Կոալիցիայի հարվածը Սիրիային 2018 թվականի ապրիլին

2018 թվականի ապրիլի 14-ին, սիրիական ժամանակով ժամը 04:00-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին[1]։ Գործողության ընթացքում օգտագործվել են ծովային և օդային բազավորման թևավոր հրթիռներ[2]։

Պայթյուններ Դումայի (Դամասկոսի շրջան) մոտ 2018 թվականի ապրիլի 14-ին

ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության տվյալների համաձայն՝ Սիրիայի տարածքում երեք թիրախների վրա կիրառվել է տարբեր տեսակի 105 հրթիռ[3][4]։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալների համաձայն՝ Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի կողմից երկրի օդային տարածքում 103 հրթիռ է հայտնաբերվել[2]։ EUCOM-ի զեկույցի համաձայն՝ Սիրիայի և Ռուսաստանի ՀՕՊ ուժերը չեն խփել դաշնակիցների ոչ մի հրթիռ[4][5]։ Իր հերթին սիրիական բանակը հայտարարել է, որ խոցել է իր տարածքում արձակված հրթիռների մեծ մասը[6]։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ չորս ռազմական օդակայաններ չեն տուժել, երկուսի վրա ենթակառուցվածքի ոչ մեծ ավերածություններ են եղել։ Բարզ և Ջարամանի բնակավայրերի շրջանում, ենթադրաբար, Դամասկոսի այսպես կոչված «ռազմական քիմիական ծրագրին» վերաբերող օբյեկտները մասամբ ավերվել են, ընդ որում, դրանք վաղուց չէին օգտագործվում, դրանց վրա մարդիկ և սարքավորումներ չեն եղել[7]։ Հարձակման ընթացքում Սիրիայի երեք խաղաղ բնակիչ վիրավորում է ստացել։

Երեք արևմտյան տերություններ հայտարարել են, որ հարվածներ են հասցրել ի պատասխան նույն թվականի ապրիլի 7-ին Դումայի Արևելյան Գուտայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառմանը։ Սիրիայի կառավարությունը հերքել է իր մասնակցությունը Դումայի վրա հարձակումներին և այդ հարվածները համարել է միջազգային իրավունքի խախտում[8][9][10]։

Նախորդող իրադարձություններ

խմբագրել

2018 թվականի ապրիլի 7-ին Սիրիայի Դումա քաղաքում կատարվել է ենթադրյալ քիմիական հարձակում, որի հետևանքով, տարբեր հաղորդումների համաձայն, զոհվել է 48-ից մինչև 150 մարդ[11][12]։ Դումայի վերահսկիչ Ջեյշ ալ-Իսլամի և մի քանի բժշկական, դիտորդական և ակտիվիստական խմբերի, այդ թվում՝ «Սպիտակ սաղավարտների» հաղորդագրությունների համաձայն՝ սիրիական բանակի ուղղաթիռները քաղաքի վրա են նետել այսպես կոչված ատիպիկ (իմպրովիզացված/ինքնաշեն) ռումբեր[11][13][14][15][16]։ Ենթադրվում էր, որ ռումբերը զինվել են մարտական թունավոր նյութերով, ինչպիսիք են քլորը և զարինը[17][18]։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից հետագայում արված հայտարարության համաձայն՝ քլորի կիրառումը հաստատվել է տուժածների մեզի և արյան լաբորատոր անալիզների արդյունքում[19]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պնդմամբ՝ նրա հետ համագործակցող «առողջապահության ոլորտի գործընկերները» հայտնել են այն մասին, որ զոհվել է ավելի քան 70 մարդ, ընդ որում 43 մահացածների մոտ մահը վրա է հասել բարձր թունավոր քիմիական նյութերով թունավորման նմանատիպ ախտանիշների զարգացման հետևանքով, շուրջ 500 մարդ առողջապահական հաստատություններ է տեղափոխվել թունավոր քիմիական նյութերով թունավորման նախանշաններով և ախտանիշներով։ Մասնավորապես, տուժածների մոտ նկատվել է լորձաթաղանթների ուժեղ գրգռում, շնչառության և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խանգարում[20]։ Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յասարևիչը հայտարարել է, որ կազմակերպությունը Դումա քաղաք մուտք չունի և չի կարող հաստատել քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը[21]։

Ինչպես և նախորդ դեպքերում, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը դրել են սիրիական իշխանությունների վրա։ Սիրիական պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այդ պահին քաղաքը վերահսկող ապստամբները «սարքել են հետագայում քիմիական զենքի կիրառման մասին բացահայտված և անհաջող ենթադրություններ՝ սիրիական բանակի հարձակմանը խոչընդոտելու նպատակով»[22]։ Ռուսաստանն ու Իրանը հերքել են քիմիական զենքի կիրառման փաստը[23]։ Ռուս ներկայացուցիչները ենթադրում են «Սպիտակ սաղավարտների» կողմից միջադեպի բեմականացում[24]։ Հետագայում (ապրիլի 13) Ռուսաստանը պնդում էր, որ միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի կողմից, ԱՄՆ-ին ավիահարվածներ հասցնելու համար[25][26]։

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը քննարկել է քիմիական զենքի ենթադրյալ կիրառման դեպքին արձագանքելու միջոցները և որ վետոյի իրավունքի կիրառման պատճառով ի վիճակի չէ որևէ բանաձև ընդունել[27]։ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագիծը ստացել է ձայների մեծամասնությունը (դեմ են քվեարկել միայն Ռուսաստանն ու Բոլիվիան, Չինաստանը ձեռնպահ է մնացել), սակայն արգելափակվել է Ռուսաստանի կողմից։ Բանաձևի ռուսական նախագիծը ձայների մեծամասնություն չի ստացել (կողմ՝ 6, դեմ՝ 7, երկուսը ձեռնպահ են մնացել)[28]։ Դրանից հետո ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սկսել են ուսումնասիրել ռազմական ուժի կիրառման հնարավորությունները՝ որպես «համատեղ ուժեղ պատասխան միջոց»[19][29][30]։

Կողմերի ուժեր

խմբագրել

Կոալիցիա

խմբագրել

Օդային խմբավորում[31]

խմբագրել
ԱՄՆ ՌՕՈՒ։
  • 2 հատ B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչ ԱՄՆ ՌՕՈՒ 34-րդ ռմբակոծիչ էսկադրիլիայի կազմից Էլ Ուդեյդ ավիաբազայում (Քաթար[32]), AGM-158 JASSM զինված օդային բազավորման թևավոր հրթիռներ[33]։
  • 4 հատ F-22A Raptor կործանիչ[34]։
  • ԱՄՆ EA-6 Prowler ինքնաթիռ։
  • RQ-4 Global Hawk ԱԹՍ-ն իրականացրել է հետախուզություն[35][36]։
  • 8 հատ ԱՄՆ ՌՕՈՒ Եվրոպական հրամանատարության F-15C կործանիչ «Ավիանո» ավիաբազայում օդային պաշտպանություն է իրականացրել։
  • 7 հատ F-16 կործանիչներ ԱՄՆ ՌՕՈՒ Եվրոպական հրամանատարության կողմից Ավիանո ավիաբազայում օդային պաշտպանություն է իրականացրել[37]։
Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ։
  • 4 հատ «Panavia Tornado» (GR4) կործանիչ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Աքրոտիրի ավիաբազայում (Կիպրոս)[38]։
  • 4 հատ «Eurofighter Typhoon» կործանիչ Աքրոտիրի (Կիպրոս) ավիաբազայում, ապահովվել է «Panavia Tornado» կործանիչների օդային պաշտպանությունը[39]։
Ֆրանսիայի ՌՕՈՒ։
  • 5 հատ բազմանպատակային «Dassault Rafale» կործանիչներ Սենտ-Դիզյեի ավիաբազայում, որոնք զինված են SCALP/Storm Shadow-ով[40]։
  • 4 հատ «Dassault Mirage 2000-5F» կործանիչ Մոնտ դե Մարսան ավիաբազայում[41]։ Ապահովել են «Dassault Rafale» բազմաթիրախային կործանիչների օդային պաշտպանությունը[42]։
  • 6 հատ КС-135FR ինքնաթիռ-լիցքավորիչներ[43]։
  • Հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և Boeing E-3F Sentry-ի կառավարման 2 ինքնաթիռ, որոնք իրականացրել են գործողության մեջ ներգրավված օդային ուժերի տակտիկական կառավարումը[36]։ Ֆրանսիական զինված ուժերի կառավարման ներքո գործող այս գործողությունը ունեցել է «Ամիլտոն» (Hamilton) կոդային անվանումը[44]։

Ծովային խմբավորում[31]

խմբագրել
Ֆրանսիայի ՌԾՈՒ։
  • «Կասար» տիպի Էսկադրային ականակիրն ապահովել է հակաօդային պաշտպանությունը Միջերկրական ծովի ջրատարածքում ։
  • «Ժորժ Լեգի» տիպի Էսկադրային ականակիրն ապահովել է հականավային պաշտպանությունը Միջերկրական ծովի ջրատարածքում։
  • 3 հատ ֆրեգատ տեսակի FREMM. «Ակտիվանիա» (D650), «Օվերն» (D654) և «Լանգեդոկ» (D653)[45]:
  • Միջերկրական ծովի ջրատարածքում «Դուրանսե» դասի տանկեր[45]։

Գործողության ընթացքում ֆրանսիական ֆրեգատների մոտ լուրջ խնդիրներ են առաջացել։ «Ակվիտանիայի» հիմնական ֆրեգատը պետք է երկու համազարկով երեք հրթիռ արձակեր, սակայն դա անել չի կարողացել։ Մարտական առաջադրանքը հաջողվել է կատարել միայն «Լանգեդոկ»-ի պահուստային ֆրեգատով[46]։ Նաև հաղորդագրություններ են եղել այն մասին, որ տեխնիկական անսարքությունների պատճառով չի կայացել երեքից յոթ ֆրանսիական հրթիռների արձակում[47]։

ԱՄՆ ՌԾՈՒ։
  • «Վիրջինիա» տիպի USS «Ջոն Ուորներ» (SSN-765) սուզանավը Միջերկրական ծովի ջրատարածքում[48]։
  • Կարմիր ծովի ջրատարածքում «Տիկոնդերոգի» USS USS «Մոնտերեյ» (CG-61) տեսակի ջրատար[48]։
  • «Արլի Բերկ» տեսակի Էսկադրային ականակիրները USS «Լաբուն» (DDG-58) Կարմիր ծովի ջրատարածքում[48] և «Հիգինս» (DDG-76)-ն Պարսից ծոցի ջրատարածքում[48]։
Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ։
  • Duncan ականակիր (ուղեկցում էր ֆրանսիական հարվածային խմբին)[34]։
  • Միջերկրական ծովի ջրատարածքում «Astute» տիպի սուզանավ, որը զինված էր «Տոմահավկ» հրթիռներով։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կարգադրությամբ Միջերկրական ծովում գտնվող Թագավորական ռազմածովային ուժերի սուզանավերը սկսել են իրենց թևավոր հրթիռներով հարվածներ հասցնել Սիրիայի թիրախներին[49]։ Հետագայում անգլիական ռազմական գերատեսչության աղբյուրները The Times թերթին հայտնել են, որ Astute տիպի մի ԱՊԼ, որը կրում է «Տոմահավկ» հրթիռը և դուրս է եկել Սիրիայի տարածքում ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակման հեռահարության, հայտնաբերել է, որ այն հետապնդում է «մեկ, հնարավոր է՝ երկու» ռուսական դիզելային-էլեկտրական ՊԼ։ Ռուսական սուզանավը (կամ նավակներ) աջակցել է երկու ֆրեգատ և հականավային ուղղաթիռներ։ Վերջին հաշվով, Անգլիական ԱՊԼ-ն չի մասնակցել Սիրիայում թիրախների ուղղությամբ հրթիռային հարվածներին[50]։

Երեք թիրախների ուղղությամբ արձակվել է 105 հրթիռ[51]։

Կոալիցիայի հայտարարած հրթիռների բաշխումը թիրախներին[48]
Նպատակ Հետազոտական կենտրոն Բարզեհում Պահպանման բազա Հիմ Շինշարում Բունկեր Հիմ Շինշարում Ընդամենը
Նպատակի կոորդինատներ 33°33′30″ հս․. լ. 36°18′58″ ավ. ե.HGЯO 34°40′54″ հս․. լ. 36°27′58″ ավ. ե.HGЯO 34°41′43″ հս․. լ. 35°32′15″ ավ. ե.HGЯO
Հրթիռի տեսակ Կրողներ
«Տոմահավկ»   ԱՄՆ ԱՄՆ ՌԾՈՒ նավեր 57 9 66
JASSM   ԱՄՆ B-1B Lancer 19 19
Storm Shadow   Միացյալ Թագավորություն Tornado GR4 8 8
MdCN   Ֆրանսիա 3 3
SCALP   Ֆրանսիա «Рафаль» 2 7 9
Ընդհանուր 76 22 7 105

Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ «ռուսական ՀՕՊ համակարգերը Տարտուս և Խմեյմիմ բազաներում չեն գրանցել Ֆրանսիայի ավիացիայի մասնակցությունը Սիրիային հարվածներին»[52]։

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունների համաձայն օգտագործվել են նաև GBU-38 կառավարվող ավիառումբներ[53]։

Սիրիայի ՀՕՊ զորքերի Ս-125, Ս-200, «Բուկ», «Կուբ», «Օսա», Ստրելա-10, Պանցիր-Ս1 համալիրների անհայտ քանակություն

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ սիրիական ՀՕՊ-ն օգտագործել է 112 զենիթային հրթիռ՝ 13 հատ C-125, 8 հատ C-200, 29-ը «Բուկ», 21 հատ «Կուբան», 11 հատ «Օսան», 5 հատ «Ստրելա-10» և 25 հատ «Պանցիր-C1»[54][55]:

ԱՄՆ Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ սիրիական ՀՕՊ-ն արձակել է «երկիր-օդ» դասի ավելի քան 40 հրթիռ, ընդ որում՝ արձակումների մեծ մասը տեղի է ունեցել արդեն այն բանից հետո, երբ օբյեկտներին ուղղված հարվածներն ավարտվել էին[56]։

Ռազմական գործողություն

խմբագրել

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության 03:42-ին սկսվել է հրթիռային հարվածները[57]։

04:03-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Սիրիայի ուղղությամբ «կետային հարվածներ» հասցնելու մասին՝ ի պատասխան սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի[58]։

4:15-ին ըստ ականատեսների Դամասկոսում հնչել են առաջին պայթյունները։

05:07-ին սիրիական բանակը հայտարարել է, որ հետ է մղել օդային գրոհը Կիսվա քաղաքի շրջանում, որը գտնվում է Դամասկոսից 15 կմ հարավ[57]։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության 05:20-ին ավարտվել Է Սիրիային ուղղված հրթիռային հարվածները[57]։

05:22-ին շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է հարվածների առաջին ալիքի ավարտի մասին[59]։ Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը նախապես չի զգուշացրել նախապատրաստվող հարվածի մասին[60], սակայն ԱՄՆ-ի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆրանսիայի ներկայացուցիչների կողմից հակառակի մասին հայտարարություններ են արվել[61]։ Կոալիցիան հարվածներ է հասցրել Դամասկոսի գիտական կենտրոնին, քիմիական զենքի պահեստներին և արևմտյան Հոմսի հրամանատարական կետին[57]։

06:35-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Panavia Tornado (GR4) ինքնաթիռները Storm Shadow հրթիռներ են արձակել ռազմական օբյեկտի վրա, նախկին հրթիռային բազայում՝ Հոմսից տասնհինգ մղոն հեռավորության վրա, որտեղ, նրանց գնահատականներով, քիմիական զենք է պահվել[57]։

07:00-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տարտուսում և Հմեյմիմում օբյեկտները փակող ՀՕՊ ստորաբաժանումները չեն մասնակցել կոալիցիայի հրթիռային գրոհի հետ մղմանը[57]։ Դրանից մի քանի օր առաջ Լիբանանում ՌԴ դեսպանը հայտարարել էր Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները խոցելու և կրակ բացելու Ռուսաստանի իրավունքի մասին[62]։

Արդյունքներ

խմբագրել

Ամերիկացի, բրիտանացի և ֆրանսիացի զինվորականների պնդմամբ՝ տվյալ դեպքում նրանց առջև դրված խնդիրները՝ երեք օբյեկտների ոչնչացումը, որոնք ենթադրաբար գործի են դրվել քիմիական զենքի արտադրության սիրիական ծրագրում, հաջողությամբ լուծվել են, ինչի մասին ակնհայտորեն վկայում են հարվածներ հասցնելուց առաջ և հետո օբյեկտների արբանյակային լուսանկարները, ինչպես նաև իրադարձությունների վայրից ռեպորտաժները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև պնդում էր, որ հրթիռային հարվածները հասցվել են նաև այլ՝ պաշտոնապես չհրապարակված թիրախներին, ընդ որում նրանցից շատերի ՀՕՊ-ն իրականացվել է 100 տոկոսանոց արդյունավետությամբ։ Ամերիկացի զինվորականները հերքել են առնվազն մեկ թևավոր հրթիռի խոցումը[63]։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ ցանկացած հաշվարկման մեթոդաբանությամբ, հայտարարված երեք օբյեկտների ոչնչացման համար «երեք օբյեկտներից յուրաքանչյուրի համար բավարար է ոչ ավելի, քան 10 հրթիռ՝ հաշվի առնելով դրանց երաշխավորված ոչնչացման համար եռակի պատնեշը»[64]։ Ապրիլի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ռուս զինվորականները «շատ շուտով» ապացույցներ կտրամադրեն որոշ քանակությամբ հրթիռների խլման վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝ այդ ապացույցները ցույց կտան, որ «մեր թվաբանությունն անհիմն չէ»[65]։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գնահատական

խմբագրել

   

Ապրիլի 14-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությունների համաձայն՝ Սիրիայի ՀՕՊ-ը 71 հրթիռ է խոցել[66] (ապրիլի 25-ին թիվը ճշտվել է՝ 46 հրթիռ[67]):

  • Դամասկոսից 15 կմ հարավ գտնվող Էլ Կիսվա քաղաքի շրջանում 13 հրթիռ է արձակվել օբյեկտների ուղղությամբ։
  • 12 հրթիռ է արձակվել Դամասկոսի արևելքում գտնվող Դումեյր օդանավակայանի ուղղությամբ։
  • 4 հրթիռ է արձակվել Դյուվալի օդանավակայանի ուղղությամբ։
  • 18 հրթիռ է արձակվել Բլեի օդանավակայանի ուղղությամբ։
  • 12 հրթիռ է արձակվել Էշ Շայրատ օդանավակայանի ուղղությամբ։
  • 5 հրթիռ արձակվել է չօգտագործվող Մեզզե օդանավակայանի ուղղությամբ։
  • 13 հրթիռ արձակվել է Հոլմս օդանավակայանի ուղղությամբ։Լուրջ ավերածություններ այս օբյեկտում չի նկատվել։
  • 7 հրթիռ է արձակվել Բարզա շրջանի և Ջարամանա քաղաքի ուղղությամբ։ Նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ օբյեկտները մասամբ ավերվել են, դրանք վաղուց չեն օգտագործվել և, հետևաբար, մարդիկ և սարքավորումներ դրանց վրա չեն եղել[66][68]։

Ապրիլի 23-ին ՌԴ ԱԳՆ-ն այդ ցանկին ավելացրել է Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը և «ՀՕՊ-ի բազան»[67][69]։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում էր, որ երկու չպայթած հրթիռները (այդ թվում՝ «Տոմահավկը») սիրիական կողմից հետագա ուսումնասիրությունների համար փոխանցվել են Ռուսաստանի ՊՆ-ին[70]։

Կործանված «Տոմահավկ», «SCALP» և «Storm Shadow» հրթիռների բեկորները, այդ թվում՝ չպայթած, լրագրողներին են ներկայացվել 2018 թվականի ապրիլի 25-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ճեպազրույցի ժամանակ[71][72][73]։

ԱՄՆ պաշտպանության նախարարության գնահատական

խմբագրել

Պենտագոնի ներկայացուցիչները հերքել են 71-րդ հրթիռի խոցման մասին ՌԴ ՊՆ պնդումները՝ այդ խոսքերն անվանելով Ռուսաստանի կողմից «ապատեղեկատվության արշավի» սկիզբ[74]։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ բոլոր հայտարարված թիրախները խոցվել են, Սիրիայի ՀՕՊ-ը չի կարողացել կանգնեցնել ոչ մի հրթիռ կամ ինքնաթիռ[75]։ Ընդհանուր առմամբ, Պենտագոնի գնահատականներով, սիրիական բանակը «երկիր-օդ» դասի ավելի քան 40 հրթիռ է արձակել, ընդ որում արձակումների մեծ մասը տեղի է ունեցել արդեն այն բանից հետո, երբ օբյեկտներին հարվածներն ավարտվել են։ Համակարգված գործողության արդյունքում թևավոր հրթիռներին հաջողվել է թռչել Սիրիայի օդային տարածքով՝ առանց Սիրիայի ՀՕՊ-ի կողմից որևէ արդյունավետ հակազդման[76]։

Ապրիլի 19-ին Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Մաքքենզին, հերքելով սիրիացիների կողմից գոնե ինչ-որ քանակի հրթիռներ խոցելը, հաստատել է, որ հրթիռային հարվածներ հասցնելու ընթացքում ռուսական ՀՕՊ միջոցները «ակտիվ» են եղել, բայց գործողություններ չեն ձեռնարկել[77][78]։

Կոալիցիան Սիրիայում հարվածներ է հասցրել երեք թիրախների.

  • 76 հրթիռ արձակվել է Սիրիայի պաշտպանության նախարարության գիտահետազոտական կենտրոնի ուղղությամբ՝ Դամասկոսի մերձակայքում։
  • 22 հրթիռ արձակվել է Հոմսի մերձակայքում քիմիական զենքի ենթադրյալ պահեստի ուղղությամբ։
  • 5 հրթիռ արձակվել է բունկերի ուղությամբ, որում Հոմսի շրջակայքում քիմիական զենք է պահվել։

Պենտագոնը գործողությունը որակել է «ճշգրիտ, ջախջախիչ և արդյունավետ»[79]։

2018 թվականի ապրիլի 16-ին ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության տրամադրած հաշվետվության համաձայն՝ Սիրիայի տարածքում արձակվել է 105 միավոր զենք՝ երեք թիրախների դեմ։ Սիրիայում թիրախներով գործարկվել է[3].

 
  • Կարմիր ծովի տարածաշրջանից՝
    • 30 հատ «Տոմահավկ» հրթիռներ Monterey (ԱՄՆ) հածանավից։
    • 7 հատ «Տոմահավկ» հրթիռ Laboon (ԱՄՆ) ականակիրից։
  • Պարսից ծոցից՝
    • 23 հատ «Տոմահավկ» հրթիռ՝ Higgins (ԱՄՆ) ականակիրից։
  • Միջերկրական ծովից։
  • 6 հատ «Տոմահավկ» հրթիռ John Warner (ԱՄՆ) սուզանավից։
  • 3 հատ SCALP Naval հրթիռներ ֆրանսիական Languedoc ֆրեգատի հետ
  • Օդից՝
    • 19 հատ AGM-158 JASSM հրթիռներ երկու B-1B Lancer ռմբակոծիչներից
    • 8 հատ SCALP հրթիռներ թագավորական բրիտանական ռազմաօդային ուժերի Tornado կործանիչներից
    • 9 հատ SCALP հրթիռ Ֆրանսիայի ՌՕՈՒ Rafale կործանիչներից

SCALP հրթիռներից մեկը (յուրաքանչյուր Rafale իրականացրել է նման երկու հրթիռ) չի արձակվել դրա անսարքության պատճառով։ Բացի այդ, տեխնիկական պատճառներով, տեղի չի ունեցել ևս երեք MdCN հթիռի արձակումը[80]։

ԱՄՆ-ում պնդումները, թե չպայթած երկու հրթիռները (այդ թվում՝ «Տոմահավկը») սիրիական կողմից փոխանցվել են Ռուսաստանի ՊՆ-ին, «աբսուրդ» են անվանել[81]։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության գնահատական

խմբագրել

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է առաջադրված խնդիրների հաջող կատարման մասին, Սիրիայի ՀՕՊ-ը չի կարողացել կանգնեցնել ֆրանսիական կողմի արձակած ոչ մի հրթիռ[82][83]։ Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեկուանտրայի խոսքով՝ Սիրիայի ՀՕՊ-ը շատ թույլ է եղել, իսկ սիրիական օդուժը նույնիսկ չի փորձել միջամտել տեղի ունեցածին[84]։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գնահատական

խմբագրել

Պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ դա «չափազանց հաջող առաքելություն էր»[85]։

Սիրիայի Պաշտպանության նախարարության գնահատական

խմբագրել

Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել են 13 թևավոր հրթիռների ոչնչացման մասին[2]։

Նշվում է նաև, որ ապրիլի լույս 14-ի գիշերը սիրիացի զինծառայողները հայտնաբերել են «Տոմահավկ» չպայթած 2 հրթիռ. հետագայում հրթիռները փոխանցվել են ռուս զինվորականներին[86]։

Ականատեսների վկայություններ

խմբագրել

Նույն օրը երեկոյան (ապրիլի 14-ին) Բարզա օբյեկտի ավերակներ են այցելել Ֆրանս-Պրեսի լրագրողները Սիրիայի տեղեկատվության նախարարության կազմակերպած այցի ընթացքում։ «Օբյեկտի» աշխատակիցները հանդիպման ժամանակ նրանց պատմել են, որ այդ «օբյեկտը» «գիտահետազոտական կենտրոնն» է, որտեղ նրանք զբաղվել են «դեղագործության և քաղաքացիական նշանակության քիմիական արտադրանքի բնագավառում հետազոտություններով և մշակմամբ», որն օգտագործվում է «սննդամթերքի, դեղորայքի և մանկական խաղալիքների պատրաստման ժամանակ կիրառվող քիմիական նյութերի ստացման համար» (այլ հաղորդումների համաձայն՝ «օբյեկտում» հակաթույն է արտադրվել օձի խայթոցների ժամանակ[87]): և որ ՔԶԱԿ քննիչներն արդեն այցելել են այդ կենտրոն և «հաստատել են, որ այն ոչ մի քիմիական զենք չի արտադրել»[88]։

Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ այն դեպքերում, երբ ՔԶԱԿ-ի տեսուչները հնարավորություն են ստացել մուտք գործել օբյեկտներ, դրանց մի մասը փակվել է[89]։

Փորձագետների, վերլուծաբանների գնահատականներ

խմբագրել

2017 թվականին ՔԶԱԿ-ի տեսչությունը հաստատել է Դամասկոսի ծայրամասում գտնվող «Բարզա» գիտահետազոտական կենտրոնում թունավոր նյութերի մշակման և արտադրության հետ կապված որևէ գործունեության բացակայությունը[90]։

Ռազմական մեկնաբան Ալեքսանդր Գոլցը նշել է, որ Իրաքում պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնի ռեժիմն ուներ Խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության ճիշտ նույն համակարգերը, ինչ Ասադ ռեժիմը[91]։ Ընդ որում, 2003 թվականին Իրաքի ՀՕՊ-ը չի կարողացել դիմակայել ամերիկյան «Տոմահավկներին», ինչը հարցեր է առաջացրել Սիրիայի ՀՕՊ-ի նման բարձր արդյունավետության վերաբերյալ[91]։

USA Today թերթի մեջբերած վերլուծաբանների կարծիքով՝ հրթիռները որսալու մասին Սիրիայի հայտարարություններն արժանահավատ չեն, քանի որ սիրիական ՀՕՊ-ը, որն ավելի վաղ զգալի ուժ էր ներկայացնում, քննադատաբար թուլացել է բազմամյա հակամարտության ընթացքում։ Այդ վերլուծաբանները նշում էին, որ հակաօդային պաշտպանության նույնիսկ ավելի հզոր համակարգը խնդիրներ կունենար այդ հարվածը հետ մղելիս՝ հաշվի առնելով ցածր բարձրության վրա թռիչք իրականացնող արձակված հրթիռների քանակն ու տեխնոլոգիականությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ կոալիցիան, հավանաբար, միջոցներ կձեռնարկեր սիրիական ռադարների ճնշման ուղղությամբ[92]։

Jane’s IHS-ի կարծիքով՝ «հրթիռների ցուցադրված մնացորդները կարող էին պատկանել իրենց թիրախները խոցած հրթիռներին կամ այն հրթիռներին, որոնք ի վիճակի չեն եղել դա անել նախորդ հարվածի ժամանակ» (հրթիռների մնացորդները, որոնք նա ցույց էր տալիս, կարող էին ստացվել հրթիռներից, որոնք խոցել են իրենց թիրախները կամ ձախողվել են նախորդ հարձակման ժամանակ[93]):

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

խմբագրել

2018 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում էր ԱՄՆ-ի և Սիրիայի գծով դաշնակիցների հարվածը և պահանջում էր անհապաղ դադարեցնել ագրեսիան։

Փաստաթղթի օգտին քվեարկել են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը (ԱԽ մշտական անդամներ) և Բոլիվիան։

Ձեռնպահ են մնացել չորս երկրներ՝ Ղազախստանը, Պերուն, Հասարակածային Գվինեան և Եթովպիան։

Քվեարկել են ութ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեմ (ԱԽ-ի մշտական անդամներ)[94]։

Աշխարհի արձագանք

խմբագրել

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գործողություններին այս կամ այն չափով իրենց աջակցությունն են հայտնել հետևյալ պետությունները՝

Ավստրալիա[95], Ալբանիա[96], Բուլղարիա[97], Գերմանիա[98], Հունաստան[99], Դանիա[100], Իսրայել[101], Իսպանիա[102], Իտալիա[103], Կանադա[104], Կատար[105], Կոլումբիա[106], Քուվեյթ[107], Նիդերլանդներ[107], Նոր Զելանդիա[108], Լեհաստան[109], Ռումինիա[110], Սաուդյան Արաբիա[111], Թուրքիա[112], Ուկրաինա, Խորվաթիա[113], Չեխիա[114], Էստոնիա[115], Ճապոնիա[116]։

Աջակցություն է հայտնել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը[117] և Եվրախորհրդի միջազգային գործերի և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին[118]։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նույնպես հանդես է եկել հարվածներ հասցնելու օգտին հայտարարությամբ[119]։

Հաջորդ երկրներն իրենց մտահոգությունն են հայտնել տեղի ունեցածին, տվյալ կամ նման դեպքերում՝ ռազմական բնույթի միջոցառումների կամ որևէ կողմին չընդունելու վերաբերյալ.

Ավստրիա, Ալժիր[120], Արգենտինա[121], Բրազիլիա[122], Վիետնամ[123], Եգիպտոս[124], Հնդկաստան[125], Ինդոնեզիա[126], Իռլանդիա[127], Կիպրոս[128], Մարոկկո[129], Պակիստան[130], Սերբիա[131], Ֆինլանդիա[132], Չիլի[133], Շվեդիա[134]։

Սիրիայի տարածքում հրթիռային հարվածները դատապարտվել են տարբեր աստիճանի հուզականությամբ, հետևյալ երկրների կողմից՝

Բելառուս[135], Բոլիվիա[136], Վենեսուելա[137], Իրան[138], Չինաստան[139], Կուբա[140], Լիբիա[141], Ռուսաստան[142]։

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուսևի կարծիքով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային հարվածը Սիրիայի վրա պատասխան չէ երևակայական քիմիական գրոհին։ Սա արձագանք է ահաբեկչության դեմ պայքարում սիրիական զինված ուժերի հաջողություններին[143]։

Նոր Զելանդիայի վարչապետի կարծիքով՝ հրթիռային հարվածներ հասցնելը ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկության ժամանակ Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառման արդյունքն է։ Իր հայտարարության մեջ նա նշել է, որ իր երկիրը «անվերապահորեն դատապարտում է և շարունակելու է դատապարտել» Ռուսաստանի կողմից այդ իրավունքի կիրառումը[108]։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել։ Նման ակցիաներ տեղի են ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ։ Աթենքում ցուցարարները փորձել են քանդել Հարրի Թրումենի արձանը, ինչից հետո ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների, որոնց ընթացքում իրավապահ մարմինները ցուցարարների դեմ մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Լոնդոնում հարյուրավոր մարդիկ հավաքվել են բրիտանական խորհրդարանի պատերի մոտ և կոչ են արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Նմանատիպ կարգախոսներ հնչել են նաև Կիպրոսում։ Ակցիան տեղի է ունեցել Նիկոսիայում՝ ամերիկյան դեսպանատան մոտ։ Մասնակիցները հայտարարել են, որ ԱՄՆ-ն Դումայում քիմիական հարձակման ապացույցներ չունի, իսկ հրթիռային հարվածները հանցագործություն են ողջ սիրիական ժողովրդի դեմ[144]։ Մեծ Բրիտանիայում YouGov հետազոտական-վերլուծական ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ 1 600 հարցվածներից 43 %-ը համաձայն չի եղել հրթիռային հարվածներ հասցնելու հետ, իսկ 22-ը հայտնել է իր աջակցությունը[145]։

Ապրիլի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ հրթիռային հարվածները հասցվել են «օրինական հիմունքներով»[69]։ Ավելի վաղ Ֆրանսիան «Évaluation Nationale» անվանումով փաստաթուղթ էր հրապարակել, որը մասամբ հիմնված էր ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից ստացված գաղտնազերծված տվյալների վրա և նվիրված էր Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառմանը[146][147]։

Միջազգային իրավունք

խմբագրել

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, միջազգային անվտանգության ապահովման նպատակով ինքնիշխան պետությունների կողմից ուժի կիրառումը հնարավոր էր ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից համապատասխան թույլտվության առկայության դեպքում։ ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկության ժամանակ Ռուսաստանի կողմից վետոյի իր իրավունքի կիրառումը նշանակում էր նման թույլտվություն ստանալու գործնական անհնարինություն։ Դրա արդյունքում ռազմական ուժի կիրառումը կարող էր իրավաբանորեն հիմնավորվել միայն քիմիական զենքի արգելքի արդյունավետության ցուցադրման անհրաժեշտությամբ, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի անդամ Սիրիայի պարտավորությունների հարկադիր կատարմամբ և քիմիական զենքի հետագա կիրառումից պաշտպանվելու միջոցով բնակչության տառապանքների նվազեցմամբ[148]։

Միջազգային իրավունքի որոշ մասնագետներ նախկինում արդեն պնդումներ են արել առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանության հարվածներ հասցնելու անօրինականության մասին։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից ապստամբների աջակցությունը սիրիական կառավարության դեմ պայքարում նույնպես հակասում էր միջազգային իրավունքի դրույթներին[149]։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել էր իր իրավական դիրքորոշումը հասցված հարվածների վերաբերյալ, որից հետևում էր դրանց հիմնավորվածությունը մարդասիրական նկատառումներով[150][151]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Elgot, Jessica (2018 թ․ ապրիլի 14). «Theresa May orders Britain to join air strikes on Syria». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 Cooper, Helene; Shear, Michael D.; Hubbard, Ben (2018 թ․ ապրիլի 13). «Trump Orders Strikes on Syria Over Suspected Chemical Weapons Attack». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  3. 3,0 3,1 U.S. European Command Supports Joint Strikes on Syria Chemical Weapons Sites Արխիվացված 2018-04-17 Wayback Machine U.S. European Command Public Affairs press relise//Stuttgart, Germany, Apr 16, 2018
  4. 4,0 4,1 «США опровергли данные России о перехвате ракет над Сирией» (ռուսերեն). Росбалт. 2018 թ․ ապրիլի 16.
  5. W.J. Hennigan (2018 թ․ ապրիլի 14). «The U.S., Britain and France Just Unleashed 105 Missiles on Syria. Now What?». Time.
  6. Stracqualursi, Veronica (2018 թ․ ապրիլի 14). «Trump declares 'mission accomplished' in Syria strike» (անգլերեն). CNN. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Что известно о военной операции США, Великобритании и Франции в Сирии». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  8. Julian Borger (2018 թ․ ապրիլի 14). «Syria: US, UK and France launch air strikes in response to chemical attack» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  9. Holland, Steve. «U.S., Britain, France launch air strikes in Syria». U.S. (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  10. Anne Gearan (2018 թ․ ապրիլի 13). «U.S. launches missile strikes in Syria». The Washington Post (անգլերեն). 0190-8286. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  11. 11,0 11,1 «Suspected Syria chemical attack kills 70». BBC News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  12. «Carnage chimique dans la Ghouta orientale» (ֆրանսերեն). Le Monde.fr. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  13. «UK, US and France agree to HIT BACK over Syria chemical attack». Dailystar.co.uk (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 10. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  14. «Syrian government accused of using nerve agents as death toll from Douma 'chemical weapons attack' rises». The Independent (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  15. CNN, Steve Almasy,. «Dozens dead in possible gas attack in Syria; regime denies allegation». CNN. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  16. Loveluck, Louisa (2018 թ․ ապրիլի 8). «Dozens killed in apparent chemical weapons attack on civilians in Syria, rescue workers say». Washington Post (անգլերեն). 0190-8286. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  17. «Assad's deadly nerve gas that leaves victims foaming at the mouth before suffering seizures and death». The Sun (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  18. «Syria chemical attack would be the eighth since Trump took office». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  19. 19,0 19,1 «Macron 'has Syria chemical attack proof'». BBC News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 12. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  20. ВОЗ обеспокоена в связи с предполагаемым применением химического оружия в Сирии
  21. ВОЗ: около 500 человек обратились к врачам в Сирии с признаками химического воздействия.
  22. Kareem Shaheen (2018 թ․ ապրիլի 8). «Dozens killed in suspected chemical attack on Syrian rebel enclave» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  23. «Moscow calls 'chemical attack' in Douma 'fake news,' warns against Syrian intervention». RT International (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  24. «White Helmets staged Douma 'chemical weapons attack' on civilians — Russian General Staff». TASS (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  25. «Russia just blamed Britain for Syria chemical attack. Here's who else Moscow blames». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  26. «Syria 'chemical attack' staged to provoke US airstrike, London pushed perpetrators – Russian MoD». RT International (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  27. «Russia Vetoes U.S. Resolution On Syria In U.N. Security Council». NPR.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  28. «Россия наложила вето на резолюцию США по Сирии, но СБ ООН отклонил и ее проект». Росбалт. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  29. «Cabinet agrees 'need for action' in Syria». BBC News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  30. Press, The Associated (2018 թ․ ապրիլի 11). «Trump Warns Russia: 'Get Ready' for Attack on Syria». The New York Times (անգլերեն). 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  31. 31,0 31,1 «Система ПВО Сирии смогла перехватить около 70% американских и европейских крылатых ракет». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  32. CNN, Zachary Cohen and Kevin Liptak,. «US, UK and France strike Syria's chemical weapons program». CNN. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  33. CNN, Zachary Cohen and Kevin Liptak,. «US, UK and France strike Syria's chemical weapons program». CNN. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  34. 34,0 34,1 Rogoway, Tyler. «This Awesome Chart Shows All The Assets Used In The Trilateral Missile Strikes On Syria». The Drive (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  35. Copp, Aaron Mehta, Tara (2018 թ․ ապրիլի 17). «Coalition launched 105 weapons against Syria, with none intercepted, DoD says». Defense News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  36. 36,0 36,1 «Frappes en Syrie : La France a assuré la direction tactique des opérations aériennes». Zone Militaire (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  37. «Here Are The First Photos Of The U.S. Air Force F-16C And F-15C Jets And KC-135 Tankers Returning To Aviano After Tonight's Mission». The Aviationist (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  38. «Reaction - Western powers strike Syria targets». BBC News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  39. Beale, Jonathan (2018 թ․ ապրիլի 14). «RAF used 'fire and forget' missiles». BBC News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  40. «Frappes en Syrie : participation limitée de la France, malgré d'importants moyens». Libération.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  41. «YouTube» (ռուսերեն). www.youtube.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  42. «La France a tiré douze missiles de croisière contre la Syrie». L'Opinion (ֆրանսերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  43. «Élysée on Twitter» (ռուսերեն). Twitter. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  44. «Opération Hamilton : le nom de code des frappes françaises en Syrie». leparisien.fr (ֆրանսերեն). 2018-04-14CEST20:23:54+02:00. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  45. 45,0 45,1 Youssef, Nancy A. (2018 թ․ ապրիլի 14). «U.S., U.K. and France Launch Strikes Against Syria». Wall Street Journal (անգլերեն). 0099-9660. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  46. «При ударе по Сирии у французских фрегатов возникли серьезные проблемы». Российская газета. 2018 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  47. «La Marine a rencontré des « aléas technique » lors du tir des missiles de croisière (actualisé)». L'Opinion (ֆրանսերեն). 2018 թ․ ապրիլի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 «VIDEO: U.S., French Warships Launch Attacks on Chemical Weapons Targets in Syria; U.K., French Fighters, U.S. Bombers Also Strike» (անգլերեն) — Информация о ударе на сайте USNI News - новостном портале United States Naval Institute. 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  49. Christopher Hope & Gordon Rayner (2018 թ․ ապրիլի 11). «British submarines move into missile range of Syria» (անգլերեն). The Sydney Morning Herald. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  50. Tim Ripley, Mark Hookham and (2018 թ․ ապրիլի 15). «British submarine in duel with Kremlin's 'Black Hole' hunter-killer». The Sunday Times (անգլերեն). 0956-1382. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  51. Morello, Carol (2018 թ․ ապրիլի 14). «Nikki Haley warns that U.S. forces 'locked and loaded' if Syria stages another chemical attack». Washington Post (անգլերեն). 0190-8286. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  52. Генштаб РФ не зафиксировал участия Франции в ударе по Сирии // Коммерсантъ
  53. Система ПВО Сирии смогла перехватить около 70 % американских и европейских крылатых ракет
  54. ««Бук» и «Квадрат» встали на защиту Сирии». Газета.Ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  55. «Минобороны: реальными целями удара США по Сирии были военные объекты». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  56. Пентагон заявил о неэффективности ПВО Сирии
  57. 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 «Удары США по Сирии. Онлайн-трансляция». РБК. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  58. «Трамп отдал приказ нанести удар по Сирии». Известия (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  59. «Удары США по Сирии. Онлайн-трансляция». РБК. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  60. «The US says it didn't give Russia any advance warning about targets hit in Syria strikes». Business Insider. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  61. «America, Britain and France strike Syria» (անգլերեն). The Economist. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  62. «posol-zaiavil-o-prave-rossii-sbivat-rakety-pri-udare-ssha-po-sirii».
  63. «Russia claims 71 of 103 missiles shot down during overnight air strikes». The Independent (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  64. «Минобороны: реальными целями удара США по Сирии были военные объекты». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  65. ntv.ru. «Лавров: Россия докажет свои заявления о сбитых в Сирии крылатых ракетах» (անգլերեն). НТВ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  66. 66,0 66,1 «Что известно о военной операции США, Великобритании и Франции в Сирии». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  67. 67,0 67,1 Почему Генштаб изменил количество сбитых в Сирии крылатых ракет // Взгляд, 25 апреля 2018
  68. Генштаб рассказал, куда попали «умные» ракеты США // Взгляд, 25 апреля 2018
  69. 69,0 69,1 «Макрон заявил по телефону Путину о законности ударов Запада по Сирии». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  70. Генштаб рассказал о доставленных в Москву из Сирии ракетах США // Взгляд, 25 апреля 2018
  71. Минобороны показало обломки сбитых в Сирии «умных» ракет // ՌԻԱ Նովոստի, 24 апреля 2018
  72. Западные эксперты придумали объяснение попаданию «Томагавков» в руки России // «Взгляд», 25 апреля 2018
  73. В США рассказали о судьбе попавших в Россию «Томагавков» // РИА, 27.04.2018
  74. US mocks Moscow’s false claim that Syria shot down 71 of the 105 missiles fired in airstrikes and reveals Russian troll activity spiked by 2,000 % after the attack // Дейли Мейл
  75. Пентагон заявил о неэффективности ПВО Сирии // Коммерсантъ
  76. В Вашингтоне заявили, что ни одна из ракет США и союзников не была сбита сирийскими ПРО // ТАСС
  77. «105 to 0: Why Syria's air defenses failed to intercept a single incoming missile». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  78. «No intent to change Syria's strategic balance: Pentagon». Anadolu Agency. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  79. «U.S. strikes cripple Syria's chemical weapons ability: Pentagon». Reuters. 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  80. Poncet, Guerric (2018 թ․ ապրիլի 18). «Frappes en Syrie : l'un des missiles Scalp « n'est pas parti » du Rafale». Le Point (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  81. Ellyatt, Holly (2018 թ․ ապրիլի 25). «Russia claims it has a US Tomahawk cruise missile and will use it to improve its own weapons». CNBC. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  82. Франция призвала не воспринимать заявления о своём участии в ударе по САР буквально
  83. США, Великобритания и Франция совершили удары по Сирии
  84. «Syrie : Tous les missiles français ont atteint leur cible, affirme la ministre française des Armées». L'Orient-Le Jour. 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  85. «Минобороны Британии назвало «крайне успешными» удары по режиму Асада». 2018 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  86. «ТАСС: Сирия передала России две неразорвавшиеся в ходе удара США ракеты». 2018 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  87. «At destroyed Syria lab, workers say they produce antidotes to snake venom not toxic weapons». www.hindustantimes.com (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  88. «Syrie: des employés d'un centre bombardé assurent qu'ils ne produisaient pas d'armes chimiques». La Croix (ֆրանսերեն). 2018 թ․ ապրիլի 14. 0242-6056. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  89. «Syria 'still producing chemical weapons'». BBC News (անգլերեն). 2017 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  90. «ОЗХО подтвердила отсутствие химоружия в центре Барза в Дамаске». РИА Новости (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 25.
  91. 91,0 91,1 Евгения Альбац (2018 թ․ ապրիլի 16). «Радиопередача «Полный Альбац»: "Противостояние России и Запада"». 2 (ռուսերեն). "Эхо Москвы". Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  92. «105 to 0: Why Syria's air defenses failed to intercept a single incoming missile». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  93. «Russia displays cruise missiles 'shot down' in Syria | Jane's 360». www.janes.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  94. ТАСС (2018 թ․ ապրիլի 15). «Совбез ООН не решился осудить агрессию против Сирии». www.forbes.kz (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  95. «Turnbull says Trump's decision to strike Syria sends 'unequivocal message'». SBS News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  96. «Albanian Foreign Minister supports US, French and British attacks against Assad's regime in Syria» (ալբաներեն). top-channel.tv. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  97. «Bulgaria calls for de-escalation of tensions after US-led air strike on Syria». The Sofia Globe (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  98. Deutsche Welle (www.dw.com). «Germany backs airstrikes in Syria as 'necessary and appropriate' | DW | 14.04.2018» (անգլերեն). DW.COM. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  99. Press, Associated (2018 թ․ ապրիլի 14). «European leaders, Canada back the airstrikes against Syria». Washington Post (անգլերեն). 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  100. «Statsministeren om militært modsvar i Syrien» (դանիերեն). www.stm.dk. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  101. «Israeli Prime Minister Benjamin Netanyahu praises Syria air strikes». The Independent (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  102. «Spain Says Syria Strikes "Proportional" But Regrets Lack Of Coordinated International Pressure On Assad». The Spain Report. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  103. «Siria, Gentiloni: "Azione mirata e circoscritta, ma non sia inizio di un'escalation". L'attacco spacca il centrodestra». Repubblica.it (իտալերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  104. «Statement by the Prime Minister on airstrikes in Syria». Prime Minister of Canada (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  105. «Syrian official denounces Qatar's 'shameful' stance on strikes - Egypt Today». www.egypttoday.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  106. «PressTV-Who says what about airstrikes on Syria». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  107. 107,0 107,1 «Big problem with Trump's air strikes». NewsComAu. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  108. 108,0 108,1 «PM on Syria strikes: 'Time to return to the table'». Radio New Zealand (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  109. «Polish president voices support for allied strikes on Syria». Polskie Radio dla Zagranicy. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  110. «Iohannis afirmă solidaritatea României cu alianţa SUA-Marea Britanie-Franţa: Folosirea armelor chimice este dincolo de orice justificare». www.gandul.info (ռումիներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  111. «Saudi Arabia fully supports US-led strikes on Syria». The National (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  112. Editorial, Reuters. «Strikes on Syria 'appropriate response': Turkish foreign ministry…». Reuters (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  113. «Hrvatska stala uz SAD, Ministarstvo: "Podupiremo saveznike i pratimo situaciju"» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  114. «Statement of the MFA on the current developments in Syria». Ministerstvo zahraničních věcí České republiky (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  115. ERR (2018 թ․ ապրիլի 14). «Estonian reactions to US, French, British strikes against Syrian forces». ERR (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  116. «U.S. and allies launch airstrikes on Syria». The Japan Times Online (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. 0447-5763. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  117. «Trump Tweets 'Mission Accomplished' After Britain, US And France Launch Strikes In Syria». HuffPost UK (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  118. «EU endorses attacks on Syria by US, UK and France» (անգլերեն). www.irishtimes.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  119. https://www.nato.int/cps/en/natohq/news_153661.htm
  120. «Algeria regrets Western air strikes against Syria, PM says» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  121. Fioriti, Santiago. «Mauricio Macri sobre Siria: condenó el uso de armas químicas y llamó a evitar una escalada» (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  122. «Chanceler diz que Brasil está 'muito preocupado' com bombardeios à Síria». O Globo (պորտուգալերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  123. vubaochi. «- Phát biểu của Người Phát ngôn Bộ Ngoại giao Lê Thị Thu Hằng trước những diễn biến mới hiện nay ở Syria» (վիետնամերեն). www.mofa.gov.vn. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  124. http://english.ahram.org.eg/NewsContent/1/64/297641/Egypt/Politics-/Egypt-concerned-over-military-escalation-in-Syria,.aspx
  125. Chaudhury, Dipanjan Roy (2018 թ․ ապրիլի 14). «India distances itself from military strikes in Syria». The Economic Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  126. Staff, Our Foreign (2018 թ․ ապրիլի 14). «'An unequivocal message': How the world reacted to the Syrian airstrikes». The Telegraph (անգլերեն). 0307-1235. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  127. «Varadkar condemns use of chemical weapons as 'abhorrent' - Independent.ie». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  128. Graham, Chris (2018 թ․ ապրիլի 14). «Syria airstrikes: US warns it is 'locked and loaded' if Assad uses chemical weapons again - latest news». The Telegraph (անգլերեն). 0307-1235. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  129. Editorial, Reuters. «Morocco deplores Western air strikes on Syria, demands political...». U.S. (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  130. «Pakistan's official response surfaces over US missile strike on Syria». Times of Islamabad (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  131. «Syria Strikes Win Support but Raise Concern in Balkans» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  132. «U.S.-led strikes on Syria spark global call for political settlement - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  133. «Piñera condena que Siria use armas químicas "para asesinar a su propio pueblo"». BioBioChile - La Red de Prensa Más Grande de Chile (իսպաներեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  134. Sveriges Radio. «Wallström om Syrien: Ett enormt misslyckande - Nyheter (Ekot)» (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  135. «Belarus condemns strikes on Syria» (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  136. «Evo Morales Ayma on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  137. Sputnik. «Venezuelan President Calls West's Strike on Syria 'Criminal Act'» (անգլերեն). sputniknews.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  138. «امام خامنه‌ای:‌ حمله به سوریه جنایت است/ رئیس‌جمهور آمریکا، رئیس‌جمهور فرانسه و نخست‌وزیر انگلیس جنایتکارند - اخبار تسنیم - Tasnim». خبرگزاری تسنیم - Tasnim (պարսկերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  139. «Совбез ООН не решился осудить агрессию Запада против Сирии». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  140. «Cuba Strongly Condemns US, UK and French Attack on Syria». prensa-latina.cu (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  141. «Aoun, Lebanese leaders criticize Syria missile strikes». The Daily Star Newspaper - Lebanon. 2018 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  142. Helmore, Edward (2018 թ․ ապրիլի 14). «Syria: US 'locked and loaded' if chemical weapons used again – as it happened». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  143. «Средства ПВО Сирии перехватили 71 крылатую ракету». Российская газета (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  144. «В мире продолжаются акции протеста против ударов по Сирии» (ռուսերեն). ТВ Центр - Официальный сайт телекомпании. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  145. magazine, Le Point, (2018 թ․ ապրիլի 14). «Frappes en Syrie: Theresa May face à une forte opposition politique». Le Point (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  146. «National Assessment document on Chemical attack of 7 April 2018 (Douma, Eastern Ghouta, Syria) and Syria's clandestine chemical weapons programme - 14.04.2018» (անգլերեն). France Diplomatie :: Ministry for Europe and Foreign Affairs. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  147. «Wikiwix's cache». archive.wikiwix.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  148. Weller, Marc (2018 թ․ ապրիլի 14). «Were the Syria air strikes legal?». BBC News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  149. Sputnik. «International Lawyers: US Strike Against Syria Would Be Illegal» (անգլերեն). sputniknews.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  150. «Syria action – UK government legal position - GOV.UK» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  151. «UK publishes legal case for Syria strikes». BBC News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.