Կլյուչևսկայա Սոպկա

Կլյուչևսկայա Սոպկա (ռուս.՝ Ключевская Сопка), գործող հրաբուխ Կամչատկայի թերակղզում։ Առավել բարձր (4750 մ) և ամենաակտիվ հրաբուխն Է Եվրասիայում։ Կազմված Է բազալտային, մասամբ՝ անդեզիտային լավաներից, վերին մասում՝ փուխր նյութերից։ 270 տարում տեղի Է ունեցել ավելի քան 50 ուժեղ ժայթքում։ Կլյուչևսկայա Սոպկայի գագաթին կան սառցադաշտեր, ստորոտին՝ Կլյուչի ավանում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի հրաբխագիտության համալսարանի հրաբխագիտական կայանը։

Կլյուչևսկայա Սոպկա
Ključevskaja za východu slunce.jpg
Տեսակլեռ և հրաբուխ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Վարչատարածքային միավորՈւստ-Կամչատսկի շրջան
ԼեռնաշղթաKljoetsjevskaja volcanic group?
Բարձրությունը ծովի մակարդակից4800 մետր
Հարաբերական
բարձրություն
4649 մետր
Նյութանդեզիտ
Սմիթսոնիան կոդ300260
##Կլյուչևսկայա Սոպկա (Ռուսաստան)
RedMountain.svg

ԱնվանումԽմբագրել

«Սոպկա» հասարակ բառը Հեռավոր Արևելքում գործածվում է անտառազուրկ գագաթի իմաստով։ Որոշիչը տրվել է XVIII դարի կեսերին՝ ստորոտին գտնվող Կլյուչի գյուղի անունով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 483