Կիմ Բալայան
հայ քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կիմ Գաբրիելի Բալայան (հոկտեմբերի 15, 1947, ԼՂԻՄ Մարտակերտի շրջան, գ. Ներքին Հոռաթաղ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ
Կիմ Բալայան | |
Կուսակցություն՝ | ՀՅԴ |
---|---|
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 15, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զավակներ | Տիգրան Բալայան և Գաբրիել Բալայան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել- 1966 թ. ավարտել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1971 թ.:
- 1972-1975 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում որպես ավագ լաբորանտ և դասավանդել «Կրիմինալիստիկա» առարկան։
- 1975-1977 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի դատահետքաբանական և ձգաբանական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ, իսկ 1977-1990 թթ.՝ նույն բաժնի պետ։
- 1990-1995 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ, նույն հանձնաժողովի նախագահ։
- 1999 թ. եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի իրավաբանական ծառայության բաժնի պետ։
- 2000-2003 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2003 թ. նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
Պարգևներ
խմբագրել- Մխիթար Գոշի մեդալ, 2017[1]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.