Կիմ Սո Յոն
հարավկորեացի դերասանուհի
Կիմ Սո Յոն (կորեերեն՝ 김소연, նոյեմբերի 2, 1980[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի, հայտնի է դարձել «Ամեն ինչ Եվայի մասին» (이브의 모든것) և « Իրիս» (아이리스) սերիալների շնորհիվ[2]։
Կիմ Սո Յոն կորեերեն՝ 김소연 | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1980[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Դոնգուկի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Lee Sang-woo? |
namooactors.com/star/kimsoyeon/ | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Գործունեություն խմբագրել
2005 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ցույ Հարկի «Յոթ սրեր» ֆիլմում։ 2008 թվականին նա գլխավոր դեր է ստացել «Համադամասեր» (식객) դրամայում[3]։ Ինչպես նաև գլխավոր դերասանուհիներից մեկն էր «Իրիս» կարճամետաժ սերիալում, որը բաղկացած էր 20 մասից։ Նա մարմնավորել է Հյուսիսային Կորեայի գործակալ Կիմ Սո Հվայի դերը։ Նա գլխավոր դեր է խաղացել «Հմայիչ փաստաբան» (검사 프린세스) ռոմանտիկ դրամայում։ Նա աշխատում է «Namoo Actors» գործակալությունում։ 2010 թվականին նրան հրավիրել են խաղալու Կիմ Սո Հվա դերում «Աթենաս՝ պատերազմի աստվածուհի» (아테나: 전쟁의 여신) սերիալի երկու էպիզոդներում։
Ֆիլմագրություն խմբագրել
Սերիալներ խմբագրել
Տարեթիվ | Անվանումը հայերեն | Դեր |
---|---|---|
2000 | Մայրը և քույրը | Նո Սըն Րի |
2000 | Ամեն ինչ Եվայի մասին | Հո Յոն Մի |
2002 | Տրիո | Չհվե Սո Յոն |
2004 | Արևի լույսը թափվում է | |
2005 | Աշնանային տարափ | Լի Գյու Ըն |
2008 | Համադամասեր | Յուն Ջու Խի |
2009 | Այրիս | Կիմ Սոն Հվա |
2010 | Բժիշկ Չեմպ | Կիմ Յոն Ու |
2010 | Հմայիչ փաստաբան | Ման Հյե Րի |
2010 | Աթենաս՝ պատերազմի աստվածուհի | Կիմ Սոն Հվա |
2012 | Մեծ մարգարե | Հե Ին |
2013 | Իրիս-2 | Կիմ Սոն Հվա |
Խաղարկային ֆիլմեր խմբագրել
Տարեթիվ | Հայերեն անվանումը | Դեր |
---|---|---|
1996 | Բոս | |
1997 | Փոփոխություն | Կո Ըն Բի |
2005 | Յոթ սրեր | Կանաչ մարգարիտ |
2010 | Իրիս | Կիմ Սոն Հվա |
2012 | Ռուսական սուրճ | Տանյա |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Lee, Claire (2012 թ․ մարտի 7). «Former teen star returns to big screen». The Korea Herald. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Transliterated as Jiu Xiang Mei Li Hu Die Fei.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ким Со Ён на «Namoo Actors»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Սո Յոն» հոդվածին։ |