Կյանքի ճակատամարտը։ Սիրո պատմություն

Կյանքի ճակատամարտը։ Սիրո պատմություն (անգլ.՝ The Battle of Life: A Love Story), Չարլզ Դիկենսի վեպերից է, որն առաջին անգամ հրատարակվել է 1846 թվականին։ Սա նրա Ծննդյան տոների գրքեր շարքի չորրորդ գիրքն է, որին նախորդել է Ծղրիդն վառարանի ետևում գիրքը[1]։ Դեպքերը կատարվում են անգլիական մի գյուղում, որը պատմական ճակատամարտի վայր է։ Հերոսներից ոմանք փոխաբերական իմաստով ճակատամարտին առնչվում են կյանքի պայքարով։ Այստեղից էլ առաջացել է վեպի վերնագիրը։

Կյանքի ճակատամարտ։ Սիրո պատմություն
անգլ.՝ The Battle of Life: A Love Story
ԵնթավերնագիրA Love Story
ՀեղինակՉարլզ Դիքենս
Տեսակնովել
Ժանրվեպ
ԹեմաՍուրբ Ծնունդ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1846
ՆախորդԾղրիդը օջախի ետևում
ՀաջորդPictures from Italy?
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBradbury and Evans?
Հրատարակման տարեթիվ1846
 The Battle of Life Վիքիպահեստում

Ճակատամարտը Սուրբ Ծննդյան գրքերից միակն է, որը գերբնական կամ բացահայտ կրոնական տարրեր չունի (տեսարաններից մեկը տեղի է ունենում Ծննդյան տոների ժամանակ, բայց դա վերջին տեսարանը չէ)։ Պատմությունը նմանություն ունի The Cricket on the Hearth-ին՝ երկու առումներով․ այն չի կատարվում քաղաքային վայրում և, ինչպես բնորոշ է Դիկենսին, վեպն ունի երջանիկ ավարտ։ Սա Դիկենսի առավել քիչ հայտնի գործերից է, որն առավել հայտնի դառնալու միտում երբեք չի ունեցել։

Սյուժե խմբագրել

Երկու քույրեր երջանիկ ապրում են Անգլիական մի գյուղում՝ իրենց երկու ծառաներ Քլեմենսի Նյուքամի և Բեն Բրիթընի, իրենց բարեհոգի, ամուրի հոր՝ դոկտոր Ջեդլերի հետ միասին։ Դոկտոր Ջեդլերի փիլիսոփայությունը կյանքին որպես ֆարսի վերաբերվելու մեջ էր։ Մարիոնը, փոքր քույրը նշանված է Ջեդլերի խնամակալ Ալֆրեդ Հեթֆիլդի հետ, ով լքում է գյուղը՝ ուսումը շարունակելու նպատակով։ Նա Մարիոնին վստահում է Գրեյսին և խոստանում է վերադառնալ ու խնդրել նրա ձեռքը։

Իրավաբաններ Սնիչին և Քրեգսը կարծում են, որ Մայքլ Ուորդենը, մի ազատամիտ մարդ, ով պատրաստվում է լքել երկիրը, փորձում է համոզել փոքր քրոջը փախչել երկրից։ Մի գիշեր Քլեմենսին լրտեսում է Մարիոնին Ուորդենի հետ թաքուն հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ, Ալֆրեդի վերադարձի օրը պարզվում է, որ Մարիոնը փախել է։ Նրա ենթադրյալ փախուստը մեծ վիշտ է պատճառում թե՛ հորը, և թե՛ քրոջը։

Վեց տարի անց։ Քլեմենսին ամուսնացել է Բրիթընի հետ և նրանք գյուղում պանդոկ են հիմնել։ Ալֆրեդը Մարիոնի փոխարեն ամուսնանում է Գրեյսի հետ, որը նրան Մարիոն անունով դուստր է պարգևում։ Մարիոնի ծննդյան օրը Գրեյսն Ալֆրեդին խոստովանում է, որ Մարիոնը խոստացել է անձամբ բացատրել իր այսպես կոչված փախուստի պատճառը։

Այդ երեկո, մինչ արևի մայր մտնելը, Մարիոնն իսկապես հայտնվում է և բացատրում իր անհետանալը։ Պարզվում է, որ Մարիոնը չի «փախել», այլ ապրում էր իր հորաքույր Մարթայի տանը, որպեսզի Ալֆրեդը սիրահարվի Գրեյսին։ Արցունքներ են թափվում, երջանկությունը և ներողամտությունն են թագավորում, քանզի կորած քույրը վերամիավորվել է մյուսների հետ։ Ուորդենը նույնպես վերադառնում է և դոկտոր Ջեդլերի թույլտվությամբ ամուսնանում Մարիոնի հետ։

Փուլային ադապտացիա խմբագրել

Ալբերտ Ռիչարդ Սմիթը վերանշակել է Կյանքի ճակատամարտը, որը 1846 թվականին հաջողությամբ ներկայացվել է Սուրեյ թատրոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Battle of Life». Loyal Books. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքի ճակատամարտը։ Սիրո պատմություն» հոդվածին։