Կնոջ արձանիկ (մ․թ․ա․ 6-5-րդ դարեր, Այրում)
Կնոջ արձանիկ, մ․թ․ա․ 6-5-րդ դդ. Այրումում հայտնաբերված բրոնզե արձանիկ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2225-1 համարի ներքո։
նյութ | բրոնզ |
---|---|
բարձրություն | 10, 2 սմ |
3, 3 սմ | |
խորություն | 2, 55 սմ |
ՆկարագրությունԽմբագրել
Քառանկյունաձև հարթակին կանգնած կնոջ մինատյուր ձուլածո մերկ ֆիգուրա է, որն ունի երկար ոտքեր, բարձր սանրվածք, տափակ դեմք, ուղիղ խոշոր քիթ։ Կլորակ փոսիկով ընդգծված են ականջները, աչքերը։ Վզին ունի ոլորուն հաստ մանյակ։ Առաջ մեկնած ձախ ձեռքում տանձաձև սափոր է, արմունկում ծալված աջում բռնել է եղջյուրաձև գավաթ։ Կանացի աստվածություն կերպավորող այսպիսի ֆիգուրաները տաճարներում օգտագործվում էին ծիսական տարբեր արարողությունների համար։ Մերկամարմին կանանց արձանները կապված էին ծիսական պտղաբերության հավատալիքների հետ և միավորում էին Անահիտ աստվածուհուն, որն իբրև մայր-աստվածուհի` ներառում էր նաև ռազմի, պտղաբերության և սիրո աստվածուհու ֆունկցիաները` հանդիսանալով այգեգործության, հացահատիկի և կենդանիների հովանավոր դիցուհի[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
ԱղբյուրներԽմբագրել
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։