Կյանքի պար (նկար, Մունկ)
Կյանքի պար (նորվ.՝ Livets dans), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարը։ Այն նկարվել է 1899-1900 թվականներին։ Կտավը համարվում է Մունկի «Կյանքի ֆրիզ» շրջանի գլխավոր ստեղծագործություններից մեկը։ 1910 թվականից գտնվում է Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում։
Կյանքի պար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | անհայտ[1] |
բարձրություն | 125 սանտիմետր[2] |
լայնություն | 191 սանտիմետր[2] |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[2] |
հավաքածու | Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Dance of Life (1900), Edvard Munch Վիքիպահեստում |
Նկարագիր
խմբագրելՆկարում պատկերված է ամառային տոնակատարություն։ Երիտասարդներն ու աղջիկները զույգերով պարում են ծովի ափին լուսնկա գիշերին (կտավում ճանաչելի է իրական վայրը՝ Օսգորստրանը, որտեղ պարբերաբար կազմակերպում էին պարեր)[3]։ Տոնախմբության մասնակիցների մեջ առանձնանում են երեք աղջիկների ֆիգուրներ՝ սիմվոլիկ գույներով զգեստներով՝ սպիտակ, կարմիր և սև։ Ճերմակ զգեստով աղջիկը կանգնած է ձախից, մի փոքր հեռու պարողներից․ նրա ձեռքը ձգված է դեպի բարձր ցողունի վրա գտնվող ծաղիկը։ Կարմիր զգեստով կինը պարում է տղամարդու հետ, որին հեղինակը տվել է իր իսկ սեփական կերպարանքը[4]։ Նրանք պատկերված են յուղաներկի կենտրոնում։ Իսկ սևազգեստ կինը նկարում կանգնած է աջ ծայրում։ Վերջինս, ինչպես որ սպիտակազգեստ կինը, նույնպես չունի պարընկեր և խանդոտ հայացքով նայում է պարողներին։ Սյուժեի առումով այս կտավը նման է Մունկի «Կնոջ երեք տարիքները» ստեղծագործությանը (սա հայտնի է նաև «Սֆինքս» անվանումով)[3][4]։
Ներշնչման աղբյուրներ
խմբագրելԷդվարդ Մունկի արվեստի հետազոտողները ենթադրում են, որ նոր կտավի սյուժեն նկարչին հուշել է դանիացի սիմվոլիստ Հելգե Ռոդեի «Վալսի հոսանքը» պիեսի սյուժեն[4][5]։ Նկարիչը ինքը հաստատել է, որ «Կյանքի պար» կտավի հիմքում ընկած են նրա առաջին սիրո հիշողությունները Միլի Տուլլայի հետ.
Մեծ նկարի կենտրոնում՝ վրձնած այս ամռանը, ես պարում եմ իմ առաջին սիրո հետ․ այս նկարը հիշողություն է նրա մասին։ Ձախից ճերմակազգեստ աղջիկ է, ժպտալով ձգտում է հասնել սիրո ծաղկին։ Աջից սգավոր մի կին է կանգնած, որը տագնապով հետևում է պարող զույգին...[3]։ |
Մունկի կենսագիր Ատլե Նեսը գրում է, որ նկարի սպիտակազգեստ կինը երիտասարդ Միլի Տուլլան է, որը դեռևս հույս ունի սիրուն հասնելու․․․Սևազգեստ կինը, ով ավելի մեծահասակ է, Տուլան է՝ սեփական պարտությունը ընդունած[4]։
Տես նաև
խմբագրել- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.nasjonalmuseet.no/en/collection/object/NG.M.00941
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.00941
- ↑ 3,0 3,1 3,2 Ульрих Бишофф. Эдвард Мунк. TASCHEN/Арт-родник, 2008
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007.
- ↑ Livets dans, 1899–1900 на сайте Национальной галереи Осло (норв.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Bild på målningen Արխիվացված 2006-04-27 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կյանքի պար (նկար, Մունկ) կատեգորիայում։ |