«Կարմրազգեստ կինը» (անգլ.՝ The Woman in Red), ռեժիսոր Ջին Ուայլդերի` 1984 թվականին թողարկված կինոնկար։ «Լավագույն երգի» համար արժանացել է «Օսկար» մրցանակի։ Այն 1975 թվականին թողարկված «Եվ փղերը կարող են սխալ լինել» ֆրանսիական ֆիլմի վերաթողարկումն է։

Կարմրազգեստ կինը
անգլ.՝ The Woman in Red
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
ՀիմքՓղերն էլ են սխալվում
Թվականօգոստոսի 15, 1984[1] և հունվարի 18, 1985[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋին Ուայլդեր
ՊրոդյուսերՎիկտոր Դրեյ
Սցենարի հեղինակՋին Ուայլդեր
ԴերակատարներՔելլի Լեբրոք, Ջիլդա Ռադներ, Ջին Ուայլդեր, Չառլզ Գրոդին, Ջոզեֆ Բոլոնիա և Ջուդիթ Այվի
ՕպերատորՖրեդ Շուլեր
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՔրիստոֆեր Գրինսբերի
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունOrion Pictures
Տևողություն85 րոպե

Սյուժե խմբագրել

Մի անգամ Թեդին հայտնվում է գեղեցկուհու ննջասենյակի պատուհանի ետնամասում գտնվող քիվի վրա, և այդ ամենը նկարահանում է հեռուստատեսությունը։ Ինչպե՞ս է նա հայտնվել այս անհեթեթ իրավիճակում։ Ամբողջ մեղքը կարմիր հագուստով կնոջ` Շառլոտայի ցնցող գեղեցկությունն է։ Թեդի Փիրսն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է երջանիկ կյանքի համար` գեղեցիկ կին, երեխաներ, լավ աշխատանք, ընկերներ։

Ամեն ինչ լավ կլինի, բայց նա հուսահատ կարոտում է և ապրում միջին տարիքի ճգնաժամ։ Տեսնելով ծածանվող կարմիր հագուստ կրած ցնցող գեղեցկուհուն` նա սիրահարվում է նրան, և այժմ նրա միակ նպատակն է գեղեցկուհու անկողին մտնել։ Իր ողջ ազատ ժամանակվա ընթացքում նա գաղտնի հետապնդում է իր կրքի առարկային՝ փորձելով ինչ-որ բանի հասնել։

Նրա ընկերներն անում են դժվարին քայլեր, որպեսզի քողարկեն նրան. նվիրական ցանկության կատարումը մոտ է, բայց...

Դերերում խմբագրել

Ջին Ուայլդեր` Թեդի Փիրս

Չարլզ Գրոդին` Բադի

Քելլի Լեբրոք` Շառլոտա

Ջոզեֆ Բոլոնիա` Ջոուի

Ջուդիթ Այվի` Դիդի Փիրս

Մայքլ Հադլսթոն` Մայքի

Գիլդա Ռադներ` տիկին Միլներ

Քայլ Հեֆներ` Ռիչարդ

Մայքլ Զորեք` Շելլի

Բիլլի Բեք` գինեպան

Քայրա Սթեմփլ` Միսսի Փիրս

Ռոբին Իգնիկո` Բեքի Փիրս

Վայոլա Քեյթս Սթիմփսոն` Մամա Դելլ

Դեննի Ուելս` մաեստրո D

Բադի Սիլբերմեն` Հիլբերթ

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմում հնչում է Սթիվի Ուանդերի հեղինակած հանրահայտ «I Just Called to Say I Love You» երգը[3], որի համար ֆիլմը ստացել է նաև «Օսկար» կինոմրցանակ (1985, «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում)։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմի հանգուցային տեսարանը (ծածանվող կարմիր զգեստով Շառլոտան, որին տեսնում է Թեդին) ուղիղ հղում է 1955 թվականի «Յոթերորդ տարվա մարմաջ» ֆիլմից հայտնի դրվագին, որտեղ օդի հոսքից համանման ձևով ծածանվում է գլխավոր հերոսուհու սպիտակ զգեստը, որին մարմնավորել է Մերիլին Մոնրոն (հետագայում պաշտամունքային դարձած կերպարը)[4]։

Ֆոտոմոդել Շառլոտայի դերակատար Քելլի Լեբրոքը նկարահանումների ժամանակ անձամբ եղել է մոդել, ընդ որում՝ բավականին հայտնի։ «Կարմրազգեստ կինը» ֆիլմը դարձել է նրա առաջնելույթը կինոյում և նոր գործունեության սկիզբը։ Ֆիլմի թողարկման տարում ամուսնացել է նրա պրոդյուսեր Վիկտոր Դրայի հետ (որի հետ մինչ այդ մի քանի տարի հանդիպել էր), իսկ 1986 թվականին տեղի ունեցած ամուսնալուծությունից մեկ տարի անց նրա երկրորդ ամուսինն է դարձել Սթիվեն Սիգալը։ 1990 թվականին Քելլին Սիգալի հետ նկարահանվել է «Հակառակ մահի» մարտաֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://catalog.afi.com/Catalog/MovieDetails/57243
  2. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  3. «I Just Called to Say I Love You». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  4. «The Woman in Red (1984) - Gene Wilder | Synopsis, Characteristics, Moods, Themes and Related» (անգլերեն). AllMovie. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել