Կիկո Միձուհարա

Ճապոնական մոդել և դերասանուհի

Կիկո Միձուհարա (ճապ.՝ 水原 希子 Միձուհարա Կիկո, ի ծնե անուն՝ Օդրի Կիկո Դանիել[3], հոկտեմբերի 15, 1990(1990-10-15)[4], Դալաս[5] և ԱՄՆ[6]), ճապոնա-ամերիկացի մոդել, դերասանուհի, երգչուհի և դիզայներ, ով ունի կորեական արմատներ։ Ճապոնիայում ապրել է դեռևս փոքր հասակից։ Աշխատում է այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են՝ Angelababy-ն, Էիմի Կուրոդան և Հու Բինը։

Կիկո Միձուհարա
ճապ.՝ 水原 希子
Հասակը1.68սմ
Ծնվել էհոկտեմբերի 15, 1990 (33 տարեկան)[1]
ԾննդավայրԴալաս, Տեխաս, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ճապոնիա
Ազգությունամերիկացի/ճապոնացի
Մասնագիտություն
Ակտիվ շրջան2010 - ներկա
Ժանրերդրամա, կատակերգություն, մելոդրամա
IMDbID 3460467
ԿինոՊոիսկID 1833106
kiko-mizuhara.com

Կիկո Միձուհարան իր մոդելային կարիերան սկսել է քսան տարեկանում՝ մասնակցելով Seventeen ամսագրի մրցույթին, որտեղ ընթերցողները ընտրում էին ամսագրի նոր դեմքերին[7]։ Հետո, որպես մոդել նա պայմանագիր կնքեց ViVi և MAQUIA ամսագրերի հետ[8]։ 2010 թվականին հանդես է եկել, որպես դերասան՝ «Նորվեգիական անտառ» ֆիլմում[9]։ Այդ ֆիլմից հետո նա նկարահանվել է ճապոնական «Yae No Sakura», «Shitsuren Chocolatier» և «Nobunaga Concerto» դրամաներում[10]։ 2011 և 2013 թվականներին, նա որպես երգչուհի համագործակցել է Թովա Թեիի հետ՝ «The Burning Plain» և M-Flo-ի «No Way» երգերի ձայնագրության ժամանակ։ Բացման միջոցառումներին նա Ռիհաննայի[11] և Բեյոնսեի[12] հետ կատարել է դուետներ։ 2ե014 թվականին նա դարձել է «Business of Fashion 500: The People Shaping the Global Fashion Industry» նախագծի անդամ[13]։

Վաղ կյանք խմբագրել

Նրա հայրը ամերիկացի է, իսկ մայրը զաինիչի՝ Ճապոնիայի կորեացի[14][15]։ Նա ծնվել է Դալաս քաղաքում, ապա երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ճապոնիայի Կոբե քաղաք։ Նա ունի կրտսեր քույր՝ Էշլի Յուկա Դանիելը, ով նրանից չորս տարով փոքր է։ Քույրը նույնպես մոդել է։ Երբ Կիկոն 13 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին և հայրը վերադարձավ ԱՄՆ։

2003 թվականին մասնակցել է Seventeen ամսագրի մրցույթին և հաղթել է[16]։ 16 տարեկանում միայնակ տեղափոխվել է Տոկիո։ 2007 թվականի հուլիսին դարձել է ViVi նորաձևության ամսագրի մոդել[17]։

Կարիերա խմբագրել

Մոդել խմբագրել

2008-ից 2010 թվականները Կիկո Միձուահարան եղել է Tokyo Girls Collection-ի մոդել[18]։ Միջազգային հայտնիություն ձեռք է բերել 2014 թվականին՝ The Paris Collections-ին մասնակցելով[19]։ Նույն տարում բրիտանացի դիզայներ Նասիր Մաժարի կողմից հրավիրվել է Լոնդոն՝ նորաձևության շաբաթ միջոցառման ժամանակ քայլել իր S/S հավաքածուի համար[20], նաև համագործակցել է դիզայներ Ջերեմի Սկոտի հետ իր Moschino հավաքածուն ցուցադրելու համար՝ Միլանի նորաձևության շաբաթի ժամանակ[21][22]։ Նա Վենետիկում մասնակցել է Նիկոլա Ֆորմիչետի Դիզելի նոր հավաքածուի ցուցադրմանը[23]։

Դերասան խմբագրել

2010 թվականին Միձուհարան առաջարկ ստացավ նկարահանվել Թրան Ան Հունի «Նորվեգիական անտառ» ֆիլմում, այդ ֆիլմում նաև նկարահանվում էին Կենիչի Մացույաման և Ռինկո Կիկուչին[24][25]։ 2012 թվականին Միկա Նինագավայի «Helter Skelter» ֆիլմում խաղացել է երկրորդական դեր։ Այդ ֆիլմը հիմնված էր Կյոկո Օկազակիի նույնանուն մանգայի վրա[26]։ Նույն տարում նա երկորդական դեր է խաղացել Տոշիակի Տոյոդայի «I'm Flash!» ֆիլմում[27][28]։ Կազունարի Նինոմիյայի հետ խաղացել է Կեիշի Օտոմոյի «Platinum Data» ֆիլմում[29]։ 2014 թվականին նա խաղացել է կախարդ բժշկի դեր՝ «Խաբիր ֆիլմին. Վերջին փուլ» ֆիլմում[30], որտեղ նա խոսել է մալայերեն, քանի որ ֆիլմը նկարահանվել է Մալայզիայի Կուչինգ քաղաքում։ 2014 թվականի հուլիսին Միձուհարան ասաց, որ «Տիտանների գրոհը» ֆիլմը կհեռարձակվի 2015 թվականի ամռանը[31]։

2013 թվականին Միձուհարան խաղացել է ճապոնական «Yae No Sakura» հեռուստատեսային դրամայում[32]։ 2014 թվականին խաղացել է «Shitsuren Chocolatier» և «Nobunaga Concerto» դրամաներում։

Դիզայներ խմբագրել

Միձուհարան 2013 թվականին առաջին անգամ համագործակցել է դիզայներական կազմակերպությունների հետ և ցուցադրել իր գարնանային հավաքածուն։ Հավաքածուն ստեղծելուց ոգեշնչվել է Փարիզի 1920-ականների ոճից[33]։ Նույն տարում ներկայացրել է F/W հավաքածուն, որն անվանել է «Bad Girl of the 90s», այդ հավաքածուն կրել են հայտնի երգչուհիներ Բեյոնսեն, Ռիհաննան և ուրիշներ[34]։ Միձուհարան նաև թողարկել է գլխի զարդարանքների հավաքածու[35]։ 2014 թվականին թողարկել է իր գարուն-ամառ Girlfriend of the Rockstar հավաքածուն[36], այդ նույն տարում նաև թողարկել է աշուն-ձմեռ Disco Bowling հավաքածուն, որի ստեղծման համար ոգեշնչվել է 1980-ականների ոճից[37][38]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Հեռուստատեսային դրամաներ խմբագրել

  • «Yae No Sakura» (2013)
  • «Shitsuren Chocolatier» (2014)
  • «Nobunaga Concerto» (2014)
  • «Kokoro ga Pokitto ne» (2015)
  • «Kazoku no Katachi» (2016)

Սկավառակագրություն խմբագրել

Համագործակցություններ խմբագրել

  • Թովա Թեի – «The Burning Plain»՝ «Sunny» ալբոմից (2011)
  • M-Flo – «No Way»՝ «Neven» ալբոմից (2013)

Մատենագրություն խմբագրել

  • Kiko (2010)
  • Girl (2012)
  • Kiko Mizuhara Model and Actress Fashionable Selby by Todd Selby, Abrams, New York, (2014)
  • A Winter Diary by Julien Levy, New York, (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «藤原竜也&水原希子 Special Interview». Oricon Style (Japanese). Oricon. 2012 թ․ օգոստոսի 29.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Hoff, Victoria Dawson (2013 թ․ դեկտեմբերի 9). «Meet the International Star Behind Beyoncé's Pizza Outfit». Elle.
  3. «Interview Of Kiko & Niels: The New Maison Kitsuné FW13 Faces». Kitsune. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 http://kotaku.com/attack-on-titan-movie-stars-versus-the-anime-and-manga-1661037915
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. «All About Kiko~100 questions Translation». 100wendybirds. Nylon Japan. January 2011.
  8. «Kiko Mizuhara's life translated». 100wendybirds. KIKO (Photobook).
  9. Walker, Harriet. «Kiko Mizuhara: The Norweigan [sic] Wood Star in an Intimate Portrait». AnOther. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  10. «Interview with Kiko Mizuhara». Fuji Television (Japanese). Fuji Television. 2014 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Rihanna in Kiko Mizuhara for Opening Ceremony in NYC». Tom and Lorenzo. 2014 թ․ մայիսի 1.
  12. Hoff, Victoria (2013 թ․ դեկտեմբերի 9). «Meet the International Star Behind Beyoncé's Pizza Outfit». Elle.
  13. «BoF 500: Kiko Mizuhara». Business of Fashion. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  14. 映画「ノルウェイの森」で主人公を翻弄 水原希子の素顔. MSN Sankei News (Japanese). Sankei Shimbun. 2010 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «eiga.com».
  16. «Kiko Mizuhara's life - translated Pt 2/2». 100wendybirds.
  17. Link text, http://asianwiki.com/Kiko_Mizuhara.
  18. «Kiko Mizuhara». Asia Cross.
  19. «Kiko Mizuhara Debuts at the Paris Collections in Olympia Le Tan's Show». Fashion Headline Japan. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  20. Ongley, Hannah (2013 թ․ սեպտեմբերի 16). «LFW: Nasir Mazhar's Colorful Case for Model Diversitywork=STYLEITE». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  21. «世界が水原希子を待っていた!! 才能開花中! 仕事現場に密着». Numero Tokyo. 2014 թ․ հունիսի 24.
  22. «2014-15 AW: Kiko Mizuhara and Her Sister for Sretsis». Fashion Headline Japan. 2014 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  23. «Kiko Mizuhara for Nicola Formichetti's DIESEL 2014-15 AW Collection». Fashion Headline Japan. 2014 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  24. Adams, Sam (2012 թ․ հունվարի 5). «Norwegian Wood - Film - Movie Review - The A.V. Club». The A.V. Club.
  25. Bradshaw, Peter (2011 թ․ մարտի 10). «Norwegian Wood - review - Film - The Guardian». The Guardian.
  26. Schilling, Mark (2012 թ․ հուլիսի 13). «'Heruta Sukeruta (Helter Skelter)' - The Japan Times». The Japan Times.
  27. Schilling, Mark (2012 թ․ օգոստոսի 31). «'I'm Flash!' - The Japan Times». The Japan Times.
  28. Harvey, Dennis (2012 թ․ հոկտեմբերի 5). «I'm Flash! - Variety». Variety.
  29. Schilling, Mark (2013 թ․ մարտի 15). «'Purachina Deta (Platinum Data)' - The Japan Times». The Japan Times.
  30. «トリック劇場版 ラストステージ』 マレーシアで初海外ロケ、豪華ゲストも». Cinema Cafe. 2013 թ․ հուլիսի 31.
  31. «'Live Action version of Attack on Titan, Ishihara Satomi, Kiko Mizuhara additional cast announced'». Model Press. 2014 թ․ հուլիսի 30.
  32. «大河出演決定の水原希子、女優業への苦悩を告白 モデルプレスインタビュー». Model Press. 2012 թ․ հոկտեմբերի 12.
  33. «OC Omotesando Countdown: Exclusive Items». Opening Ceremony. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  34. http://tomandlorenzo.com/2014/05/rihanna-in-kiko-mizuhara-for-opening-ceremony-in-nyc/
  35. Brumfitt, Stuart (September 2014). «Gypsy Sport step up to the plate». Dazed Digital.
  36. «Kiko Mizuhara for Opening Cermeony». Opening CeremonyJapan. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  37. «Kiko Mizuhara for Opening Ceremony AW 2014». Opening CeremonyJapan. 2014 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  38. «Opening Ceremony Osaka». Opening Ceremony Japan. 2014 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել