«Կյանքն առջևում է», ռեժիսոր Կարեն Հովհաննեսյանի[1] ռուսական կատակերգական ֆիլմ, որը պատմում է 11 բ դասարանի նախկին աշակերտների հանդիպման մասին,որը տեղի է ունեցել նրանց ավարտելուց մի քանի տարի անց։ Գլխավոր դերերը խաղացել են Եգոր Կորեշկովը, Օլգա Մեդինիչը, Պավել Պրիլուչնինը, Դենիս Շվեդովը, Արթուր Սմոլյանինովը, Յուլյա Ալեքսանդրովը, Վալերիա Կոժեվնիկովան, Մաքսիմ Վիտորգանը, Ալեքսանդր Պալը և Սվետլանա Խոդչենկովան։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 5–ին՝ ռուսական կինոթատրոնում[2]։

Կյանքն առջևում է
ռուս.՝ Жизнь впереди
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿարեն Հովհաննիսյան
ՊրոդյուսերԿարեն Հովհաննիսյան
Սցենարի հեղինակԺորա Կրիժովնիկով
ԴերակատարներԵգոր Կորեշկով, Օլգա Մեդինիչ, Պավել Պրիլուչնի, Դենիս Շվեդով, Արթուր Սմոլյանինով, Յուլյա Ալեքսանդրովա, Վալերիա Կոժևնիկովա, Մաքսիմ Վիտորգան, Ալեքսանդր Պալ և Սվետլանա Խոդչենկովա
ԿինոընկերությունՆՏՎ
Տևողություն86 րոպե
Շահույթ1 894 684 $

Սյուժե խմբագրել

11-ի բ դասարանը առաջին անգամ միասին հավաքվում է 15 տարի անց Յարոսլավում՝ համադասարանցու թաղումից հետո, և այդ հանդիպումը իրենց համար զարմանալի հնարավորություն էր կարճ ժամանակով վերադառնալ անցյալ։ Հին գաղտնիքները և անձնական հաշիվները, վիրավորանքները և առաջին սերը գցում են նրանց կրքերի հորձանուտը։

Դերերում խմբագրել

  • Եգոր Կորեշկով– Սերգեյ Տյուլենեվ, դպրոցում սիրահարված էր Մաշային։Աշխատում է բժիշկ–գինեկոլոգ։
  • Օլգա Մեդինիչ՝ Մարիա, դպրոցում սիրահարված էր Միքայելին, բայց հանդիպելով Սերգեյին, շփվում է նրա հետ, մինչև Միշան կրկին ուշադրություն դարձնի իրեն։
  • Պավել Պրիլուչնի՝ Միքայել, Մարիայի առաջին սերը, զեխ ու շվայտ կյանք էր վարում։ Գործողության ընթացքում նկարը կրկին համընկնում է Մաշայի հետ։
  • Դենիս Շվեդով՝ Իգոր, ավազակ։
  • Արթուր Սմոլյանինով՝ Գրիգորի Կիսելև (Կիսել), Իգորի լավ ընկերը։ Երիտասարդ տարիներից զբաղվում էր դրամաշորթությամբ, բայց հետո հրաժարվել է ավազակի կյանքից և դարձել է քարոզիչ։
  • Յուլյա Ալեքսանդրովա՝ Գալինա, Ալիի լավ ընկերուհին։ Ապրում է Մոսկվայում, շատ է ուզում երեխա ունենալ։
  • Վալերիա Կոժևնիկովա՝ Ալլա, երկու երեխաների մայր և Վլադիմիրից սպասում էր երրորդ երեխային։ Վլադիմիրին ստիպում էր Գալինային երեխա պարգևել։
  • Մաքսիմ Վիտորգան՝ Ալլիի ամուսինը։
  • Ալեքսանդր Պալ՝ դպրոցում սիրահարվել էր Լյուդային։ Դասարանում ամենամեծն էր։ Ֆիլմում իմացել է, որ իր զգացմունքները փոխադարձ են։
  • Սվետլանա Խոդչենկովա, դասարանի «աստղը» ։Դպրոցն ավարտելուց հետոմեկնում է Եվրոպա և այնտեղ աշխատում որպես մերկապարուհի։ Ֆիլմի ընթացքում հասկանում է, որ սիրում է Գենային և գնում, ծանոթանում է նրա մոր հետ։
  • Ելիզավետա Կարդենաս՝ Կլարա
  • Սերգեյ Բուրունով՝ Օլեգ Վիկտորիչ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ
  • Իլյա Խվոստիկով՝ Սերգեյ Տրուշանին
  • Արտյոմ Սամակին՝ Անդրեյ Օսոկին
  • Վլադիմիր Դանայ՝ Գեորգի
  • Յուլյա Վոլկովա՝ ռեստորանային երգչուհի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Պրոդյուսեր ու բեմադրող–ռեժիսոր–Կարեն Հովհաննեսյան
  • Բեմադրող–օպերատոր–Վասիլի Գրիգոլյունաս

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել