Կլապովսկայայի դաստակերտ
Կլապովսկայայի դաստակերտ (ռուս.՝ Усадьба Клаповской), դաստակերտ Մոսկվայում։ Հասցեն` Գոնչարնայա փողոց, տուն 14-16։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։
Տեսակ | ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանսկի շրջան |
Ճարտարապետական ոճ | ամպիր |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նկարագրություն
խմբագրելԴաստակերտի համակառույցը բաղկացած է գլխավոր տնից և երկու կողաշենքերից, որոնք միացնում է ձուլածո ճաղերով և երկու դարպասով ցանկապատը։ Գլխավոր շենքը կառուցվել է 1800-ական թվականներին կառուցված երկհարկանի ուղղանկյուն շենքի հիման վրա։ Նույն ժամանակ կառուցվել է նաև հյուսիսային կողաշենքը, որը նման է ոչ հեռու գտնվող Բատաշևի դաստակերտի կողաշենքերին (ըստ այլ տեղեկության` դաստակերտի գլխավոր շենքի հիմքում XVII դարի մեկհարկանի ապարանք է)։ Մեր օրերը հասած ամպիր ոճի նկարագիրը դաստակերտը ստացել է 1812 թվականի հրդեհից հետո` 1816-1823 թվականներին, վաճառական Ի. Ս. Ռախմանովի պատվերով տեղի ունեցած վերակառուցման ժամանակ։ Աշխատանքների ընթացքում կառուցվել է հարավային կողաշենքը, գլխավոր բակը և փողոցը բաժանել է կոպտատաշ շարվածքով հիմքի վրա ամրացված ձուլածո ցանկապատը։ Մուտքի դարպասը շրջանակված է եղել կոթողային մույթերով, իսկ գլխավոր տունը ստացել է վեցսյունանի հոնիական սյունաշարք և լայն ու բաց սանդուղք։ Արդյունքում, չնայած համեստ չափերին, համակառույցը ձեռք է բերել կոթողային տեսք։ Պատերի զանգվածեղությունն ընդգծում է նրբագեղ ծեփվածքը։ Դարպասի սյունամուտքի և մույթի ծոփորի դեկորը նմանը չունի, գլխավոր տան կենտրոնի պատուհանները զարդարում են նախշերով կամարակները[3][4]։
Պատմություն
խմբագրել1830-ական թվականներին դաստակերտը ձեռք է բերել վաճառական Պ. Մոլոշնիկովը, նրա օրոք գլխավոր տան ճակտոնին փորագրվել է սեփականատիրոջ անվան և ազգանվան «Պ» և «Մ» սկզբնատառերով հյուսված միացագիր։ Դաստակերտի վերջին սեփականատերը մինչև 1917 թվականի հեղափոխությունը եղել է Մ. Պ. Կլապովսկայան։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո դաստակերտի շենքերում տեղակայվել է «Գիտական աթեիզմի տունը», վերակառուցումից հետո` «Հոգևոր ժառանգության կենտրոնը»[4]։
Ներկայումս դաստակերտում գործում է ««Սաֆինատ» լոգիստիկ ներդրումային խումբ» ընկերությունը, որի միջոցներով կատարվել է գլխավոր տան ամբողջական գիտական վերակառուցումը։ Աշխատանքների ընթացքում վերականգնվել են սկզբնական հատակագծումը, գեղատեսիլ և ծեփածո առաստաղազարդերը, առաստաղի որմնանկարները, հավաքովի մանրահատակը։ Ըստ պահպանված նկարների` վերականգնվել են կահույքն ու ներսույթի մանրամասները[4]։
Պատկերասրահ
խմբագրել-
Գլխավոր տան ճակտոնը
-
Գլխավոր տան դեկորի տարրերը
-
Աջ մասնաշենքը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
- ↑ «Городская усадьба, конец XVIII в. - начало XIX в. с палатами XVII в. В интерьерах росписи, начало XIX в.» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Москва: Энциклопедия, 1997, էջ 361
- ↑ 4,0 4,1 4,2 Одолламская, Зинаида. «Усадьба М.П. Клаповской» (ռուսերեն). Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
Գրականություն
խմբագրել- Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.