Կինի

իսպանացի ֆուտբոլիստ

Էնրիկե դե Կաստրո Գոնսալես (իսպ.՝ Enrique de Castro González, սեպտեմբերի 23, 1949(1949-09-23)[1][2], Օվիեդո, Asturias Province, Իսպանիա - փետրվարի 27, 2018(2018-02-27)[3][2], Gijón/Xixón, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), բոլորը նրան ճանաչում են որպես Կինի (իսպ.՝ Quini), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող. Իսպանիայի առաջնության մեջ 5 անգամ դարձել է լավագույն ռմբարկու։ Սպորտինգի պատմության մեջ մեծագույն խաղացող է։

Կինի
իսպ.՝ Enrique Castro González
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էնրիկե դե Կաստրո Գոնսալես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Կինի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 23, 1949(1949-09-23)[1][2]
Ծննդավայր Օվիեդո Իսպանիա Իսպանիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 27, 2018(2018-02-27)[3][2] (68 տարեկան)
Մահվան վայր Gijón/Xixón, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Հասակ 175 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1945-1977 Իսպանիա Բասկո Էնսիդեսա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1966-1968 Իսպանիա Դեպորտիվո Էնսիդեսա 14 (19)
1968-1980 Իսպանիա Սպորտինգ 381 (215)
1980-1984 Իսպանիա Բարսելոնա 100 (53)
1984-1987 Իսպանիա Սպորտինգ 61 (17)
1966-1987 ամբողջ կարիերան 556 (304)
Ազգային հավաքական
1970-1982 Իսպանիա Իսպանիա 35 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Էնրիկե դե Կաստրո Գոնսալեսը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 23- ին Իսպանական Օվիեդո քաղաքում։ Նրա հոր անունը Էնրիկե դե Կաստրո էր, իսկ մոր անունը՝ Մարիա Էլենա Գոնսալես։ Նա տան ավագ որդին էր, ուներ երկու կրտսեր եղբայր։ Նրա եղբայրը՝ Խսուսը, 17 տարի եղել է Սպորտինգի դարպասապահը, բայց 1993 թվականին խեղդամահ է եղել Պեչոն քաղաքի Կանտաբրյան լողափում, իսկ մյուս եղբայրը՝ Ռաֆայելը, ում մականունը եղել է Ֆալո, նույնպես եղել է Սպորտինգի դարպասապահը։ Կինին մինչև 5 տարեկանը ապրել է իր տատիկի տանը՝ Աստուրիա քաղաքում, հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Ավիլես քաղաք, որտեղ նրանց տրամադրել են կացարան Լեներես շրջկենտրոնում, քանի որ նրա հայրը աշխատում էր ԵՆՍԻԴԵՍԱ ձեռնարկությունում։ Կինին սովորել է Սալեզինցև դպրոցում, որտեղից էլ սկսել է իր ֆուտբոլային ճանապարհը։ Նա խաղում էր դպրոցի թիմում և իր հիշողություններում պատմել է դրա մասին.

Իմ ուղին ֆուտբոլում, թեև դա կարող է տարoրինակ թվալ, գործնականում սկսել եմ խաղալ Սալեզինցև դպրոցի թիմում, երբ ֆուտբոլը դարձավ դպրոցի երիտասարդների մի մասնիկը։ Իմ առաջին ֆուտբոլային դաշտը եղել է «Խարույկը», որը արդարացնում է իր անվանումը, քանի որ այն բաղկացած է եղել ամուր մակերեսի վրա ցրված ընտիր ածուխից։

Դեռահաս տարիքում Կինին սկսում է խաղալ Բասկո Էնսիդեսա ակումբում, և իր հուշերում պատմում է այդ մասին.

«Բասկոի» հետ մենք խաղացել ենք մի դաշտում, որը կոչվում էր «թարթար», մենք ունեինք մի մեծ մարգագետին, որը, իմ կարծիքով, պետք էր մեծ մարզադաշտում, բայց դրա հիմնական թերությունն էր, որ ձմեռային […] կավի հետ օծել […]:

Վաղ տարիքի կարիերան խմբագրել

Կինիին դժվար էր համատեղել ֆուտբոլ խաղալն իր դպրոցում սովորելու հետ, և նա թողնում է դպրոցը։ Նա տեղափոխվում է Իսպանիայի երիտասարդական հավաքական, որտեղ նրանք խաղում են Գերմանիայի դեմ և Կինին օգնում է թիմին հասնել Եվրոպայի առաջնություն։ 1967 թվականին Կինին իր աշխատասիրության շնորհիվ կարողանում է ապացուցել, որ կարող է խաղալ իր առաջին ակումբում ՝«Դեպորտիվո Էնսիդեսայում», Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիայում։ Սկիզբը տպավորիչ չէր, քանի որ նրան խաղացնում են հարձակման աջ թևում, և սահմանափակելով նրա գործողությունները խաղադաշտում, Կինին չի կարողանում ցույց տալ, թե ինչի է ընդունակ։ Նա ունեցել է առաջարկ «Օվիեդոից», որտեղ նրան առաջարկել են երրորդ դիվիզիայի փոխարեն խաղալ երկրորդ դիվիզիայում, սակայն Կինին մերժել է, քանի որ նրա հայրը չի ցանկացել, որ իր որդին ապրի այն քաղաքում միայնակ, որտեղ ինքն է միայնակ ապրել։ Այն բանից հետո, երբ թիմի հետ դժբախտ պատահար եղավ, թիմի մարզիչը՝ Խոսե Լույս Մոլինուևոն, Կինիին տվեց հարձակվողական ազատություն և նա Սպորտինգի դեմ խաղում կարողացավ 4 գոլ խփել, ինչի համար արժանացավ Սպորտինգի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Նրա հուշերը Էնսիդենսի մասին.

Իմ «Էնսիդենս» տեղափոխվելու հետ է կապված իմ կյանքնի հիմնական ուղին։ Թերևս ամենակարևոր բանն է, որ երիտասարդ տարիքում կարողանում ես գտնել քո կյանքի գլխավոր ուղին։

1968 թվականի նոյեմբերի 5- ին Կենին պայմանագիր է կնքում Սպորտինգի հետ։ Իր նորամուտը տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին, երբ իր առաջին պաշտոնական խաղում, Սպորտինգը «Բենիտո Վիլիամարինա» խաղադաշտում հաղթեց Բետիսին, որին Սևիլյան հաղթել էր 1-0 հաշվով։ Հաջորդ խաղում Կինին արդեն դուրս եկավ որպես հարձակվող, որտեղ խաղում էին Ռասսինգ Ֆերրոլի դեմ։

Առաջին մրցանակը խմբագրել

Կինին իր խաղային կարիերայի երկրորդ սեզոնում խփելով 24 գոլ, դարձավ երրորդ դիվիզիայի լավագույն ռմբարկուն, իսկ Իսպանիայի սիրողական հավաքականում, որը գլխավորում էր Խոսե Սանտամարիան, Կինին կարողացավ օգնել թիմին դուրս գալ Եվրոպայի առաջնություն, իսկ եզրափակիչ խաղում նա դարձավ 4 գոլի հեղինակ։ 1970 թվականին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կուբալտա Լադիսլավը Կինիին հրավիրեց հավաքական, քանի որ տպավորված էր նրա խաղով, և Կինիին իր նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականում Հոկտեմբերի 28-ին, որտեղ նրանք խաղում էին Հունաստանի հավաքականի դեմ։ Խաղը նա սկսեց պահեստայինների նստարանից, իսկ հետո փոխարինեց Գարատեին և կարողացավ խփել իր առաջին գոլը հենց նորամուտի խաղին, որտեղ իսպանացիները հաղթեցին 2-1 հաշվով։ Կինին հավաքականում խաղաց 35 խաղ, որից մեկը կայացավ 1982 թվականի հունիսի 2-ին Մադիրդում՝Գերմանիայի հավաքականի դեմ, որից հետո նա մասնակցեց 2 աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնության։ 35 խաղերում Կինիին հաջողվեց խփել ընդամենը 8 գոլ, քանի որ նա խաղադաշտում չէր ստանում հարձակվորական այն ազատությունը, որը ստանում էր Բարսելոնայում և Սպորտինգում։ Այդ մասին նա պատմում է իր հուշերում.

Ես հիշում եմ այն խաղը, որը կայացավ Բարսելոնայի Սարիա մարզադաշտում, Գերմանիայի հավաքականի դեմ, 1974 թվականի փետրվարի 25-ին, երբ գերմանիայի հավաքականը գլխավորում էր Ֆրանց Բեկենբաուերը։ Այդ օրը խաղը ավարտվեց 1-0 մեր թիմի օգտին և ես հասա իմ նպատակին, բայց ես անակնկալի եկա, երբ իմ կատարած աշխատանքը մամուլը գնահատեց 0։

1924 թվականի նոյեմբերի 20-ին Կինիին խաղաց իր կարիերայի լավագույն խաղերից մեկը Իսպանիայի հավաքականում, և Շոտլանդիայի դարպասը գրավեց 3 գոլ, որից մեկը խաղից դուրս էր:1973-1974 թվականներին Կինին մասնակցեց 90 կմ հեծանվավազքի որտեղ գրավեց երրորդ հորիզոնականը։ Այդ մրցաշրջանում նրան հաջողվեց նվաճել իր կարիերայի երկրորդ տիտղոսը, խփելով 20 գնդակ դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։

Բարսելոնա խմբագրել

1975-1976 թվականներն Սպորտինգը դուրս մնաց սեգունդաից, չնայած նրան, որ Կինին լավ մրցաշրջան անցկացրեց։ Այդ տարի Բարսելոնայի գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը Սպորտինգին առաջարկում է 40 մլն պեսետա Կինիի համար, որը մեկ շաբաթվա ընթացքում դառնում է 5 մլն։ Բարսելոնայի նախագահ Ագուստի Մոնտալին անձամբ գնացել է Խիխոն և պայմանագիր կնքել Կինիի համար։ 4 տարի Բարսելոնայում խաղալուց հետո, Կինին 82մլն պեսետայով կրկին վերադառնում է Սպորտինգ Խիխոն։ Կինին Բարսելոնայի կազմում խաղում է 4 տարի, մասնակցելով 100 պաշտոնական հանդիպումների նա դառնում է 53 գոլի հեղինակ։

Կարիերայի ավարտը խմբագրել

Կինին տեղափոխվելով Սպորտինգ այնտեղ խաղում է ձ տարի, մասնակցում 61 խաղի և դառնում 17 գոլի հեղինակ։ 1987 թվականին Կինին ավարտում է իր կարիերան։ Նա հունիսի 14-ին վերջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ և խաղում Բարսելոնայի դեմ։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Անձնական խմբագրել

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ[4] Եվրոգավաթ[5] այլ[6] Ընդհանուր առմամբ ընկերական
խաղ
ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Դեպորտիվո
Էնսիդեսա
1966/67 - - - - - - - - 0 0 1+ 3+ 1+ 3+
1967/68 14 19 0 0 - - 0 0 14 19 1+ 4+ 15+ 23+
ընդհանուր 14 19 0 0 0 0 0 0 14 19 2+ 7+ 16+ 26+
Սպորտինգ Խիխոն 1968/69 21 15 0 0 - - 0 0 21 15 2+ 1+ 23+ 16+
1969/70 35 24 1 1 - - 0 0 36 25 4+ 3+ 40+ 28+
1970/71 30 13 2 0 0 0 0 0 32 13 8+ 7+ 40+ 20+
1971/72 24 10 3 1 0 0 0 0 27 11 9+ 10+ 36+ 21+
1972/73 34 11 8 5 0 0 0 0 42 16 5+ 3+ 47+ 19+
1973/74 34 20 2 1 0 0 0 0 36 21 10+ 10+ 46+ 31+
1974/75 32 12 6 3 0 0 0 0 38 15 8 4 46 19
1975/76 34 21 3 1 0 0 0 0 37 22 13 13 50 35
1976/77 38 27 5 4 - - 0 0 43 31 8 6 51 37
1977/78 32 15 10 9 0 0 0 0 42 24 8 8 50 32
1978/79 33 23 1 0 4 0 0 0 38 23 11+ 6+ 49+ 29+
1979/80 34 24 9 1 2 0 0 0 45 25 7 4 52 29
ընդհանուր 381 215 50 26 6 0 0 0 437 241 93+ 75+ 530+ 316+
Բարսելոնա 1980/81 30 20 10 11 2 1 0 0 42 32 15+ 8+ 57+ 40+
1981/82 32 26 2 0 8 3 0 0 42 29 11 9 53 38
1982/83 22 4 3 0 2 0 2 0 29 4 10 11 39 15
1983/84 16 3 11 6 1 2 1 0 29 11 3 1 32 12
1984/85 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 0 1 0
ընդհանուր 100 53 26 17 13 6 3 0 142 76 40+ 29+ 182+ 105+
Սպորտինգ Խիխոն 1984/85 21 9 10 8 0 0 0 0 31 17 0 0 31 17
1985/86 24 7 7 4 2 0 0 0 33 11 6+ 1+ 39+ 12+
1986/87 16 1 1 1 0 0 0 0 17 2 10+ 5+ 27+ 7+
1987/88 - - - - - - - - 0 0 1 0 1 0
ընդհանուր 61 17 18 13 2 0 0 0 81 30 17+ 6+ 98+ 36+
կարիերան «Սպորտինգ Խիխոն» 442 232 68 39 8 0 0 0 518 271 110+ 81+ 628+ 352+
Ամբողջ կարիերայի ընթացքում 556 304 94 56 21 6 3 0 674 366 152+ 117+ 826+ 483+

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինի» հոդվածին։