Կլաուդ գեյտ (անգլ.՝ Cloud Gate, թարգմանաբար նշանակում է ամպերի դարպասներ կամ ամպային դարպասներ), քաղաքային քանդակ, գտնվում է ԱՄՆԻլլինոյս նահանգի Չիկագո քաղաքի Միլլենիում այգում։ Այն դարձել է Միլլենիում այգու ազգային խորհրդանիշը։ Կլաուդ-Գեյթն ունի նաև մականուն «Չիկագոյի Բոբ», որը ստացել է իր ձևի պատճառով։ Քանդակի հեղինակն է բրիտանացի քանդակագործ և նկարիչ Անիշ Կապուրը (Anish Kapoor) : Քանդակը կառուցվել է 2004-2006 թվականներին։ Այն կազմված է 168 չժանգոտվող պողպատի թերթերից, և այնպես ողորկ է, որ դրա արտաքին մակերևույթի կարերն անտեսանելի են։ Քանդակի չափսերն են 10 (բարձրություն) x 20 (երկարություն)x 13 (լայնություն) մետր, կշռում է մոտ 110 տոննա։ Ենթադրվում է, որ քանդակը պետք է ունենար սնդիկի կաթիլի տեսք[4]։

Կլաուդ գեյտ
անգլ.՝ Cloud Gate
տեսակքանդակ և տեսարժան վայր
քանդակագործԱնիշ Կապուր
տարի2006
բարձրություն10 մետր[1]
լայնություն20 մետր[2]
ժանրհանրային արվեստ
նյութպողպատ[3][2]
գտնվելու վայրՄիլենիում պարկ
քաղաքՉիկագո[2]
ներշնչված էmercury[1]
կայք
 Cloud Gate Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.chicago.gov/city/en/depts/dca/supp_info/millennium_park_-artarchitecture.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://anishkapoor.com/110/cloud-gate-2
  3. https://www.imoa.info/molybdenum-uses/molybdenum-grade-stainless-steels/architecture/chicago-projects.php
  4. Fernand, Deirdre (2009 թ․ սեպտեմբերի 13). «Anish Kapoor: Mr Big». The Sunday Times. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել