Կյանքիս պատմության խորքերով
Կյանքիս պատմության խորքերով (անգլ.՝ Through the depths), Սուրեն Հանեսյանի գիրքը, որը հայոց ցեղասպանությունը վերապրածի կյանքի իրական պատմություն է։ Գրքում մանրամասնորեն նկարագրվում է Էրզրումից հայ ընտանիքների տեղահանումը, դաժանություններով ու ցավով լի ուխտագնացությունը դեպի անորոշություն ու հեղինակի դեգերումներով լի հետագա ճակատագիրը։
Կյանքիս պատմության խորքերով | |
---|---|
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | հայերեն |
Էջեր | 96 |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | ՀՀԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2020թ․ |
Պատմություն խմբագրել
«Կյանքի պատմության խորքերով» ինքնակենսագրական գիրքն իր մեջ ամփոփում է հայոց Մեծ եղեռնը վերապրած դեռահասի ապրումները։ Գրքի հեղինակը՝ Սուրեն Հանեսյանը, ԱՄՆ տեղափոխվելուց հետո, թղթին է հանձնել իր հիշողություններն ու ապրումները։ Գիրքն ի սկզբանե գրվել է անգլերենով, որը Ս․ Հանեսյանի թոռնուհու նախաձեռնությամբ տպագրվել է 2017 թվականին Լոնդոնում՝ Գոմիտաս հրատարակչությունում։ Գրքի հայերեն տարբերակը, Անի Մանուկյանի թարգմանությամբ, տպագրվել է Հայաստանում 2020 թվականին։ Գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրվում է Կարին քաղաքն իր գեղեցկությամբ՝ մինչև ջարդերը։ Գրքում շատ են տեղանունների հետ կապված լեգենդներն ու առասպելները։
Գրքի ձեռագիր տարբերակը գտնվում է Ցեղասպանության հետազոտական կենտրոն թանգարանում 2014 թվականից։
Նկարագրություն խմբագրել
Տակավին պատանի Սուրենի ընտանիքը մյուսների պես տեղահանվում է, բռնում գաղթի ճամփան։ Երկար ու ձիգ դեգերումներից հետո կորցնելով ընտանիքի անդամներին հասնում է Բաթում, ապա Հայաստան, ապա վերադառնում Կոստանդնուպոլիս ու 16 տարեկան հասակում մեկնում ԱՄՆ, որտեղ էլ բնակվում է մինչև կյաքնի վերջ։
Աուդիոգրքեր խմբագրել
Կա նաև գրքի աուդիո տարբերակը[1]։