Կյուրոս Կրտսեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրոս (այլ կիրառումներ)
Կյուրոս Կրտսեր (ծն. թ. անհտ. - մ.թ.ա. 401), պարսից արքա Դարեհ II-ի կրտսեր որդին է։ 408 թվականից՝ փոքրասիական սատրապությունների (Լիդիա, Մեծ Փռյուգիա, Կապադովկիա) փոխարքան էր։ Հոր մահից (404 թվական) հետո ապստամբել է թագավոր հռչակված եղբոր՝ Արտաքսերքսես II-ի դեմ գահին տիրելու նպատակով։ 401 թվականին Սարդես քաղաքից, բազմահազարանոց զորքով (այդ թվում՝ 10 հզ հույն վարձկաններ) արշավել է եղբոր դեմ, սակայն Բաբելոնի մոտ, Կունաքսա վայրում, պարտություն է կրել և սպանվել։
Կյուրոս Կրտսեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Մահացել է | մ. թ. ա. 401 |
Մահվան վայր | Battle of Cunaxa |
Մասնագիտություն | սպա |
Ամուսին | Aspasia the Younger? |
Ծնողներ | հայր՝ Դարեհ II[1], մայր՝ Պարիսատիս[1] |
Զբաղեցրած պաշտոններ | սատրապ |
Կյուրոսին օժանդակած 10 հզ հույները Հայաստանի վրայով դուրս են եկել Սև ծով և մեկնել հայրենիք։ Այս դեպքերը մանրամասն շարադրված են Քսենոփոնի «Անաբասիս» երկում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Б. Т. Кир Младший (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 150.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 495)։ |