Կլարա Էլսեն Պեկ (անգլ.՝ Clara Elsene Peck, ապրիլի 18, 1883(1883-04-18)[1][2], Allegan, Միչիգան, ԱՄՆ - փետրվար 1968, Gettysburg, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի նկարազարդող և նկարչուհի, որը հայտնի է դարձել 20-րդ դարում կանանց և երեխաներին նկարելու շնորհիվ։ Արվեստի ոլորտում կրթությունը ստացել է Մինեապոլիսի արվեստի դպրոցում և 1906-1940 ընկած ժամանակահատվածում աշխատել է ամսագրում որպես նկարազարդող։ Պեկի աշխատանքները գրավում են լայն հորիզոն՝ հանրաճանաչ կանացի ամսագրերից և մանկական գրքերից, մինչ առևտրական հաջողությունների համար գեղարվեստական ստեղծագործություններ այնպիսի ապրանքների վրա ինչպիսիք են՝ փղոսկրից պատրաստված օճառները, հետո նաև կոմիքսներ և ջրաներկով կատարած նկարներ՝ իր կարիերայի ավելի ուշ փուլում։ Պեկն աշխատել է «Ամերիկյան նկարազարդման ոսկեդարում» (1880-1930-ականներ), այնպիսի հայտնի կին նկարազարդողների հետ ինչպիսիք են՝ Ջեսի Ուիլոք Սմիթը, Էլիզաբեթ Շիփեն Գրինը և Վիոլետ Օաքլին։

Կլարա Էլսեն Պեկ
Ծնվել էապրիլի 18, 1883(1883-04-18)[1][2]
ԾննդավայրAllegan, Միչիգան, ԱՄՆ
Վախճանվել էփետրվար 1968 (84 տարեկան)
Մահվան վայրGettysburg, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և կոմիքսների հեղինակ
Ոճամերիկյան իմպրեսիոնիզմ
ԹեմաներՊատկերազարդում
ԱմուսինJ. Scott Williams?
ստորագրություն
Изображение автографа
 Clara Elsene Peck Վիքիպահեստում

Պեկի աշխատանքները հայտնվել են մի շարք ցուցադրություններում՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտից, մինչև Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա, 1920-ական թվականներին նա ստացել է մի շարք մրցանակներ Նյու Յորքի կին գեղանկարիչների և քանդակագործների ասոցիացիայի կողմից։ Պեկն ապրել է Նյու Ջերսի նահանգի Լոենի քաղաքում գտնվող գեղարվեստական գաղութում՝ իր աշխատակից և ամուսին, գեղանկարիչ Սքոթ Ուիլյամսի հետ։ 1940-ականներին Պեկն իր ներդրումն է ունեցել կաթոլիկ ոճով կոմիքսների ստեղծման մեջ, որոնք տարածել է ծխական դպրոցներում։ Նա կենտրոնացել է ջրաներկային գեղանկարչության մեջ՝ 1950-ականներին և նրա աշխատանքները ցուցադրվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Կարիերայի սկզվում իր ավելի հայտնի նկարազարդություններից և նկարներից հրապարակվել են երեք գրքերում՝ «Շեքսպիրի սիրեցյալը» (1905), «Արթուր թագավորի կինը» (1907) և «Օտար երկրում» (1909)։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Միչիգանի Ալեգանում 1883 թվականի ապրիլի 18-ին[3]։ Մանկությունն անցկացրել է Սեյնթ Փոլում (Մինեսոտա) և արվեստ է սովորել Մինեապոլիսի գեղարվեստի դպրոցում[4]։ Նաև սովորել է Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում[5], որտեղ նրա ուսուցիչը եղել է իմպրեսիոնիստ նկարիչ Ուիլյամ Մերիթ Չեյսը[6]։ Իր վաղ տարիների մասին հիշողություններում, Պեկն ասել է. «Իմ մեջ նկարիչ դառնալու ցանկությունը եղել է դեռ մանկուց։ Իմ ազգի մեջ եղել են նկարիչներ, ինչից էլ բնական է դառնում արվեստի հանդեպ ինքնադրսևորման սերը և ուրախությունը»[7]։

Ամուսնություն և հետագա կյանք խմբագրել

1906 թվականին ամուսնացել է բրիտանական ծագմամբ նկարազարդող Ջոն Սքոթ Ուիլյամսի հետ (1877-1976), նրանք միասին ունեցել են երկու երեխա՝ Այնարդ և Քոնուեյ[8]։ Նա և Ուիլյամսն ունեցել են իրար նման ոճեր, ինչը հանգեցրել է այն բանին, որ նրանք երբեմն միասին աշխատել են նկարազարդման վրա։ Այդ աշխատանքները մակագրվել են նրանց ազգանունների առաջին տառերով «Պ Ու» (P W)[9][10]: Պեկի աշխատանքներից շատերը մակագրվել են որպես Կլարա Էլսեն Ուիլյամս[11] և լրատվամիջոցները հաճախ նշել են նրան որպես «Տիկին Ջոն Սքոթ Ուիլյամս»։

Այն բանից հետո, երբ Հարվի Դանը՝ 1915 թվականին Նյու Ջերսիի Լեոնիա քաղաքում հիմնել է Լեոնիայի նկարազարդման դպրոցը[12], Պեկը և Ուիլյամսը տեղափոխվել են Լեոնիա և միացել 90 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ նկարիչների թիմին[13]։

Նրանք ապրել են նկարիչ Չարլս Հարի Իթոնի կառուցած տանը (1850–1901), որը գտնվում է Քրեսքենտ պողոտայում[14] և եղել են հարևաններ երկու զույգ նկարիչների հետ՝ Ջոն Ռոզերֆորդ Բոյդ (1882–1951) և Գարիեթ Ռեփլայեր Բոյդ։ Բոյդի տունը դարձել է նկարիչների հավաքների հասարակական կենտոն, որտեղ Լեոնիի մի շարք նկարիչներ ցուցադրել են իրենց աշխատանքները[15]։ Պեկի և Ուիլյամսի ամուսնությունն ավարտվել է և Ուիլյամսն ամուսնացել է երկրորդ անգամ՝ 1930 թվականին[8]։

Հետո Պեկն ապրել է Բրուքլինում, Նյու Յորքում և Փենսիլվանիա նահանգի Գյոթիսբերգ քաղաքում[16]։ Իր կյանքի վերջում արվեստի պատմաբան Հելեն Թերի Քարոն գտել է Պեկին և ձեռք է բերել ավելի քան 100 արվեստի գործեր՝ Ալբերտայի Կալգարի քաղաքում գտնվող Գլենբոու թանգարանի անունից[17]։ Պեկը մահացել է Գյոթսբուրգում 1968 թվականի փետրվարին[18]։

Կարիերա խմբագրել

Նկարազարդում խմբագրել

Նկարազարդման մեջ կարիերան սկսել է վաղ 1900-ականներին, նրա առաջին աշխատանքը հրատարակել է Ջորջ Ջեյքոբսը Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում։ Սա մի ժամանակաշրջան որ, երբ կիսատոնային պատկերների տեխնոլոգիաները և նկարչությունը դրեցին «Նկարազարդման ոսկեդարի» սկիզբը[9][9][19]։ Նկարազարդումներից բացի Պեկը ստեղծել է գրքերի դեկորացիաներ և կազմեր։ Այդ ժամանակաշրջանի հայտնի գործերից են Սառա Հոքս Սթերլինգի «Շեքսպիրի սիրեցյալը» (1905), «Արթուր թագավորի կինը» (1907) և Ժոզեֆինա Դաքսա Բեկոնի «Օտար երկրում» (1909) գրքերը[9]։ Դրանից հետո նա ձևավորել է Բեկոնի ևս չորս այլ գրքեր[20]։

 
Theatre Magazine-ի շապիկը, նոյեմբեր 1921

1908 թվականին Պեկը ձևավորել է Collier's-ի առաջին կազմը[21]։ 1910-1920-ականներին[22] Պեկը սկսել է նկարազարդել կանանց ամսագրերի շապիկներ, ինչպիսիք են՝ Cosmopolitan, Good Housekeeping, Ladies Home Journal, Today's Housewife և Household Magazine[23]: Պեկի նկարազարդումները հայտնվել են St. Nicholas Magazine, The Century Magazine, The Delineator, the Pictorial Review և The Youth's Companion ամսագրերի շապիկներին[24]։ Նկարազարդել է նաև Theatre Magazine ամսագրի համար՝ վաղ 1920-ականներին[25] և աշխատել է որպես առևտրական արտիստ այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են՝ Procter & Gamble-ը, Metropolitan Life-ը, Aeolian Company-ը և Ivory Soap[26]։ Նաև նկարազարդել է ուսումնական գրքեր և հավաստագրեր, երաժշտական շապիկներ, գեղարվեստական գրականություն և հեքիաթներ[9][27]։

Կանայք և երեխաները Պեկի աշխատանքներում պատկերված են դերերի լայն սպեկտրի մեծ ճշգրտությամբ և պարտականություններով[22]։ Արվեստի պատմաբան և նկարազարդող Ուոլթ Ռիդը բնութագրել է Պեկի ոճը որպես «կազմությամբ դեկորատիվ և ռենդերինգով զգայուն»[9]։ Պեկի աշխատանքների գեղարվեստական ուղղությունն ընդգրկում է կրթությանը, մանկական հոգեբանությանը և ապագա մայրերին վերաբերվող թեմաներ[9]։ Այդ ժամանակաշրջանի դեկորատիվ ոճը նշանավորվել է ամերիկացի նկարազարդող Հովարդ Փայլի և նրա աշակերտների կողմից[28][29]։ Էլիզաբեթ Հոուքսի խոսքերով, որը Դելավերի գեղարվեստի թանգարանի պատվո անդամ է, ոճը բաղկացած է «տափակ, վառ ներկված կերպարներից, համարձակ շրջագծումներից և նախշերով ֆոնից։ Նրանք ներառել են ժամանակակից 1890-ականների պաստառային ոճ և Ուոլթեր Քրեյնից, Քեյթ Գրիուեյից և անգլիական ոճի արվեստից և նկարազարդման զարդանախշերից վերցված մոտիվներ»[30]։

Պեկի կարիերան նկարազարդման մեջ ակտիվացել է «Ամերիկայի նկարազարդման ոսկեդարում»՝ Մեծ ճգնաժամից առաջ, երբ նկարազարդողների կարիերան տուժել է տնտեսության վատ վիճակի պատճառով[22][31]։ Պեկի ամսագրային նկարազարդումները շարունակվել են մինչև 1935 թվականը[32]։

Ծաղրանկարներ խմբագրել

1940-ակններին Պեկն աշխատել է որպես ծաղրանկարիչ՝ Topix Comics ևTreasure Chest կոմիքսների համար, որոնք կաթոլիկական ոճով կոմիքսներ են եղել։ Topix Comics-ը թողարկել է դրանք 1942 թվականին՝ Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում։ Կոմիքսները պատմել են համարձակ քրիստոնյաների, սրբերի և Աստվածաշնչյան պատմվածքի կերպարների մասին և մինչ 1946 թվականը դրանց վաճառքը կազմել է 600,000 օրինակ[33]։ Պեկի աշխատանքները տարածվել են ծխական դպրոցներում։ Նա նաև այլ նյութերով նկարել է շապիկներ Treasure Chest-ի համար[34], ներառյալ՝ «Ռոբինզոն Ռումպուսի սենյակի» շապիկը և գրքի 1946 թվականին հրատարակված երկրորդ հատորը[35]։

Նկարչություն խմբագրել

Պեկը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, սկսած՝ Նկարիչների ամերիկյան հասարակությունից։ 1956-1957 թվականներին Պեկը դարձել է Արվեստի՝ Եվրոպայում ճանապարհորդող Մետրոպոլիտենի թանգարանի անդամ։ 1958 թվականին Պեկի աշխատանքները ցուցադրվել են Վաշինգտոնի արվեստի թանգարանում, Գյոթսբուրքի թանգարանում կայացած անհատական ցուցադրությունում, Յորքի արվեստի կենտրոնում և Կոնեկտիկուտում[16]։ Բրանդվայն Ռիվերի թանգարանում և Դելվարի արվեստի թանգարանում ցուցադրված են նրա նկարները[36]։ Մինչ 2000 թվականը տարբեր աճուրդային տներում վաճառվել է նրա նկարած աշխատանքներից[37]։

Մրցանակներ և հռչակ խմբագրել

Պեկը եղել է մի շարք նկարչական ասոցիացիաների անդամ, այդ թվում՝ Ամերիկայի նկարիչների միությունը (1931–1967)[38], Կին նկարիչների և քանդակագործների ազգային ասոցիացիան, կին նկարիչների ազգային ասոցիացիան, Նյու Յորքի նկարիչների ասոցիացիան և Նկարազարդողների ասոցիացիան[16]։ Ֆլորենս Սքովելի, Ռոզ Օ՛Նեյլի և այլոց հետ Պեկը եղել 1922 թվականի նկարազարդողների միության անդամ, ներկայացնելով իր աշխատանքների 10%-ը[39]։ 1913 թվականին Պեկի աշխատանքները ցուցադրվել են Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում, Կին արտիստների ազգային ասոցիացիայում և կին նկարիչների և քանդակագործների Նյու Յորքի ասոցիացիայում՝ 1920-ից 1921 թվականներին[16]։ Պեկի աշխատանքները հետմահու ցուցադրվել են Նյու Յորքում 1976 թվականին կայացած ցուցահանդեսի ժամանակ՝ «ամերիկյան նկարազարդման 200 ամյակի» կապակցությամբ[40]։ 1985 թվականին Նյու Յորքում կայացած Ամերիկայի լավագույն կին նկարազարդողների ցուցահանդեսում[41]։ 1986 թվականին Կալգարիում կայացած 1890-1925 թվականների ամերիկյան նկարազարդման ցուցահանդեսում[17]։

Ընտրված աշխատանքներ խմբագրել

  • Phases, Mazes and crazes of love. By Minna Thomas Antrim. Philadelphia: George W. Jacobs and Company, 1904.
  • Knocks, Witty Wise and ____. By Minna Thomas Antrim. Philadelphia: George W. Jacobs and Company, 1905.
  • Shakespeare's Sweetheart. By Sara Hawks Sterling. Philadelphia: George W. Jacobs & Co, 1905.
  • A Lady of King Arthur's Court. By Sara Hawks Sterling. Philadelphia: George W Jacobs and Co., 1907.
  • In the Border Country. By Josephine Daskam Bacon. New York: Doubleday Page, 1909.
  • The Hallowell Partnership. By Katharine Holland Brown. New York: Charles Scribner's Sons, 1912.
  • The Prince of Mercuria. By Atkinson Kimball. New York: Heart's International Library Co., 1914.
  • The Diary of an Expectant Mother. By Charlotte Hirsch. Chicago: A.C. McClurg, 1917.

Պատկերասրահ խմբագրել

 
Phases, Mazes and Crazes of Love-ի վաղ նկարազարդումները (1904)
Phases, Mazes and Crazes of Love-ի վաղ նկարազարդումները (1904)  
 
Քինգ Արթուրի կինը (1907)
Քինգ Արթուրի կինը (1907)  
 
Ivory Soap-ի ձևավորումը (1918)
Ivory Soap-ի ձևավորումը (1918)  
 
Theatre Magazine-ի նկարազարդումը (1922)
Theatre Magazine-ի նկարազարդումը (1922)  
 
Treasure Chest-ի շապիկը (1946)
Treasure Chest-ի շապիկը (1946)  
 
Treasure Chest-ից էջ (1947)
Treasure Chest-ից էջ (1947)  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Who's Who in the East: A Biographical Dictionary of Leading Men and Women of the Eastern United States. Vol. 8. Boston: Larkin, Roosevelt & Larkin. 1962. էջ 1321.
  4. Brandywine River Museum (1991). Catalogue of the Collection, 1969–1989. Chadds Ford, PA: Brandywine Conservancy. էջեր 216–217.
  5. By the 1880s, the Pennsylvania Academy of Fine Arts had developed a significant female student body. Artists such as Cecilia Beaux were on the teaching faculty during this period. Beaux taught at the Pennsylvania Academy of Fine Arts between 1895 and 1915. See: "The Pennsylvania Academy and its Women", 1850–1920 / [catalogue of an exhibition held] May 3 – June 16, 1974 [at the] Pennsylvania Academy of the Fine Arts, Philadelphia, Pennsylvania. Philadelphia, PA: Pennsylvania Academy of the Fine Arts, 1974, p. 19; Goodyear, Jr., Frank H., et al., Cecilia Beaux: Portrait of an Artist. Pennsylvania Academy of the Fine Arts, 1974. Library of Congress Catalog No. 74-84248, p. 12; «Cecilia Beaux, biography». Smithsonian American Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Brandywine River Museum 1991, p. 216; See also: Reed, Walt (2003). The Illustrator in America: 1860–2000. New York: Collins Design. էջ 65. Chase was a teacher at the Art Students League of New York (1878–1896, returns in 1908), and the Brooklyn Art Association (1887, and 1891–96). He also founded the Shinnecock Summer School of Art (1891) at his summer home near Southampton, Long Island, and the Chase School of Art in New York City (1896) which became the New York School of Art in 1898. He also taught at the Pennsylvania Academy of the Fine Arts in Philadelphia (1896–1909). Notable pupils included Patrick Henry Bruce, Charles Webster Hawthorne, Georgia O'Keeffe, Charles Sheeler, and Martha Walter. See: «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) [1] Արխիվացված 2009-08-22 Wayback Machine
  7. Mahoney, Bertha E.; Elinor Whitney (1930). Contemporary Illustrators of Children's Books. Boston: The Bookshop for Boys and Girls, Women's Educational and Industrial Union. էջ 55.
  8. 8,0 8,1 Who's Who on the Pacific Coast: A Biographical Dictionary of Leading Men and Women of the Pacific Coast and the Western States (2 ed.). Boston: A.N. Marquis Co. 1951.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Reed, The Illustrator in America: 1860–2000, p. 111
  10. See: Today's Housewife, December 1917
  11. Bacon, Josephine Daskam (1913). The Luck o Lady Joan: A Fairy Tale for Women. illustrated by Clara Elsene Williams. Chicago: FG Browne & Co.Kipling, Rudyard (1909). Actions and Reactions. illustrated by Clara Elsene Williams. New York: Doubleday, Page, & Company.
  12. Mattingly, Paul H. (2001 թ․ նոյեմբերի 15). Suburban Landscapes: Culture and Politics in a New York Metropolitan Community. Baltimore: The Johns Hopkins University Press. էջեր 117–33. Mattingly outlines the value of the Leonia art colony centered around Dunn as an important continuation of Howard Pyle's Brandywine school and the emergence of the Leonia community as a significant suburban social and cultural influence.
  13. Karels, Carol (2002). Leonia. Arcadia Publishing. էջ 83. ISBN 0-7385-0973-6.
  14. Mattingly, Suburban Landscapes, p. 315
  15. Mattingly, Suburban Landscapes, p. 222
  16. 16,0 16,1 16,2 16,3 Falk (ed.), Peter Hastings (1999). Who was who in American Art: 1564–1975, Vol. 3. Madison, CT: Sound View Press. էջ 2557. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)
  17. 17,0 17,1 Larson, Judy L. (1986). American Illustration 1890–1925. Calgary: Glenbow Museum. էջ 15.
  18. «Obituary 3 – No Title». Chicago Tribune. 1968 թ․ փետրվարի 27. էջ A8. «Mrs. J. Scott Williams, 84, artist and magazine illustrator who worked under the name of Clara Elsene Peck; in Gettysburg, Pa.»
  19. Developments in halftone and color printing allowed leading artists such as Howard Pyle and Edwin Austin Abbey to showcase their abilities in a burgeoning field of illustrated magazines such a Harper's, Scribner's, McClure's, The Century, as well as the Saturday Evening Post and Collier's.
  20. See The Luck o Lady Joan: a fairy tale for women, Chicago: F G Brown & co., 1913; The Girl at the Window, New York: Appleton-Century Company, 1934; The Room on the Roof, A Mystery Novel for Girls. New York: Appleton-Century Company, 1935; Girl wanted!: a mystery story. New York: Appleton-Century Company, Inc., 1936
  21. Collier's (Oct 3, 1908)
  22. 22,0 22,1 22,2 Parks, John A. (2006 թ․ հունիս). «The Golden Age of American Illustration». American Artist. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
  23. For examples of her work during this period, see: Cosmopolitan, May 1928, Vol. LXXXIV,No. 5; Good Housekeeping, December 1927, Vol. LXXXV, No.6; The Ladies Home Journal, June 1921, Vol. XXXVIII, No.6; Today's Housewife, December 1917; The Household Magazine, December 1935, Vol. 35, No.12.
  24. For examples of her work during this period, see: The Century Monthly Magazine, November 1914, Vol. 89, No.1; Collier's – The National Weekly, September 15, 1917, Vol. 60, No.1; The Delineator, December 1917; Pictorial Review, April 1927, Vol. XXIII, No.7; The Youths Companion, November 24, 1910, Vol. 84, No.47
  25. For example: Theatre Magazine, March 1922
  26. Advertisement illustrations include: Vogue, December 15, 1915, Vol. XLIV, No.7; The Womans Home Companion, July 1917, Vol. XLIV, No.7
  27. See: The Story Reader's First Year. By May Langdon White & Parker Hoysted Fillmore. World Book Co., 1914; Sheet music for "Mammy's Song" by Laura Spencer Portor & Harriet Ware, The John Church Company, 1910; Laboulaye's Fairy Book. By Mary L. Booth. New York, London: Harper & Brothers, 1927 and Sandman's Once-Upon-A-Time Stories (Publisher series: Sandman Stories). By Abbie Phillips Walker. New York: Harper & Brothers, 1925
  28. Reed, Walt (1985). America's Great Women Illustrators 1850–1950. New York: Society of Illustrators. էջ 8. "For many years, women illustrators dominated the fantasy and fairy tale fields as well as the school reading textbooks."
  29. Reed, The Illustrator in America: 1860–2000, p. 87
  30. Hawkes, Elizabeth H. (1985). America's Great Women Illustrators 1850–1950. New York: Society of Illustrators. էջ 12.
  31. Reed, The Illustrator in America: 1860–2000, p. 163
  32. As an example of her work during this period, see: The Household Magazine, Vol. 35, #12, December 1935
  33. Carlson, Mark (2006). «Hey! That Ain't Funny!' (Part 2)». Religious Comic Books in the Forties. Volume 2, Issue 2. NostalgiaZone.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  34. Bails, Jerry; Hames Ware; և այլք: (2006). «Who's Who of American Comic Books 1928–1999». Jerry Bails. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  35. http://comics.lib.msu.edu/rri/prri/peb.htm
  36. Peck, Clara Elsene Williams (2004). «Berry Pickers, (painting)». "Brandywine River Museum: Catalogue of the Collection, 1969–1989" Chadds Ford, PA: Brandywine Conservancy, 1991, p. 216. Smithsonian American Art Museum's Inventories of American Painting and Sculpture Database. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.; Peck, Clara Elsene Williams (2004). «Cover for The Homemaker, Sept. 1932, (painting)». "American Illustration: The Collection of the Delaware Art Museum", Wilmington, DE: Delaware Art Museum, 1991, p. 134. Hawkes, Elizabeth H., "American Painting and Sculpture, Delaware Art Museum", Wilmington, DE: Delaware Art Museum, 1975, p. 174. Smithsonian American Art Museum's Inventories of American Painting and Sculpture Database. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  37. «Clara Elsene Peck». AskART – The artists' Bluebook. 2009. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
  38. «First One Hundred Years Members». American Watercolor Society. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
  39. Brown, Terry (1985). America's Great Women Illustrators 1850–1950. New York: Society of Illustrators. էջ 22.
  40. Pitz, 200 Years of American Illustration, pp. 12–13
  41. Reed, Walt (1985). America's Great Women Illustrators 1850–1950. New York: Society of Illustrators. էջ 9.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրքերի նկարազարդում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Էլսեն Պեկ» հոդվածին։