Կնճռուկ բազմամյա

բույսերի տեսակ
Կնճռուկ բազմամյա
Կնճռուկ բազմամյա
Կնճռուկ բազմամյա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Տրիբա Sclerantheae
Ցեղ Scleranthus
Տեսակ Կնճռուկ բազմամյա (S. perennis)
Միջազգային անվանում
Scleranthus perennis

Կարծրածաղիկ, կնճռուկ բազմամյա (լատին․՝ Scleranthus perennis), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

5-10 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Բաժակաթերթերը թաղանթային եզրով են, սպիտակ լայն (լայնությամբ համարյա հավասար կենտրոնական կանաչ շերտին), պտղի ժամանակ միացող[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Արագածի (Բայսըզ և Բյուրական գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան, Հարավարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրությունների վրա, ինչպես նաև մարգագետիններում և մարգագետնատափաստաններում, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի են 2 պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հիմնական սպառնալիքը գյուղատնտեսական հանդակների ընդլայնումն է և ենթակառուցվածքի զարգացումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնճռուկ բազմամյա» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնճռուկ բազմամյա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնճռուկ բազմամյա» հոդվածին։