոսա 589
Պալեժ 542
Մեդնյակ 440

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Статистички годишњак Републике Српске, 2017, էջ 27
  2. Webarchiv|url=http://www.europarc.org/who-we-are/our-members |wayback=20090117204028 |text=Vereinigung der Nationalparks von Europa |archiv-bot=2019-04-23 22:26:27 InternetArchiveBot
  3. «Kozara». Kozara National Park.
  4. «Kozara Memorial». Memorial Museums.

Գրականություն խմբագրել

  • Статистички годишњак Републике Српске. — Бања Лука: Републички завод за статистику, 2017. — 525 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոզարա (լեռնաշղթա)» հոդվածին։