Կլաուդիո Մարկիզիո
Կլաուդիո Մարկիզիո (հունվարի 19, 1986[2][3], Թուրին, Իտալիա[2][1][4]), իտալացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուս»ում և Իտալիայի ազգային հավաքականում։
Կլաուդիո Մարկիզիո իտալերեն՝ Claudio Marchisio | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Il Principino[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1986[2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Թուրին, Իտալիա[2][1][4] | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 74 կիլոգրամ[5] | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Յուվենտուս | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
1993-2006 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2006- 2007-2008 |
![]() → ![]() |
203 (29) 26 (0) | |
Ազգային հավաքական | |||
2006 2007-2009 2009- |
![]() ![]() ![]() |
1 (0) 14 (0) 48 (4) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ՄանկությունԽմբագրել
Մարկիզիոն ծնվել է և մեծացել է Թուրինի արվարձաններից մեկում։ Նրա ամբողջ ընտանիքը եղել է «Յուվենտուս»ի երկրպագու։ Հետագայում նրա հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ ավելի ու ավելի է մեծանում։ Եվ նա ընդունվում է «Յուվենտուս»ի ակադեմիա(7 տարեկան հասակում)։
ԿարիերաԽմբագրել
ՅուվենտուսԽմբագրել
Ակադեմիայում երկար ժամանակ նա խաղացել է որպես ենթահարձակվող։ Այդ ժամանակ նա հնարավորություն է ունելցել շփելու իր կուռքի` Ալեսանդրո Դել Պիերոյի հետ։ 16 տարեկան հասակում նա սկսել է ավելի շատ հանդես գալ կիսապաշտպանությունում, որն էլ հետագայում դառնում է նրա հիմնական դիրքը։ 2005-2006 մրցաշրջանում Ֆաբիո Կապելլոյի հրահանգով նա տեղփոխվում է առաջին թիմ։ Եվ իր առաջին հանդիպումը անցկացնում «Կալիարի»ի հետ խաղում։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում նա նույնպես հանդես էր գալիս Բ թիմում, սակայն տեղափոխվեց առաջին թիմ և ստացավ 15 համարը։ Սեպտեմբերի վերջին օգնել է թիմին հաղթել «Ինտեր»ի հետ սկզբունքային խաղում(5:1)։
ԷմպոլիԽմբագրել
2007 թվականի հուլիսի 25-ին նա վարձավճարով տեղփոխվել է «Եմպոլի»։ Այստեղ նա անցկացնելու էր 2007-2008 մրցաշրջանը։ Նա իր դեբյուտը այստեղ նշել է օգոստոսի 26-ին «Ֆիորենտինա»յի հետ խաղում։ Իսկ եվրոպական մրցաշարերում իր դեբյուտը նշել է «Ցյուրիխ»ի հետ խաղում։ Մարկիզիոն «Եմպոլի»ում հանդիսանում էր առանցքային խաղացող։
Վերադարձ դեպի ՅուվենտուսԽմբագրել
Հաջորդ մրցաշրջանում վերադարձել է «Յուվենտուս»։ Նա Յուվենտուսւմ էլ էր առանցքային խաղացողներից մեկը։ Օգոստոսին իր դեբյուտն է նշել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում՝ «Արթմեդ»ի հետ խաղում։ Դեկտեմբեր ամսին նա արդեն մեծ ճանաչում էր ձեռք բերել «Յուվենտուս»ի երկրպագուների մեջ։ Հենց այդ ամսին էլ նա նշեց իր 23 ամյակը, իսկ առաջին գոլը խփել է «Ֆիորենտինայի» դարպասը։
Իտալիայի հավաքականԽմբագրել
2009 թվականի օգոստոսի 12-ին նա իր դեբյուտն է նշել Շվեցարիայի հետ ընկերական խաղում(0։0)։ Առաջին անգամ միջազգային խաղերում դաշտ է դուրս եկել 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ Բուլղարիայի հետ խաղում։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Սերբիայի հավաքականի դարպասը, հետաքրքիրն այն է որ խաղի նախօրեին Մարկիզիոն նշել է, որ ցանկանում է բացել իր գոլերի թիվը ազգային հավաքականի կազմում։ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ Մարկիզիոն թիմի հիմանկան խաղացողներից մեկն էր։ Նա իր թիմին օգնեց հասնել մինչև եզրափակիչ, որտեղ Իտալիայի հավաքականը պարտվեց Իսպանիայի հավաքականին (0։4)։
Ելույթների վիճակագրությունԽմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Յուվենտուս | 2005-2006 | 0 | 0 | 0 | 0 | - | - | - | - | - | 0 | 0 | |
2006-2007 | Սերիա B | 25 | 0 | 1 | 0 | - | - | - | - | - | 26 | 0 | |
Ընդհանուր | 25 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 0 | |||
Էմպոլի | 2007-2008 | Seria A | 26 | 0 | 1 | 0 | ՈՒԳ | 2 | 0 | - | - | 29 | 0 |
Ընդհանուր | 26 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 29 | 0 | |||
Յուվենտուս | 2008-2009 | Seria A | 24 | 3 | 2 | 0 | ՉԼ | 6 | 0 | - | - | 32 | 3 |
2009-2010 | Seria A | 28 | 3 | 0 | 0 | ՉԼ ԵԼ | 7 | 0 | - | - | 35 | 3 | |
2010-2011 | Seria A | 32 | 4 | 1 | 0 | ԵԼ | 8 | 0 | - | - | 41 | 4 | |
2011-2012 | Seria A | 36 | 9 | 3 | 1 | - | - | - | 39 | 10 | |||
2012-2013 | Seria A | 29 | 6 | 2 | 0 | ՉԼ | 8 | 2 | 1 | 0 | 40 | 8 | |
2013-2014 | Seria A | 29 | 4 | 2 | 0 | ՉԼ, ԵԼ | 11 | 1 | 1 | 0 | 36 | 5 | |
2014-2015 | Seria A | 35 | 3 | 4 | 0 | ՉԼ | 12 | 0 | 1 | 0 | 50 | 3 | |
2015-2016 | Seria A | 23 | 0 | 3 | 0 | ՉԼ | 5 | 0 | 1 | 0 | 32 | 0 | |
Ընդհանուր Յուվենթուսում | 260 | 32 | 19 | 1 | 56 | 3 | 4 | 0 | 340 | 36 | |||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 286 | 32 | 20 | 1 | 58 | 3 | 4 | 0 | 368 | 36 |
2016 թվականի մայիսի 14-ի տվյալներով