Կիտրոնի կրեմ (կիտրոնի քուրդ), Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում տարածված կրեմ, որը պատրաստում են ձվից, լիմոնից, շաքարավազից և սերուցքային կարագից։ Զանգվածը կրեմանման է և հիշեցնում է պուդինգը։ Կրեմին յուրահատուկ բույր է տալիս ցիտրուսակեղևը։

Կիտրոնի կրեմ
Ենթատեսակfruit curd?
 Lemon curds Վիքիպահեստում

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Անգլիայում տնական կրեմն ավանդաբար մատուցվում էր հացի կամ բուլկու հետ՝ որպես ջեմի այլընտրանք, և օգտագործվում էր նաև որպես թխվածքի միջուկ[1]։

Կրեմի ժամանակակից տարբերակները, այդ թվում՝ արդյունաբերական արտադրության, դեռևս լայնորեն օգտագործվում են բուլկիների, տոստերի, կեքսի կամ պաղպաղակի համար։ 19-րդ դարից սկսած՝ Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում սիրված աղանդեր էր բեզեով կիտրոնի կարկանդակը[1]։

Ձվից և կաթից պատրաստված քաստարդից` եփված կրեմից, տարբերվում է հյութի և ցիտրուսակեղևի ավելի բարձր քանակությամբ և ուժեղ բույրով[2]։

Բացի այդ, կարագ պարունակող կիտրոնի կրեմն ունի ավելի միատարր և կրեմանման բաղադրություն, քան եփված կրեմը, որում սովորաբար օգտագործվում է ոչ թե կարագ, այլ ալյուր կամ օսլա։ Կիտրոնի կրեմը սովորաբար չի օգտագործվում որպես առանձին ուտեստ։ Սակայն պատրաստման ընթացքում կրեմում երկու անգամ պակաս սերուցքային կարագ ավելացնելու դեպքում, այն կարելի է գործածել նաև որպես առանձին ուտեստ։

Կիտրոնների փոխարեն կարելի է օգտագործել այլ ցիտրուսային մրգեր, հատապտուղներ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Preparing and Preserving Lemon Curd - National Center for Home Food Preservation» (PDF). Smuckers. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 13-ին.
  2. John F. Mariani (1999). Encyclopedia of American Food and Drink. New York: Lebhar-Friedman. էջ 182.