Կյանքի աստղ
«Կյանքի աստղ» (անգլ.՝ Star of Life), շտապ բժշկության ծառայության խորհրդանիշը, որը համատեղ վերահսկվում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի և ԱՄՆ առողջապահության, կրթության և մարդկային ծառայությունների նախարարության կողմից։ Պատկերանշանն ու դրա տարբերակներն օգտագործվում են նաև այլ շտապ բժշկական ծառայությունների (մասնավորապես՝ որոնողափրկարարական ծառայությունների և շտապ բժշկական տեխնիկաների ազգային ռեգիստրի) կողմից։

Պատկերանշանում ներկայացված է կապույտ վեցաթև աստղ` սպիտակ եզրերով, կենտրոնում հին հունական դիցաբանության մեջ բժշկության աստծո՝ Ասկլեպիուսի սպիտակ գավազանն է։
ՊատմությունԽմբագրել
«Կյանքի աստղը» ի սկզբանե ստեղծվել է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի (AMA) կողմից 1963 թվականին՝ որպես բժշկական նույնականացման համընդհանուր խորհրդանիշ[1]։
Սկզբնապես Միացյալ Նահանգներում շտապ օգնության շատ մեքենաներ օգտագործում էին վառ նարնջագույն խաչ՝ քառակուսի սպիտակ ռեֆլեկտիվ ֆոնի վրա։ Այս լոգոն օգտագործվել է մինչ ԱՄՆ-ում շտապ բժշկական անձնակազմի ազգային ստանդարտների մշակումը։
«Կյանքի աստղ» խորհրդանիշը ստեղծվել և արտոնագրվել է ԱՄՆ-ում 1967 թվականին։ Այն մշակվել է Ազգային մայրուղիների երթևեկության անվտանգության վարչության (NHTSA) շտապ բժշկական բաժանմունքի ղեկավար Լեո Շվարցի (անգլ.՝ Leo R. Schwartz) կողմից։ Ամերիկյան Կարմիր խաչը արգելել է օգտագործել նախկինում օգտագործված NHTSA նարնջագույն խաչը սպիտակ ֆոնի վրա՝ համարելով այն Կարմիր խաչի խորհրդանշանի իմիտացիա։
Այսօր այս խորհրդանիշը կարելի է գտնել շատ երկրների շտապօգնության մեքենաներում։
ՍիմվոլիզմԽմբագրել
Աստղի վեց ճառագայթները խորհրդանշում են վեց հիմնական խնդիրները, որոնք փրկարարները լուծում են արտակարգ իրավիճակների շղթայում[2].
- հայտնաբերում,
- ծանուցում,
- պատասխան ռեակցիա,
- տեղում օգնություն,
- օգնություն փոխադրման ընթացքում,
- տեղափոխում մասնագիտացված օգնության կենտրոն։
«Կյանքի աստղը» տարբեր երկրներից ժամանած շտապ օգնության մեքենաներումԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Universal Medical Identification Symbol. Am J Dis Child. 1964;107(5):439. doi:10.1001/archpedi.1964.02080060441001
- ↑ «Star of Life»։ Վերցված է 2007-06-29