Կլեոբուլոս
Կլեոբուլոսը (/ˌklioʊˈbjuːləs, kliˈɒbjələs/; հուն․՝ Κλεόβουλος ὁ Λίνδιος, Kleoboulos ho Lindios; fl. մ․թ․ա․ 6-րդ դար) Եղել է հույն բանաստեղծ և Լինդոսի բնակիչ։ Նա Հունաստանի յոթ իմաստուններից մեկն է։
ԿենսագրությունԽմբագրել
Կլեոբուլոսը Էվագորի որդին էր և Հռոդոսի Լինդոս քաղաքի քաղաքացին[1]։ Կղեմես Ալեքսանդրացին Կլեոբուլոսին անվանել է լինդիացիների թագավոր[2], իսկ Պլուտարքոսը ՝ տիրան ՝ բռնակալ[3]։ Դիոգենես Լայերտացու կողմից մեջբերված նամակը, որտեղ Կլեոբուլոսը Սոլոնին հրավիրում է Լինդուս որպես Ժողովրդավարական ապաստան Աթենքի բռնակալ Պիսիստրատից, անկասկած կեղծ է[4]։ Ասում են նաև, որ Կլեոբուլոսը Եգիպտոսում է ուսումնասիրել փիլիսոփայությունը։ Նա ունեցել է դուստր ՝ Կլեոբուլինան, որը հայտնի է իր բանաստեղծություններով և հանելուկներով[5]։ Ասում են, որ Կլեոբուլոսը ապրեց յոթանասուն տարի[6]։ Նա շատ հայտնի էր իր ուժով և գեղեցկությամբ[5]։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
Լինելով Լինդոսի տիրակալը 40 տարի շարունակ ՝ Կլեոբուլոսը վերականգնել Է Աթենքի լինդոսյան հայտնի տաճարը և կառուցել ջրագիծ, որը քաղաքին ջուր մատակարարեց ընդհուպ մինչև միջնադար (ջրագծի մի մասը մինչ օրս օգտագործվում է)։ Կլեոբուլոսի ռազմական արշավանքների արդյունքը Լիկիայի նվաճումն էր։[7]
Պահպանված բեկորներԽմբագրել
Կլեոբուլոսը, ըստ երևույթին, գրել է քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև հանելուկներ։ Դիոգենես Լայերտացին նաև նրան է վերագրում Միդասի դամբարանի գրությունը, որի հեղինակը մյուսները համարում էին Հոմերոսին[8]։
Սուդան հիշատակում է նրա, մի քանի տող հետո ՝ նրա դստեր ՝ Կլեոբուլինայի մասին։ Նրա մակագրությունը Պալատինի անթոլոգիայում է (VII, 153), իսկ մեկ այլ վայրում գրված են երկու մակագրություններ միասին որպես «Հոմերոս Կլեոբուլոս» ՝ չհստակեցնելով, թե որ մեկն է պատկանում վերջինիս։ Ֆրանսիացի գիտնական Պիեռ Վալցը փորձեց վերլուծել այս խնդիրը․[9] այն նման է նրան վերագրվող առեղծվածին, որը գրված է Պալատինի անթոլոգիայում (XIV)։
Շատ ասույթներ վերագրվում են Կլեոբուլոսին․[10]
- «Տգիտությունը և շաղակրատությունը մարդկանց մեջ մեծ ազդեցություն ունեն»
- «Մի եղեք փոփոխական և անշնորհակալ»
- «Սիրեք լսել, այլ ոչ թե խոսել»
- «Փնտրեք առաքինություն և խուսափեք արատից»
- «Ուսուցանեք ձեր երեխաներին»
- «Պատրաստ եղեք հաշտության վեճերից հետո»
- «Խուսափեք անարդարությունից»
- «Ուժ մի գործադրեք»
- «Չափավորությունը - դա լավագույնն է»
ԺառանգությունԽմբագրել
Լինդոսի ծովածոցի հյուսիսային մասում կա մի քարե բլուր, որը երբեմն անվանում են «Կլեոբուլոսի դամբարան»[11]։.
Նրա պատվին է կոչվել նաև 4503 Կլեոբուլուս աստերոիդը, որը բացվել է 1989 թվականին։
ՀղումներԽմբագրել
- ↑ Diogenes Laërtius, i. 89; Strabo, xiv.
- ↑ Clement of Alexandria, Stromata, iv. 19
- ↑ Plutarch, de Ei ap. Delph. 3
- ↑ Jeno Platthy, (1968), Sources on the earliest Greek libraries with the testimonia, page 28
- ↑ 5,0 5,1 Diogenes Laërtius, i. 89
- ↑ Diogenes Laërtius, i. 93
- ↑ Старшов Е. В., 2020, էջ 26—27
- ↑ comp. Plut. Phaedr. p. 264
- ↑ Pierre Waltz, ‘’Anthologie Grecque’’, ed. Les Belles Lettres, Paris, 1960, v.IV, pp. 119.
- ↑ Diogenes Laërtius, i. 89-93; Suda, Kleoboulos; Clement of Alexandria, Stromata, i. 14
- ↑ Lucile Brockway, George P. Brockway, (1966), Greece: a classical tour with extras, page 220. Knopf
Արտաքին հղումներԽմբագրել
Կլեոբուլոս Վիքիպահեստում |