Կլաուս Մայքլսոն
Նիկլաուս Մայքլսոն (անգլ.՝ Klaus Mikaelson, առավել հայտնի է որպես Կլաուս անգլ.՝ Klaus), հորինված կերպար «Վամպիրի օրագրերը» վիպաշարից։ Հեռուստասերիալում դերը կատարել է Ժոզեֆ Մորգանը[1]։
Կլաուս Մայքլսոն | |
---|---|
![]() | |
Առաջին անգամ հայտնվել է |
|
Վերջին անգամ հայտնվել է |
|
Ստեղծող | Լիզա Ջեյն Սմիթ |
Տեղեկություններ | |
Տեսակներ | Առաջնածին Հիբրիդ |
Սեռ | Արական |
Ընտանիք | Մայքլ Մայքլսոն (հայր) Էսթեր Մայքլսոն (մայր) Ֆրեյա Մայքլսոն (քույր) Էլայջա Մայքլսոն (եղբայր) Ռեբեկա Մայքլսոն (քույր) Կոլ Մայքլսոն (եղբայր) Ֆին Մայքլսոն(եղբայր) Հենրիկ Մայքլսոն(եղբայր) Դահլիյա (մորաքույր) |
Ամուսին(ներ) | Կամիլա Օ'Քոնել (զուգընկերուհի) Քերոլայն Ֆորբս (զուգընկերուհի) Ավրորա դե Մարտել(զուգընկերուհի) |
Երեխաներ | Հոուփ Մայքլսոն (դուստր) |
ՔասթինգԽմբագրել
Գործադիր պրոդյուսեր Ջուլի Պլեքն ասել է, որ Կլաուսի դերի համար քասթինգի են մասնակցել մոտավորապես 200 դերասան և հայտարարել է, որ նա ցանկանում էր, որ դերը ստանար Ջոշուա Ջեքսոնը[2], քանի որ գլխավոր դերասանուհու՝ Նինա Դոբրևի ընտրությունը կատարել էր Սաշա Բարոն Քոհենը[3], իսկ Դենիել Գիլլիսինը՝ Իան Մաքշեյնը (Կլաուսի եղբոր՝ Էլայջայի դերակատարման համար): Վերջապես դերը ստացել է Ջոզեֆ Մորգանը, որը կերպարը կատարելու համար ոգեշնչվել է Լեստատ դե Լիոնքարթի, Հանիբալ Լեքտերի և «Փախուստ բանտից» հեռուստասերիալի Թի Բեգի կերպարներից[4]:
Բնավորություն և զարգացումԽմբագրել
Ջուլի Պլեքն ասել է, որ «այդ կերպարի գլխավոր առանձնահատկությունները՝ խարիզման և հանդիսավորությունն է: Դուք պետք է վախենաք այդ տիպի անձնավորությունից, քանի որ նա ոչ միայն երևում է սարսափելի, այլ նաև այն, որ նա այդքան գրավիչ է, նաև այն փաստը, որ նա կարող է ջարդել ձեր վիզը ճկույթի մեկ հարվածով»[2]: Կլաուսի դերակատարը՝ Ջոզեֆ Մորգանն ասել է, որ «Ամենից առաջ, ես նրա մեջ տեսնում եմ սոցիոպատ: Ես զգում եմ, որ Կլաուսի համար չկա բարու և չարի սահման: Նա անում է այն՝ ինչ ուզում է: Նա ամենսարսափելի կերպարն է, որին երբևէ հանդիպել են Միստիկ Ֆոլլսում, որովհետև չկա այնպիսի մի պահ, որ ինչ-որ մեկն ասի «օ՜, նա այնքան էլ վատը չէ»: Պարզապես, երբ դուք մտածում եք, որ էլ հնարավոր չէ, ավելի սարսափելի դառնալ և ասում եք. «Լավ է, սա պետք է լինի ամենավերջին սարսափելի արարքը, որ նա անում է», նա ավելի վատ արարք է կատարոմ: Անսպասելիության և հանկարծակի ուրախանալու փաստը, որով նա անցնում է՝ նրան ավելի վտանգավոր է դարձնում»[5]: «Red Eye Chicago»-ին տված հարցազրույցում, այն հարցին, թե ում է նա ավելի նման՝ Ստեֆանին, թե՞ Դեյմոնին: Նա պատասխանել է, որ նա իր մեջ ներառում է նրանց երկուսին էլ, որովհետև նա Դեյմոնի նման «ազատ թնդանոթ է», իսկ Ստեֆանին նման է այնքանով, որ նրան հաջողվել է խլել եղբորից՝ իր սիրելի աղջկան (տվյալ դեպքում խոսքը Քեթրինի մասին է)[6]: Համեմատելով կերպարին հեռւստասերիալի այլ քույր և եղբայրների հետ, Մորգանը համեմատել է այդ հարաբերություններն իրական կյանքի հետ, նշելով, որ Կլաուսը միշտ էլ պաշտպանելու է իր քրոջը՝ Ռեբակային ամենքից, բայց ոչ սեփական զայրույթից ասելով, որ. «այդ կապն ավելի խորն է, քան ցանկացած այլ հարաբերություն: Ինձ դուր է գալիս Կլաուսի այն միտքը, որ ոչ ոք չի կարող սպանել իմ քրոջը, բացի ինձնից»[7]: Հետո պարզվում է, որ մարդագայլ Հեյլին երեխայի է սպասում Կլաուսից: Ջուլի Պլեքն ասել է, որ նրանք միշտ էլ ցանկացել են վամպիրով հղիություն մտցնել հեռուստասերիալ, բայց նրանք չեն հասկացել, թե ինչպես: Հետո նրանք մտածել են Կլաուսի մասին և հասկացել, որ «նա տղա է, ում արարքները՝ իր ողջ էգոն, իր ողջ պարանոյան, իր ողջ զայրույթը, որոնք միշտ էլ եղել են զգայության արդյունք, նաև այն, որ իր ընտանիքը լիովին անհաջողություն է կրել այդ թեմայի հետ կապված: Ինչպես ավելի հեշտ կլինի, փոխել նրա աշխարհը, թե՞ ուղղակի այնտեղ ընտանիքի նոր անդամ ներառել»[8]:
ՀարաբերություններԽմբագրել
Կլաուսի ամենանշանակալի հարաբերություններից մեկը Քերոլայն Ֆորբսի հետ է, ում հետ նրանց միասին անվանում են «Քլարոլայն», ինչն արժանացել է մի շարք մրցանակների` «Լավագույն հեռուստատեսային զույգ» անվանակարգում[9][10]:
ՊատմությունԽմբագրել
Կլաուսը ծնվել է Նիկլաուս անունով 10-րդ դարում` մարդագայլերով բնակեցված գյուղում, որը գտնվում է ներկայիս Միստիկ Ֆոլլսում: Ունեցել է շատ ծանր մանկություն, անընդհատ ծեծվել է հոր՝ Մայքլի կողմից, որը նրան համարում էր թույլ և անօգուտ: Ընտանիքը համերաշխ կերպով ապրում է մարդագայլների հետ, մինչև նրանց կրտսեր եղբորը՝ Հենրիկին սպանում է մարդագայլը: Նրա մայրը՝ կախարդ Էսթերը, մարդագայլերի դեմ պայքարելու համար ընտանիքը վերածում է նոր տեսակի, այդ կերպ առաջանում են առաջին վամպիրները՝ Առաջնածինները: Կլաուսը ստիպված է լինում սպանել՝ սնվելու համար, նա ավերում է գյուղը և երբ առաջին անգամ մարդ է սպանում, պարզվում է, որ նա մարդագայլ է, քանի որ նա ապօրինի երեխա է և նրա հայրը՝ մարդագայլ Անսելն է, ինչի պատճառով էլ նա դառնում է հիբրիդ: Էսթերը հրաժարվում է նրանից որպես որդի և անիծում է նրան, որ նրա մարդագայլի էությունը քնի, իսկ Կլաուսը վրեժ լուծելու համար սպանում է նրան: Արյունը, որը պետք է նրա անեծքի վերացման համար, դա Տատիա Պետրովայի արյունն է և միայն նմանակը, որը ծնվում է ամեն 500 տարին մեկ և հանդիսանում է առաջին զոհի նմանօրինակը՝ կարող է վերացնել անեծքը: Որպեսզի նրա եղբայրները և քույրը (Ֆին, Էլայջա, Կոլ և Ռեբեկա) չհիասթափվեն իրենից, Կլաուսը մեղադրում է հորը՝ Մայքլին, այն բանում, որ իբր նա սպանել է իրենց մորը, բացի այդ Մայքլն ունի այն միակ զենքը, որը կարող է սպանել Առաջնածիններին՝ սպիտակ կաղնու ցիցը և Մայքլը սկսում է որս կատարել նրանց վրա: Հայտնվելով Ֆրանսիայում, նրանք ձևանում են կոմս Մարտելի ընկերոջ երեխաներ և հնարավորություն են ստանում՝ ապրելու նրանց տանը: Այնտեղ Կլաուսը սիրահարվում է կոմսի դստերը՝ Ավրորային և խոստավանում է ճշմարտությունն իր մոր մահվան մասին: Աղջիկը հիշեցնում է նրան մարդկային մաքրության մասին, բայց Էլայջան իմանում է ճշմարտությունն Էսթերի մասին և Կլաուսին վրեժխնիդր լինելու համար՝ ստիպում է Ավրորային կոտրել Կլաուսի սիրտը: Վերջինս ամայանում է՝ տրվելով իր վամպիրի բնազդին և դառնում է դաժան, պարանոյիկ, խանդոտ և անհամբեր, նաև զրկվում է՝ ընտանիքից բացի, այլ միջավայրից եկող սիրո մասին ցանկացած համոզմունքից: Վերցնելով մի քանի արծաթե դաշույններ, որոնք ժամանակավորապես սպանում են Առաջնածիններին, մինչև նրանց մարմնից դաշույնի հանելը Կլաուսն օգտագործում է դրանք դարերի ընթացքում, որպեսզի այդկերպ պատժի իր ընտանիքի անդամներին, երբ նրանք շրջվում են նրանից: 15-րդ դարում նա հնարավորություն է ստանում Հիբրիդի անեծքը վերացնելու համար՝ Քեթրին Փիրսի միջոցով, բայց աղջիկը վերածվում է վամպիրի՝ դառնալով անօգուտ: 18-րդ դարում Կլաուսը և իր եղբայրները գնում են Նոր Օռլեան և օգնում են այն դարձնել բարգավաճ քաղաք: Նա դառնում է աֆրոամերիկացի երիտասարդ ստրուկի՝ Մարսելի խորթ հայրը, երբ նա մեծանում է՝ սիրահարվում է Ռեբեկային, Կլաուսը դաշույնով հարվածում է քրոջը՝ ինչի պատճառով նա քնում է, իսկ ավելի ուշ Մարսելը վերածվում է վամպիրի: 1919 թվականին Կլաուսը դառնում է Նոր Օռլեանի տերը, գտել է խաղաղություն և իսկական տուն, ուստի նա համաձայնվում է, որ Ռեբեկան և Մարսելը միասին լինեն և տեղյակ չի, որ մի քանի ամիս առաջ նրանք երկուսով, հույս ունենալով, որ կազատվեն նրանից և կապրեն միասին՝ Մայքլին հասկացրել են իրենց գտնվելու վայրը և որ վերջինս արդեն քաղաքում է, դրա համար Կլաուսը ստիպված փախչում է Ռեբեկայի հետ, այն ժամանակ, երբ բոլորը կարծում էին, որ Մարսելը մահացել է հրդեհի ժամանակ: Մի քանի տասնամյակ անց նա դառնում է պարանոյիկ, քանի որ նրա հայրը կարծես թե անհետացել է, նա նույնպես որոշում է անհետանալ և ասում է Էլայջային, որ մասնատել է իրենց ընտանիքի անդամներին և նետել է նրանց տախտակամածից, որպեսզի ոչ մեկ չկարողանա գտնել նրանց, որպեսի ոչնչացնի բոլոր ընտանեկան կապերը:
Իմանալով նոր նմանակի՝ Ելենա Գիլբերտի մասին, Կլաուսը զոհաբերում է նրան և դառնում է հիբրիդ, բայց մաքսիմալ խոցելիության պահին՝ նրան թուլացնում է կախարդ Բոննին, իսկ Էլայջան փորձում է հանել նրա սիրտը: Սակայն Կլաուսը նրան ասում է, որ իրենց ընտանիքի անդամները դեռ ողջ են և դրա համար Էլայջան խնայում է նրան: Դառնալով Հիբրիդ, նա սկսում է մարդագայլերին հիբրիդ դարձնել՝ Ելենայի արյան միջոցով, որին հաջողվել էր փրկվել: Նրան կանգնեցնելու համար Դեյմոնը հետևում է Մայքլին, որին վերջում սպանում է Կլաուսը՝ սպիտակ կաղնուց պատրաստված ցիցով: Կլաուսը հետո կորցնում է իր եղբայրներից երկուսին՝ Ֆիննին և Կոլին՝ Ելենայի և նրա ընկերների դեմ պայքարում, իսկ հետո նա սիրահարվում է Քերոլայն Ֆորբսին, բայց նրանց հարաբերությունները կարճ են տևում: Կլաուսը հետո հանդիպում է մարդագայլ Հեյլիին և փորձում է նրան մոտիկից ճանաչել, հետո նրանք սեքով են զբաղվում: Հեյլին հղիանում է և Կլաուսը որոշում է նրա հետ մնալ Նոր Օռլեանում, որպեսզի կարողա պաշտպանել իր դստերը՝ Հոուփին, բայց դրանից առաջ նա փորձում է հետ բերել քաղաքում ունեցած իր իշխանությունը, որը այժմ Մարսելի ձեռքում է, որը ողջ է մնացել 1919 թվականին եղած հրդեհից հետո:
Նոր Օռլեանում արթնանում է ընտանիքի ևս մեկ անդամ՝ Ֆրեյան, որն Էսթերի մեծ աղջիկն է և Կլաուսի ավագ քույրը, ում նրանք մահացած են համարել դեռևս 1000 տարի առաջ: Սկզբնական անվստահությունից հետո, նրան վերջապես միավորվում են և Ֆրեյան միանում է ընտանիքին: Հետո Կլաուսը փորձում է լուծել իր էմոցիոնալ խնդիրները՝ Կամիլլա (Կամի) անունով հոգեբանի օգնությամբ, որը նոր է ավարտել հոգեբանության ֆակուլտետը և Կլաուսն աստիճանաբար սիրահարվում է նրան, քանի որ աղջիկը սկսում է տեսնել նրա լավ կողմերը: Հանգամանքների բերումով Կամիլլան դառնում է վամպիր և դա նրանց հարաբերություններում արգելքներ է առաջացնում: Միևնույն ժամանակ, Կլաուսին և իր ստեղծած վամպիրների կապող կապը ոչնչանում է և արդեն շատ-շատերը փորձում են սպանել նրան, դրա համար էլ Կլաուսը, Հեյլին և Հոուփը լքում են Նոր Օռլեանը: Կլաուսի վկաները նաև գտնում են Կամիին և հրեշից ստացված թույն են տալիս, հետո Կլաուսը, իր ընտանիքի անդամները և ընկերները փորձում են փրկել նրան, բայց ամեն ինչ անօգուտ է դառնում և նա մահանում է հիբրիդի ձեռքերում և խոստովանում, որ սիրում է նրան: Մարսելը՝ Պապա Տյունդեի դաշույնով հարվածում է Կլաուսին և ողջ-ողջ թաղում է նրան Նոր Օռլեանոի գերեզմանատանը: Չնայած այն բանին, նա տանջանքներ է կրում՝ շարունակում է ապրել և հինգ տարի անցկացնում է բանտարկության մեջ, մինչ այն պահը, երբ Ինադուն (Դատարկություն) տիրում է Հոուփի մարմնին: Նրան փրկելու համար նա, Էլայջան, Ռեբեկան և Կոլը պահում են Ինադուի հոգու մասերն իրենց մեջ, բայց այդ կերպ, նրանք ստիպված են մինչև կյանքի վերջ մնալ իրարից հեռու: Յոթ տարի անց Հոուփը որոշում է միավորել ընտանիքը՝ վերցնելով Ինադուին իր մեջ: Երբ Կլաուսը հասկանում է, որ սև կախարդանքը սպանում է նրան, նա խնդրում է Քերոլայնի դուստրերին, որ հանեն նրա մեջից Ինադուին և տեղափոխեն իր մեջ: Հետո նա որոշում է վերջ տալ իր կյանքին, բայց Հոուփը չի թողնում, որ նա քնի՝ կախարդանի միջոցով: Կախարդանքը սպանում է նրան, սակայն Ֆրեյան վերջին պահին սև կախարդանքի կեսը տեղափոխում է Էլայջայի մեջ, որպեսզի նա կարողանա ապրել իր վերջին րոպեները Քերոլայնի և ընտանիքի հետ: Էլայջան որոշում է նույնպես մահանալ և կոտրում է սպիտակ կաղնու ցիցը մեջտեցից և նրանք մեկը մյուսին հարվածում են և միասին մահանում:
ԸնդունումԽմբագրել
Ըստ «TV Fanatic» կայքի՝ «Կլաուսը հանդիսանում է կատարյալ չարագործ, որովհետև նա՝ հմայիչ է, դաժան, հանդարտ և զվարճալի»: Նա պատկերված է «անհանգստացնող հանգստությամբ, կան նաև պահեր, որտեղ նա կորցնում է իրեն և դառնում ավելի սրաթափանց»[11]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ "CW cast 'Joseph Morgan'" Archived January 24, 2014, at the Wayback Machine.. The CW. Retrieved April 13, 2014.
- ↑ 2,0 2,1 http://www.ew.com/article/2010/12/30/vampire-diaries-klaus-casting
- ↑ http://www.examiner.com/article/vampire-diaries-star-nina-dobrev-sacha-baron-cohen-would-make-a-great-klaus
- ↑ http://www.ew.com/article/2011/04/28/vampire-diaries-joseph-morgan-klaus-interview
- ↑ http://collider.com/joseph-morgan-interview-vampire-diaries-immortals/
- ↑ http://www.redeyechicago.com/entertainment/tv/redeye-joseph-morgan-sexy-klaus-the-vampire-diaries-20110428-story.html
- ↑ http://www.tvguide.com/news/vampire-diaries-joseph-morgan-interview-1057965/
- ↑ http://www.ew.com/article/2013/05/09/vampire-diaries-klaus-baby-finale
- ↑ https://hollywoodlife.com/2013/12/22/hottest-tv-couple-2013-klaus-caroline-vampire-diaries-klaroline/
- ↑ http://peopleschoice.com/2014/02/14/most-romantic-television-couple-of-all-time-winner/
- ↑ http://www.tvfanatic.com/2011/11/the-vampire-diaries-midseason-report-card-b/