Բացել գլխավոր ցանկը

Արշիպելագ (հուն․՝ Αρχιπέλαγος), կղզիների խումբ, որոնք տեղաբաշխված են իրար մոտ, և սովորաբար ունեն միևնույն ծագում (մայրցամաքային, հրաբխային, մարջանային) և նման երկրաբանական կառուցվածք. Որոշ արշիպելագներում կղզիները կարող են ունենալ նաև տարբեր ծագում։

Արշիպելագից կազմված ամենամեծ երկիրը Ինդոնեզիան է։ Այլ օրինակներ են․ Ճապոնիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան։ Ամենաշատ կղզիներ ընդգրկող արշիպելագը Ֆիննական արշիպելագն է (տարբեր հաշվարկներով 20―ից 50 հազար)։

Եզրույթի ծագումըԽմբագրել

«Արշիպելագ» բառը ծագել է հունարեն a]rche՝ սկիզբ, գլխավորություն և pelages՝ ծով բառերից Αρχιπέλαγος, ի սկզբանե այս անվանումը օգտագործվում էր միայն Էգեյան ծովում գտնվող հունական կղզիների համար։

Խոշոր արշիպելագներԽմբագրել

 
Հարավային Շետլանդյան կղզիներ — արկտիկ կղզիների խումբ
 
Կերգելեն արշիպելագ — մեկ խոշոր կղզի և բազմաթիվ փոքր
 
Նոր Երկիր — երկու մեծ կղզի և մի քանի փոքրներ