Կիրսթեն Սան

նորվեգացի ճարտարապետ

Կիրսթեն Սան (նորվ.՝ Kirsten Sand, նոյեմբերի 27, 1895(1895-11-27)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - մայիսի 12, 1996(1996-05-12)[1][2], Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ։ 1919 թվականին դարձել է առաջին կինը, ով տեխնիկական կրթություն է ստացել Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոցում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը գործունեություն է ծավալել Օսլոյում, որտեղ նախագծել է մասնավոր տներ։ Հետպատերազմյան շրջանում նախագծեր է ստեղծել Նորվեգիայի հյուսիսում՝ Թրոմսում[3][4]։

Կիրսթեն Սան
Kirsten Sand foto.jpg
Ծնվել էնոյեմբերի 27, 1895(1895-11-27)[1][2]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էմայիսի 12, 1996(1996-05-12)[1][2] (100 տարեկան)
Վախճանի վայրԹրոմսյո, Թրոմս, Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց և Նորվեգական տեխնոլոգիական ոնստիտուտ
Պարգևներ
Commons-logo.svg Kirsten Sand Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կիրսթեն Սանը ծնվել է Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո)[5], իրավաբան Ավգուստ Նիկոլայ Սանի (1852-1940) և ուսուցչուհի Կոնստանսի ընտանիքում[6]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո 1915 թվականին ընդունվել է Նորվեգիայի ճարտարապետության և դիզայնի ինստիտուտ և 1919 թվականին դարձել է առաջին կինը, ով ստացել է ճարտարապետի դիպլոմ[7][8]։

Մի քանի ամիս ռազմական նախագծերի վրա աշխատելուց հետո Սանը Օսլոյում միացել է Ավգուստ Նիլսենի կազմակերպությանը, 1928 թվականին նա բացել է իր սեփական գրասենյակը, որը ղեկավարել է մինչև 1940 թվականը՝ նախագծելով մասնավոր տներ, բնակելի շենքեր և ամառանոցներ Օսլոյում և շրջակայքում։ Հիմնականում ստեղծել է ֆունկցիոնալիստական ոճի կառույցներ։ Հետպատերազմյան շրջանում Սանը ձեռնամուխ է եղել Թրոմսյոյի հյուսիսում ավերված տարածքների վերակառուցման աշխատանքին։ Այս տարածքում նա բնակվել է 1952-1966 թվականներին[7]։

 
Սանի տունը Թրոմսյոյում

Թրոմսյոյում 1952 թվականին իր համար նախագծել է փորձնական տուն Մելոմվայնում։ Իր ճարտարապետությանը բնորոշ՝ կենտրոնացումը մեծ խոհանոցի վրա է, որը բաց հյուրասենյակի տարածքի մի մասն է կազմում։ Այն վառելափայտի բացօթյա պահեստով սերտորեն կապված է լվացքատան հետ, այդ պատճառով կարիք չկար, որ տունն ունենար նկուղ։ Այն, մասնավորապես, հարմար էր տնային տնտեսուհու համար[7]։

Մահացել է 1996 թվականի մայիսի 12-ին Թրոմսյոյում։ Թաղված է Օսլոյի Vår Frelsers gravlund գերեզմանատանը[6]։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk kunstnerleksikon (норв.)(untranslated).
  3. «Kirsten Sand» (Norwegian)։ Store norske leksikon։ Վերցված է հոկտեմբերի 12, 2016 
  4. Bonnet Alain, Dellapiana Elena, Fernández García Ana María (2016)։ MoMoWo · 100 projects in 100 years. European Women in Architecture and Design · 1918-2018։ Založba ZRC։ էջեր 257–։ ISBN 978-961-254-922-0 
  5. «Kirsten Sand» (Norwegian)։ Historisk befolkningsregister։ Վերցված է հոկտեմբերի 12, 2016 
  6. 6,0 6,1 «Kirsten Sand» (Norwegian)։ Lokalhistorie Wiki։ Վերցված է հոկտեմբերի 12, 2016 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Seip, Elisabeth (2015)։ «Kirsten Sand. Arkitekt for sin tid» (Norwegian)։ Nordlit 36։ Վերցված է հոկտեմբերի 12, 2016 
  8. Seip, Elisabeth (նոյեմբերի 20, 2014)։ «Kirsten Sand» (Norwegian)։ Norsk Kunstnerleksikon։ Վերցված է հոկտեմբերի 12, 2016 
  9. «Æresmedlemmer» (Norwegian)։ Norske arkitekters landsforbund։ Վերցված է հոկտեմբերի 12, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել