Կիպչակ (թուրքմ.՝ Кипчак), գյուղ Թուրքմենստանի հարավ-արևմուտքում, վարչականորեն՝ Ահալի վելայաթում[1]։

Գյուղ
Կիպչակ
Gypjak
ԵրկիրԹուրքմենստան Թուրքմենստան
ՎելայաթԱհալի վելայաթ
Խոսվող լեզուներԹուրքմեներեն
Բնակչություն12,000 մարդ (2014)
Ազգային կազմԹուրքմեններ
Կրոնական կազմԻսլամ
Ժամային գոտիUTC+5
Կիպչակ (Թուրքմենստան)##
Կիպչակ (Թուրքմենստան)

Այս գյուղը առավել հայտնի է նրանով, որ այստեղ է ծնվել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովը։

Աշխարհագրություն խմբագրել

Կիպչակը գտնվում է Թուրքմենստանի արևմուտքում։ Այն համարվում է Ահալի վելայաթի խոշորագույն գյուղերից մեկը՝ ըստ բնակչության թվի և զբաղեցրած տարածքի։

Այն գտնվում է երկրի մայրաքաղաք Աշխաբադից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Աշխաբադի հետ կապված է ավտոխճուղով։

Համարվում է խոշոր սրբատեղի։ Այստեղ է գտնվում Թուրքմենստանի և Կենտրոնական Ասիայի ամենամեծ մզկիթը, որտեղ էլ գտնվում է առաջին նախագահի դամբարանը։ Այնտեղ թաղվել են Սափարմուրատ Նիյազովի մայրը, հայրը և երկու եղբայրները, ովքեր զոհվել են 1948 թվականի Թուրքմենստանի երկրաշարժի ժամանակ։

2006 թվականից այստեղ է թաղված նաև երկրի առաջին նախագահը։

Կիպչակում կան մի քանի հանրակրթական դպրոցներ, մանկապարտեզներ և խանութներ։ Այստեղ գործում է նաև փոստ, մշակութային կենտրոն, հյուրանոց, անասնաբուժական կենտրոն, շտապօգնության կենտրոն, առևտրի կենտրոն, ինչպես նաև շուկա։

Բնակչություն խմբագրել

Համարվում է ամենաշատ բնակչություն ունեցող թուրքմենական գյուղերից մեկը։ Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների՝ Կիպչակում բնակվում է ավելի քան 12,000 մարդ։

Հիմնական բնակիչները տեղաբնիկ թուրքմեններն են, որոնք խոսում են թուրքմեներենով։ Կիպչակի բնակիչները դավանում են իսլամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В поселке Кипчак неподалеку от Ашхабада будет построен ряд новых социальных объектов | Интернет-газета Turkmenistan.Ru». www.turkmenistan.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.