Կլիմայական զենք (օդերևութաբանական զենք[1]), զանգվածային ոչնչացման և տնտեսության ոչնչացման հիպոթետիկ զենք` ուղղված որևէ երկրի կամ երկրների խմբի նկատմամբ, որն օգտագործվում է որպես առանձին վերցրած տարածքի, երկրի, պետության, մայրցամաքի բնական ռեսուրսների, եղանակի և կլիմայի վրա արհեստական ազդեցությամբ վնասելու գործոն։ Որպես մեկնարկի մեխանիզմ կարող են օգտագործվել տարբեր տեխնոլոգիաներ ու միջոցներ, արհեստականորեն ստեղծված տեխնածին աղետներ, որոնք առաջացնում են բնապահպանական աղետներ և, որպես հետևանք, տնտեսական խնդիրներ ստեղծելով (ճգնաժամեր)։

Կլիմայական զենք
«Ամպացրիչ», որն աշխատում է գոլորշիով
1900 թվականի բացիկ «Գերմանիան XXI դարում» շարքից
Տեսակերկրաֆիզիկական հիպոթետիկ զենք
Ենթատեսակզանգցածային ոչնչացման և տնտեսության ոչնչացման զենք
ՊատերազմներՎիետնամի պատերազմ
HAARP

Երկրաֆիզիկական զինատեսակներից մեկն է։

ՄԱԿ-ը 1977 թվականին բանաձև է ընդունել, որն արգելում է թշնամական նպատակներով շրջակա միջավայրի փոփոխության ցանկացած տեխնոլոգիաների օգտագործում։ Դրա վերաբերյալ համապատասխան պայմանագիր է ստեղծվել[2]։

Պատմություն խմբագրել

Հայտնի է, որ ամերիկացիները Վիետնամի պատերազմի ընթացքում ներգործել են Մեկոնգի բարձունքների վրա, որի նպատակն էր շարքից դուրս հանել Հո Շի Մինի արահետները, որը ճանապարհների համակարգ է, որով իրականացվել է Հարավային Վիետնամի ազատագրման ազգային ճակատի պարտիզանների մատակարարումը (Պոպի օպերացիա)։ Թեև ամերիկացիներին հաջողվել է առաջացնել տեղատարափ անձրևներ և մասամբ կաթվածահար անել պարտիզանների մատակարարումը, բայց դրա պահանջվեցին հսկայական նյութական ծախսեր (որպես ազդեցության միջոց օգտագործվում են արծաթի յոդիդ, չոր սառույցըը և այլն), իսկ ստացված ազդեցությունը եղել է կարճատև։

Խնդիրներ խմբագրել

Հարյուրհազարավոր կիլոմետրերերի վրա սինոպտիկ օբյեկտների ազդեցություն իրականացնելու համար, ինչպիսիք են ցիկլոնները, անտիցիկլոնները և մթնոլորտային ճակատները, որոնցով պայմանավորված է եղանակը տասնյակ ժամից մինչև մի քանի օր ժամանակահատվածում, անհրաժեշտ են հսկայական տեխնոլոգիական ռեսուրսներ, իսկ ազդեցության արդյունքն անկանխատեսելի է և ապահովագրված չէ այդ ազդեցության հետևանքների կանխատեսման անճշտության պատճառով։

Օրինակ, միջին չափերով (տրամագիծը մի քանի կիլոմետր) կույտավոր անձրևային ամպում  պարունակվող էներգիան, համեմատելի է մի քանի միջուկային ռումբերի էներգիայի հետ։ Այն խնդիրը, թե ինչպես կենտրոնացնել հսկայական քանակությամբ էներգիան, որն անհրաժեշտ է իրենց զբաղեցրած հսկայական տարածությունում օդերևութաբանական գործընթացների բնական ընթացքը փոփոխելու համար, կարճ (իրենց կարճատև գոյության համեմատ) ժամանակահատվածում, գիտատեխնիկական տեսանկյունից բարդագույն խնդիր է հանդիսանում, քանի որ դրսից ներմուծվող այդ էներգիան պետք է լինի ոչ պակաս, քան այն, որն ունի սինոպտիկական գոյացությունը։ Բացի այդ, անպայման անհրաժեշտ է նախատեսել դրսից ներմուծված էներգիայի հանելու հնարավորությունը. սինոպտիկական գոյացությունը շարժվում է, անկախ պետական սահմաններից։

Արդի վիճակ խմբագրել

Տասնյակ կիլոմետրերով եղանակային պայմանների վրա երաշխավորված ազդեցության ակտիվ աշխատանքներ են իրականացվում մի շարք պետությունների տարածքներում։ Ընդ որում, ռազմական նպատակներով եղանակի վրա ակտիվ ներգործությունը արգելված է ըստ միջազգային կոնվենցիայի։

Հաճախ, կլիմայական զենք են անվանում իոնոսֆերայի ուսումնասիրության ամերիկյան համակարգը HAARP։ Երբեմն տվյալ հիմնարկի փակ լինելը մեկնաբանվում է որպես այդ համակարգի հետ կապված դավադրության տեսությունների «ճշտության» փաստարկ։

2012 թվականի սեպտեմբերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեղադրել է իր երկրի թշնամիներին իրենց դեմ կլիմայական զենք օգտագործելու մեջ։ Նա հայտարարել է. «Թշնամին ցրում է անձրևային ամպերը, որոնք ուղղվում են մեր երկիր, և դրանով իսկ առաջացնում է երաշտ։ Բայց այդ պատերազմում էլ Իրանը կհաղթի»[3][4]։

Դաշնության Խորհրդի անդամ Եկատերինա Լախովան Ռուսաստանի վատ եղանակը բացատրել է 2017 թվականին կլիմայի զենքի կիրառմամբ[5]։

Քննադատություն խմբագրել

Տվյալ և այլ ոլորտների մասնագետների մեծ մասը համակարծիք են այն հարցում, որ կլիմայի զենքի ստեղծման հնարավորությունը խիստ չափազանցված է և գերտերությունների մեծ մասի համար հանդիսանում է, մի տեսակ, «շեղող մանևր» այն գործոններից, որոնք իսկապես կարող են ազդել մեր մոլորակի վրա կլիմայի և ջերմաստիճանի ընդհանուր պատկերի վրա, ինչպիսիք են, արդյունաբերական արտանետումները[6]։ Վառ օրինակ կարող է ծառայել մեջբերումը.

  Ըստ մեր ենթադրության, մեր մոլորակի բևեռների շրջանում այդպիսի մասնիկների թափվելուց հետո այնտեղի օդային զանգվածների վրա պետք է սկսվեր ուժեղ ազդեցություն, իսկ դա, իր հերթին, կհրահրեր կլիմայական փոփոխություններ։ Սակայն կարող եմ վստահաբար ասել, որ այդ նախագիծը մնացել է միայն թղթի վրա, մենք չենք սկսել փորձերի նույնիսկ առաջին փուլը։ Եվ, գուցե, դա է լավը։ Ուստի հիմա միակ «կլիմայական զենքը» գործարանների արտանետումներն են, որոնք ուղղակի մթնոլորտ են մտնում, այսինքն, քաղաքակրթության բոլոր անցանկալի կողմնակի արտադրանքը։ Ու ես տեսել եմ, թե դա ինչպիսի տեսք ունի, երբ մեկնել էի Չինաստան, որտեղի արդյունաբերությունը մինչ օրս աշխատում է հիմնականում ածուխի վրա. դրանք բարձր խողովակների շարքերն են, որոնք երկինք են արտանետում ամեն տեսակ աղտեղություն։ Այլ կլիմայական զենք ժամանակակից աշխարհում բարեբախտաբար գոյություն չունի»[6]։  

Արվեստում խմբագրել

  • Թխիենիլի ծաղիկները, 1973 թվականի հյուսիսվիետնամյան ֆիլմ[7]
  • Վրիժառուները (ֆիլմ 1998, ԱՄՆ), 1998 թվականի ամերիկյան ֆիլմ 
  • Ամանորյա լավագույն նվերը, 2000 թվականի ամերիկյան ֆիլմ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Климатическое оружие // Военная энциклопедия / Грачёв П. С.. — Москва: Военное издательство, 1999. — Т. 4. — С. 68.
  2. «Convention on the Prohibition of Military or Any Other Hostile Use of Environmental Modification Techniques».
  3. Ахмадинеджад обвинил врагов Ирана в отсутствии дождя в стране   Ստուգված է
  4. Ахмадинеджад вновь обвинил врагов государства в разгоне облаков
  5. В Совфеде заявили, что причиной плохой погоды стало климатическое оружие
  6. 6,0 6,1 «Климатическое оружие - прикрытие для других разработок». Правда.ру. 02.10.2013.
  7. Цветы «Тхиенли» / Цветы телосмы / Цветы тонкинского жасмина(չաշխատող հղում)

Հղումներ խմբագրել