Կյարա Ապենդինո (իտալ.՝ Chiara Appendino, հունիսի 12, 1984(1984-06-12)[1], Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, 2016 թվականից Թուրինի քաղաքապետ։

Կյարա Ապենդինո
իտալ.՝ Chiara Appendino
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1984(1984-06-12)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՄոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԲոկոնիի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինMarco Lavatelli?
Զբաղեցրած պաշտոններcouncil member?, mayor of Turin? և metropolitan mayor of Turin?
ԿուսակցությունՀինգ աստղերի շարժում
Կայքchiaraappendino.it
 Chiara Appendino Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կյարա Ապենդինոն ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին Մոնկալիերում։ Սովորել է Ջոբերտիի անվան թուրինյան դասական վարժարանում, մասնագիտանալով լեզվաբանության մեջ, առաջին կիսամյակը բարձր դասարաններում սովորել է Գերմանիայում։ Խոսել է գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն, մի քիչ էլ իսպաներեն։ Աշխատել է «Juventus S.p.A» ընկերությունում, այնուհետև Միլանում ավարտել է Բոկոնիի համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո ևս երկու տարի աշխատել է «Յուվենտուսում», այնուհետև անցել է ընտանեկան ընկերության վարչություն։ 2010 թվականին մտել է քաղաքականության՝ զբաղվելով հինգ աստղերի շարժման համար Թուրինի քաղաքային բյուջեի մշակմամբ։ 2011 թվականի մայիսին ընտրվել է կոմունաների խորհուրդ, որտեղ հետագայում դարձել է բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2015 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարել է Թուրինի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին[2]։

Թուրինի քաղաքապետ խմբագրել

2016 թվականի հունիսի 19-ին ընտրությունների երկրորդ փուլում սենսացիոն հաղթանակ է տարել՝ ձայների 54,56 տոկոս արդյունքով շրջանցելով իր մրցակցից՝ գործող քաղաքապետ և ձախակենտրոն կոալիցիայի թեկնածու՝ իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պյերո Ֆասսինոյի գլխավորությամբ[3]։

2016 թվականի հունիսի 30-ին Ապենդինոն պաշտոնապես ստանձնել է պաշտոնը[4]։

2017 թվականի հունվարի 16-ին Governance Poll 2016 քաղաքական գործիչների ժողովրդականության սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով Կյարա Ապենդինոն հաղթող և «Իտալիայի ամենասիրված քաղաքապետ» է ճանաչվել, նա իր նախորդ ցուցանիշը բարելավել է 7,5 կետով՝ հասնելով 62%-ի հավանության[5]։

2017 թվականի հունիսի 3-ին Թուրինի «Յուվենտուսի» մասնակցությամբ Քարդիֆում կայացած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի հեռարձակման ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել։ Հունիսի 29-ին Թուրինի դատախազությունը հետաքննություն է սկսել մի շարք պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են միջոցառման կազմակերպման և անվտանգության միջոցառումների համար։ Նրանց թվում է եղել նաև Կյարա Ապենդինոն[6]։

2017 թվականի հոկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Ապենդինոն Թուրինի դատախազության կողմից հետաքննության է ենթարկվել 2016 թվականի քաղաքային բյուջեից 5 մլն եվրոյի անհետացման գործով, որոնք պետք է վճարվեին Ream ընկերությանը, սակայն չի ստացվել (Ream-ի համասեփականատերը Fondazione CRT-ն է, որը 2012 թվականին ստացել է Westinghouse կորպորացիայի նախկին ակտիվների հետգնման նախապատվության իրավունք, որոնց հետ կապված գործողությունների նկատմամբ դատախազությունը հետաքննություն է սկսել մի քանի ամիս առաջ)։ Կյարա Ապենդինոն պաշտոնական փաստաթղթերում վկայակոչել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ[7]։

2017 թվականի հոկտեմբերի 28-ին Ապենդինոյի վարչակազմի ղեկավար Պաոլո Ջորդանը նոր սկանդալի պատճառով հրաժարական է տվել[8]։

Ընտանիք խմբագրել

Կյարայի հայրը՝ Դոմենիկո Ապենդինոն, երեսուն տարի աշխատել է որպես մենեջեր, հանդիսանում է լազերային սարքավորումներ արտադրող Prima Industrie ընկերության փոխնախագահ։ Կյարան եկեղեցական ամուսնության մեջ է գտնվում Մարկո Լավատելլիի հետ, որը ոչ մեծ ընտանեկան ընկերության սեփականատեր է, որտեղ նա աշխատել է 2010 թվականից։ Հենց ամուսնու ազդեցության տակ է նա աշխատանք գտել «Յուվենտուսում», իսկ 2008 թվականին գրել է կուրսային աշխատանք «Ֆուտբոլային ակումբի արժեքի կառավարում. խաղացողների կազմի գնահատում» (La gestione dei costi di una società di calcio: la valutazione del parco giocatori), չնայած համալսարանում նա մասնագիտացել է միջազգային տնտեսության մեջ։ 2016 թվականի հունվարին ամուսինները Սառա անվամբ դուստր են ունեցել[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Chiara_Appendino
  2. «Risultati ballotaggio: è Chiara Appendino nuovo sindaco di Torino» (իտալերեն). Torino today. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  3. «Comune di Torino». Elezioni comunali 5 giugno 2016 (իտալերեն). la Repubblica. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  4. Gabriella Ferrero (2016 թ․ հունիսի 30). «Chiara Appendino si insedia al Comune di Torino. I Fassino boys fanno gli scatoloni: "Tagli allo staff primo atto demagogico"» (իտալերեն). Huffington Post. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  5. «Appendino è il sindaco più amato» (իտալերեն). ANSA. 2017 թ․ հունվարի 16. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  6. Simona Lorenzetti, Andrea Rossi (2017 թ․ հունիսի 29). «Appendino entra nell'inchiesta sulla notte di piazza San Carlo» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  7. «Torino, Appendino indagata per falso ideologico in atto pubblico. La sindaca: «Pronta a collaborare»» (իտալերեն). Corriere della Sera. 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Diego Longhin (2017 թ․ հոկտեմբերի 28). «Si è dimesso Paolo Giordana, capo di gabinetto di Appendino: aveva fatto togliere la multa a un amico» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Chi è Chiara Appendino, la candidata M5S per la poltrona di sindaco di Torino» (իտալերեն). L’Espresso. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Chiara Appendino». OpenPolitici (իտալերեն). OpenPolis. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյարա Ապենդինո» հոդվածին։