Բացել գլխավոր ցանկը

Կնեվանք, վանք Մեծ Հայքի Սյունիք աշխարհում։ Հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը՝ Սյունիքի հայտնի վանքերը թվարկելիս։ Ունեցել է ընդարձակ կալվածքներ և մեծաքանդակ անասուններ։ Ղևոնդ Ալիշանը Կնեվանքի անվան հետագա աղավաղումն է համարում Գյունելի վանքի անունը և սրանք նույնացնում է իրար։ Ս․ Բարխուդարյանը ճիշտ է համարում Քաջբերունու կարծիքը, ըստ որի՝ Կնեվանքը Գյունեի կյանքը չի։ Վերջինս գտնվում է Վայոց ձորում և նրա վրայի մի եղծված արձանագրությունից, ինչպես հավաստում է Ս․ Բարխուդարյանը, երևում է, որ նա Հերմոնի վանքն է[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991։