Կիմ Օկ (օգոստոսի 28, 1964(1964-08-28), Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն), Հյուսիսային Կորեայի քաղաքական ակտիվիստ, Կիմ Ջոնգ Իլի չորրորդ կինը, Կիմ Ջոնգ Ունի խորթ մայրը։


կորեերեն՝ 김옥
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1964(1964-08-28) (59 տարեկան)
ԾննդավայրԿորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Քաղաքացիություն Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
ԿրթությունPyongyang University of Music and Dance?
Մասնագիտություներաժիշտ և քարտուղար
ԱմուսինԿիմ Ջոնգ Իլ
ԿուսակցությունԿորեայի աշխատավորների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Order of Kim Jong Il

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Փհենյանի երաժշտության և պարի համալսարանի դաշնամուրի բաժինը։ Հետագայում դարձել է Կիմ Ջոնգ Իլի անձնական քարտուղարը, իսկ 2004 թվականին՝ նրա երրորդ կնոջ և Կիմ Չեն Ունի մոր մահվանից հետո, նաև «սիրելի առաջնորդի» կինը (պաշտոնապես ամուսնությունը կնքվել է 2007 թվականին[1]

Վերջին տարիներին նա ծառայել է որպես Կորեայի Աշխատավորական կուսակցության արվեստի հարցերով կոմիտեի քարտուղար։ Վերջին անգամ հանրությանը ներկայացել է 2012 թվականին[2]։ 2013 թվականի հուլիսին Սեուլում հյուսիսկորեացի փախստականից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ Կիմ Օկը, ինչպես նաև նրա հայրը՝ Կիմ Հյոն, նույնպես TPK-ի ֆունկցիոներ, Կիմ Չեն Ունի կողմից հեռացվել են բոլոր պաշտոններից։

Հավանաբար, նա ունեցել է որդի Կիմ Ջոնգ Իլից, որը պաշտոնապես չի ընդունվել ԿԺԴՀ-ում[2]։

Կիմ Օկին վերագրվում է նաև ինքնասպանության երկու փորձ[2]։

Հրաժարականից հետո Կիմ Օկի հետագա ճակատագիրը անհայտ է։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա անոթների հիվանդությամբ բուժվում է Գերմանիայի կամ Չինաստանի կլինիկաներում[2], մյուսների համաձայն՝ նա կարող է լինել տնային կալանքի մեջ կամ հեռացվել է Փհենյանից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Малышев Сергей. (2008 թ․ մարտի 15). «Северокорейский Сталин». Новый взгляд. 2008. N 3//newlookmedia.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն))
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Вдова Ким Чен Ира могла стать жертвой "зачистки" новым режимом». ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  3. Радов Захар. (05.07.2013). «Ким Чен Ын «зачистил» мачеху». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.