Կյուրեղ Երուսաղեմացի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կյուրեղ Երուսաղեմացի (հունարեն՝ Κύριλλος Α΄ Ἱεροσολύμων, մոտ 313[1], Երուսաղեմ, Roman Palestine - մոտ 386[1], Երուսաղեմ), աստվածաբան, եկեղեցական գործիչ, ընդհանրական եկեղեցու հայր, Հայոց և ընդհանրական եկեղեցիների սուրբ։ Եղել է Երուսաղեմի եպիսկոպոս։ Հետապնդվել է Արիոսականության կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական իր աթոռին։ Մասնակցել է 381 թ. Կոստանդնուպոլսի Ա տիեզերական ժողովին։ Կյուրեղի քարոզներն ու ճառերը միջնադարում թարգմանվել են նաև հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սուրբ Խաչի երևման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում։ Առավել հայտնի է նրա «Կոչումն ընծայութեան» գրվածքը, որը նախատեսված է մկրտության պատրաստվողների կողմից ընթերցվելու համար։
Կյուրեղ Երուսաղեմացի հուն․՝ Κύριλλος Α΄ Ἱεροσολύμων | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 313[1] |
Ծննդավայր | Երուսաղեմ, Roman Palestine |
Մահացել է | մոտ 386[1] |
Մահվան վայր | Երուսաղեմ |
Կրոն | քրիստոնեություն և կաթոլիկություն[2] |
Մասնագիտություն | աստվածաբան, կաթոլիկ քահանա, կաթոլիկ սարկավագ և կաթոլիկ եպիսկոպոս |
Զբաղեցրած պաշտոններ | Greek Bishop of Jerusalem? և եպիսկոպոս |
![]() |
Կյուրեղ Երուսաղեմացու անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ՝ Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dictionnaire de spiritualité. Ascétique et mystique (ֆր.) — 60000 p. — ISSN 0336-8106
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուրեղ Երուսաղեմացի» հոդվածին։ |