Կիմ Ու Բին (հանգըլ՝ 김우빈, իսկական անուն՝ 김현중՝ Կիմ Հյոն Ջուն, հուլիսի 16, 1989(1989-07-16), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել[1]։ Նկարահանվել է մի շարք դորամաներում (սերիալներում), ինչպիսիք են «Դպրոց 2013», «Քեզ համար՝ ամբողջ հմայքով», «Ժառանգները» և այլն։

Կիմ Ու Բին
Կիմ Ու Բինը 2017 թվականին
Ծնվել էհուլիսի 16, 1989(1989-07-16) (34 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունJeonju University?
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
Կրոնկաթոլիկություն
Այլ անուն(ներ)김현중
Մասնագիտությունդերասան
Կիմ Ու Բին՝ Վիքիպահեստ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կյանք և գործունեություն խմբագրել

Կիմ Ու Բինը ծնվել է 1989 թվականի հուլիսի 16-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Նկարահանվել է մի շարք սերիալներում, գովազդներում, տեսահոլովակներում, մասնակցել բազմաթիվ շոու ծրագրերի և արժանացել բազմաթիվ մրցանակների։

Սկզբնական շրջանում մեծ հաջողությունների է հասել մոդելային աշխարհում, որը սկսել է 2009 թվականից՝ մասնակցելով տարբեր ցուցադրությունների և ֆոտոսեսիաների։ Դերասանական կարիերան սկսել է 2011 թվականի վերջերին, երբ սկսեց նկարահանվել «Վամպիր իդոլը» դորամայում։ Այդ ֆիլմում էլ հանդես եկավ իր նոր՝ Կիմ Ու Բին անունով։ Դա նրա առաջին ֆիլմն էր, որին հաջորդեց «Սպիտակ Նոր տարի» դորաման։

2012 թվականին սկսեց նկարահանվել «Տղամարդու արժանապատվություն» ֆիլմում։ Իսկ 2013 թվականին իր ընկերոջ և գործընկերոջ՝ Լի Ջոնգ Սուկի հետ նկարահանվեց «Դպրոց 2013» դորամայում, որից հետո առաջարկ ստացավ «Ժառանգները» հեռուստասերիալում մարմնավորել գլխավոր դերերից մեկը, որը նրան մեծ հաջողություն և ճանաչում բերեց։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ալիք
2011 Սպիտակ Նոր տարի Կանգ Մի Րու KBS2
Հատուկ դրամա Ռոյ KBS2
Վամպիր Իդոլ ՈՒ Բին MBN
2012 Տղամարդու արժանապատվություն Կիմ Դոնգ Հյուն SBS
Քեզ համար՝ ամբողջ հմայքով Ջոն Կիմ[2] SBS
Դպրոց 2013 Փակ Հյունգ Սու KBS2
2013 Ժառանգները Չոի Յունգ Դո SBS
2016 Խենթ սիրահարները Շին Ջուն կրտսեր KBS2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Park, Jin-hai (2013 թ․ օգոստոսի 12). «Crisscrossing runways and screens: Rising actor Kim Woo-bin has looks, style and sincerity». The Korea Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12–ին-ին.
  2. Hong, Grace Danbi (2012 թ․ սեպտեմբերի 13). «Kim Woo Bin Shines as f(x) Sulli's First Love in To the Beautiful You». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7–ին-ին.