Կյոկենհոֆ, որը ճանաչված է նաև Եվրոպայի պարտեզ անվամբ, համաշխարհային ճանաչում ունեցող ծաղկի պարտեզներից է։ Այն գտնվում է Լիսսում, Հոլանդիա։ Ըստ Կյոկենհոֆի պաշտոնական կայքի տվյալների, ամեն տարի պարտեզում տնկվում է մոտ 7 միլիոն գլուխ ծաղիկ, որը զբաղեցնում է 32 հեկտար տարածք[1]։

Կյոկենհոֆը գտնվում է հարավային Հոլանդիայում, Լիսս անունով փոքրիկ քաղաքում, Հաարլեմից հարավ և Ամստերդամից հարավարևմուտք։

Ամեն տարի Կյոկենհոֆը բաց է մարտի կեսերից մինչև մայիսի կեսերը։ Կակաչները տեսնելու ամենալավ ժամանակը ապրիլի կեսերն են, կախված եղանակից։

Այցելուներ խմբագրել

Շատ հարգարժան մարդիկ են այցելել Կյոկենհոֆ։ Հովանավորը Ջուլիանա թագուհին էր։ Նրա դուստրերը՝ Բեատրիքսը, Իրենը և Մարգարիտը 1950 թվականին առաջին այցելուներն էին։ Կինոռեժիսոր Փրինս Բեռնարդն այնտեղ նկարահանել է շատ եզակի ֆիլմեր։ Այլ հոլանդական թագավորական ընտանիքները նույնպես այցելել են Կյոկենհոֆ։ 2001 թվականին արքայազն Վիլյամ Ալեքսանդրը և նրա ընկերուհի՝ Մաքսիման նույնպես այցելեցին պարտեզը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Keukenhof website - About
  2. Keukenhof - Vol van inspiratie. Lisse: Stichting International Bloemententoonstelling Keukenhof. 2005. էջ 48.

Աղբյուրներ խմբագրել