Կլոդ Բեռնար
Կլոդ Բեռնար (ֆր.՝ Claude Bernard, հուլիսի 12, 1813[1][2][3][…], Saint-Julien - փետրվարի 10, 1878[2][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի բժիշկ, ներքին սեկրեցիայի գործընթացի հետազոտող, էնդոկրինոլոգիայի հիմնադիր։
Կենսագրություն խմբագրել
Կլոդ Բեռնարը ծնվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Սեն-Ժուլյեն գյուղում, գյուղացի խաղողագործի ընտանիքում։ Որոշ ժամանակ աշխատել է դեղավաճառի օգնական։ Այդ ժամանակ նա երազում էր բանաստեղծ դառնալ և հավանաբար կդառնար (նրա կողմից գրված մի ոդևիլ բեմում հաջողություն ունեցավ), սակայն գրաքննադատ Սեն-Մարկ Ժիրարդենը, որին նա դիմել էր գրական կարիերայի վերաբերյալ խորհրդով, համոզեց Բեռնարին հրաժարվել իր մտադրությունից։ 1834 թվականին Բեռնարը ընդունվում է Փարիզի համալսարան։ Փարիզյան հնագույն Օտել-Դյո հիվանդանոցում պրակտիկանտ եղած ժամանակ ծանոթանում է նշանավոր ֆիզիոլոգ Ֆրանսուա Մաժանդի հետ, որը հետագայում նրան հրավիրում է աշխատելու Կոլլեժ դե Ֆրանսում գտնվող իր լաբորատորիայում։ Դա կիսանկուղային, խոնավ, մութ շինություն էր և այդտեղի երկար տարիների աշխատանքը բացասաբար անդրադարձավ գիտնականի առողջության վրա, նա ծանր հիվանդացավ։ Չնայած հիվանդությանը նա շարունակեց աշխատել[7]։
Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ էր (1860 թվականի դեկտեմբերի 2-ից)։
Ավանդը գիտության բնագավառում խմբագրել
Երկար տարիներ Կլոդ Բեռնարը զբաղվել է մարսողության և սննդի մարսման գործընթացների հետազոտությամբ։ Նրան հաջողվեց ուսումնասիրել թքագեղձերի աշխատանքը և բացահայտել ստամոքսահյութի ու աղիքային հյութի նշանակությունը մարսողության պրոցեսում։ Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ենթաստամոքսային գեղձը կարևոր նշանակություն ունի ճարպերի այրման և մարսողության պրոցեսում[7]։
Նախևառաջ Բեռնարը ճանաչում ստացավ հոմեոստազի հայեցակարգի ուսումնասիրության և մշակման շնորհիվ։ Նրա «Ներքին միջավայրի կայունությունը` ազատ և անկախ կյաքի երաշխիք» ձևակերպումը շարունակում է արդիական մնալ նաև ներկայումս։ Նա զգալի ուշադրություն էր դարձնում թույների ֆիզիոլոգիական ներգործության ուսումնասիրություններին, հատկապես կուրարեի և ածխածնի մոնօքսիդի։
Մանրակրկիտ ուսումնասիրել է առողջ և հիվանդ օրգանիզմների հյութազատման ֆիզիոլոգիական մեխանիզմները, ստամոքսահյութի, լորձի և ենթաստամոքսային գեղձի մարսողական հատկանիշները, այդպիսով դնելով փորձարարական ախտաբանության հիմքերը։ Նա ստեղծել է շաքարային միզահյուծության` շաքարախտի տեսությունը (Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի բարձրագույն պարգև, 1853), զբաղվել է արյունաշրջանառության ներվային կարգավորման ուսումնասիրությամբ, առաջ է քաշել օրգանիզմի կայուն ներքին միջավայրի նշանակության հայեցակարգը (հոմեստազի տեսության հիմքերը)։
Այլ փաստեր խմբագրել
Փարիզի ակադեմիայի անդամների համար Բեռնարն առաջին անգամ կարդաց Պյոտր Վասիլևիչ Ռուդանովսկու ֆրանսերեն թարգմանված «Observat. sur la structure du tissu nerveux par une nouvelle methode» աշխատությունը, որով ըստ էության ներկայացվեց պատրաստուկների սառեցման հյուսվածաբանական մեթոդը։ 1879 թվականի սեպտեմբերին Էմիլ Զոլան սանկտ-պետերբուրգյան «Եվրոպայի տեղեկատու» ամսագրում հրապարակեց «Փորձարարական վեպ» տեսական հոդվածը, զինվելով բժիշկ Կլոդ Բեռնարի գիտական մեթոդով, որը շարադրված է վերջինիս կողմից իր «Փորձարարական բժշկության ուսումնասիրության ներածություն» աշխատության մեջ[8]։
Մատենագիտություն խմբագրել
- «Leçons de Physiologie expérimentale appliquée a la médicine» (2 т., 1854—55).
- «Leçons sur les effets des substances toxiques et médicamenteuses» (1857).
- «Leçons sur la physiologie et la pathologie du système nerveux» (1858).
- «Leçons sur les propriétés physiologiques et les altérations pathologiques des liquides de l’organisme» (1859).
- «Leçons de pathologie expérimentale» (1871).
- «Leçons sur les anesthésiques et sur l’asphyxie» (1874).
- «Leçons sur la chaleur animale» (1876).
- «Leçons sur la diabète et la glycogénèse animale» (1877).
- «Leçons sur les propriétés des tissus vivants» (1866).
- «Leçons sur les phénomènes de la vie communs aux animaux et aux végétaux» (1878—79).
- «Physiologie générale» (1872).
- «Leçons de physiologie operative» (1879).
- «La science expérimentale» (1878, խառը հոդվածների հավաքածու).
- «Introduction à la médecine expérimentale» (1865).
Գրականություն խմբագրել
- Бернар, Клод // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Бернар, Клод на официальном сайте РАН.
- Карлик Л. Н. Клод Бернар. — М.: Наука, 1964.
- Сорокина Т. С., История медицины. — М.: Академия, 2004.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France Claude Bernard (1813-1878) (ֆր.) — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BERNARD Claude — Senate.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Virtanen R. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Бернар Клод // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Герценштейн Г. М. Лансеро, Этьенн (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVII. — С. 335.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ 7,0 7,1 Детская энциклопедия (советская), т. 7. М., «Просвещение», 1975
- ↑ «Экспериментальный роман»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 406)։ |