Կերչ-Ենիկալի ջրանցք (ուկրաիներեն՝ Керч-Єнікальський канал), ծովային նավարկելի ջրանցք Կերչի նեղուցում։ Կապում է Ազովի և Սև ծովերը։

Կերչ-Ենիկալի ջրանցք
Տեսակջրանցք և ջրանցք
Երկիր Ուկրաինա
Մասն էԿերչի նեղուց

Պատմություն խմբագրել

 
Ղրիմի կամրջի կամարները գտնվում են ջրանցքի հարավարևելյան հատվածում:

Ջրանցքը ստեղծվել է 19-րդ դարի վերջին ծովագնացությամբ առևտրական կապերը բարելավելու նպատակով[1]։ Ջրանցքի շինարարությունը շարունակվել է 1874 թվականից մինչև 1877 թվականը։ Այն անվանվել է Կերչ-Ենիկալի ջրանցք Կերչ-Ենիկալի վարչական տարածքի անունով։ Սկզբնական շրջանում ջրանցքի խորությունը եղել է 5.7 մ։

1903 թվականին ջրանքցքը խորացվել է մինչև 6.4 մ, իսկ 1908 թվականին՝ մինչև 7.3 մ։ Ջրանցքի ընդհանուր երկարությունը 26.4 կմ է։ Այս խորությունը բավարար չի եղել նավագնացության համար և բնորոշվել է ոչ բավարար միջոցների տրամադրմամբ։

Ավելի ուշ մշակվել է ջրանցքի հետագա խորացման ծրագիր՝ մինչև 8.5 մ, և երկարության ավելացում՝ մինչև 64 կմ 810 մ։ Ծրագիրը պետք է ֆինանսավորվեր 1912 թվականի ապրիլի 17-ի օրենքով՝ «Շինարարական ծախսերի համար պետական գանձարանից գումար դուրս գրելու մասին»։

Սակայն Առաջին համաշխարհային պատերազմը, այնուհետև Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը խանգարել են ծրագրի իրականացմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ջրանցքը զգալի վնասներ է կրել, լցվել պայթուցիկ նյութերով ու խորտակված նավերով։

1945-1965 թվականներին հիմնական աշխատանքն ուղղվել է ջրանցքի խորացմանը, ինչպես նաև ջրանցքի հատակից թափոնների դուրսբերմանը[2]։

1965-1966 թվականներին Կերչ-Ենիկալի ջրանցքը խորացվել է Սև ծովի կողմից մինչև Կերչի նավահանգիստ և ընդլայնվել է ջրանցքի մուտքի հատվածը Տուզլա կղզու կողմից։

1969-1970 թվականներին ջրանցքը ընդլայնվել է մինչև 120 մ և խորացվել մինչև 9-9.75 մ։ Մեծացվել է նաև շրջադարձների շառավղի չափը։ 1970 թվականին Կերչ-Ենիկալի ջրանցքում նավի թաղվածքը հռչակվել է 8 մ, ինչը թույլ է տվել ժամանակի խորհրդային ամենախոշոր նավերին անցնել ջրանցքով։

1970 թվականից հետո կատարվել են ջրի դուրս քաշման որոշ աշխատանքներ։

2004 թվականից հետո ջրանցքի վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվել[3]։

Նկարագրություն խմբագրել

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ջրանցքը սկսվում է Սև ծովից, անցնում է Կերչի նեղուցով և թափվում Ազովի ծովը (կոորդինատներ — լայնություն։ 45°27’6.95"N երկայնություն։ 36°41’7.44"E): Ջրանցքի երկարությունը 24.3 կմ է, լայնությունը՝ 120 մ, խորությունը՝ մինչև 9.3 մ։

Ջրանցքը բաղկացած է չորս թեքումներից՝ Պավլովսկի, Բուրունսկի, Ենիկալի և Չուշկինսկի։ Բացի վերջինից՝ մնացածն անվանված են Կերչի թերակղզու ափերի անուններով[3]։

Համաձայն 2016 թվականի հունվարի 21-ի՝ Կերչի ծովային նավահանգստի կապիտանի կարգադրումների՝ ջրանցքի թեքվածները հետևյալ խորությունն ունեն[4].

  • Պավլովսկի թեքվածք - 8.3 մ
  • Բուրունսկի թեքվածք - 9.2 մ
  • Ենիկալի թեքվածք - 9.2 մ
  • Չուշկինսկի թեքվածք - 9.3 մ։

Ջրանցքի թողունակությունը 150 նավ է մեկ օրվա մեջ[5]։ 2012 թվականին ջրանցքով օրական միջին հաշվով 30-40 նավ է անցել, 2017 թվականին՝ ավելի քան 60[6][7]։

Նավերի մուտքը ջրանցք մառախուղի, ձյան տեղումների, հորդառատ անձրևների և քամու՝ 140մ/վ արագության գերազանցման ժամանակ արգելված է։

Նավերի չափերի սահմանափակում խմբագրել

2002 թվականին Ուկրաինայի տրանսպորտի նախարարության հրամանով հաստատվել են Կերչ-Ենիկալի ջրանցքին մոտենալու և նրանով անցնելու կանոնները, որոնցում, ի թիվս այլ չափանիշների, սահմանվում է նավերի չափը[8]։ Այն չպետք է գերազանցի 215 մ երկարությունը, 8 մ նստվածքը։ Սրանից մեծ չափեր ունեցող նավերի անցումը ջրանցքով Կերչի կապիտանի կողմից դիտարկվում է ամեն կոնկրետ դեպքի համար։

Հարկ է նշել, որ այդ սահմանափակումները եղել են և ավելի խիստ։ Այսպես, 2004 թվականին Չուշկինի թեքվածքի խորությունը կազմել է 6.1 մ[1], ինչը մեխանիկորեն նվազեցրել է ջրացքով անցնող նավերի նստվածքի չափը։

Կերչ-Ենիկալի ջրանցքի՝ Ռուսաստանին անցնելուց հետո ջրանցքի թույլատրելի անցումը նավերի համար 2014 թվականին մեծացվել է մինչև 252 մ, ինչը հաստատվել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության կողմից[9]։ Թույլատրելի նստվածքը մնացել է նույնը՝ 8 մ։

2017 թվականի մայիսի 24-ին Կերչի նավահանգստի կապիտանը ծանուցել է, որ Կերչի նեղուցի անցման մոտ կամարներ տեղադրելուց հետո «Սոյուզմորնիպրոեկտ» ԲԸ ցուցումով Կերչ-Ենիկալի ջրանցքով անցնող նավերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները[10].

  • երկարություն - 160 մ
  • լայնություն - 31 մ
  • նստվածք - 8 մ
  • ստորջրյա չափեր - 33 մ։

Սակայն այս կարգավորումները հաստատելուց հետո արդեն գրանցվել է 160 մ երկարությունը գերազանցող նավերի անցում[11]։

Ուկրաինական պաշտոնատար անձինք վկայում են, որ երկարության սահմանափակման պատճառով ուկրաինական նավահանգիստները ֆինանսական կորուստներ են կրում, և խոստանում են այս առիթով դիմել միջազգային դատարան[12]։

Նավերի ուղղության կառավարում խմբագրել

Նավերի ուղղության կարագավորումը կատարվում է Կերչի նավահանգստի «Նավերի ուղղության կառավարման ծառայության» կողմից[13]։ 215 և ավել մետր երկարություն ունեցող նավերի մուտքը թույլատրվում է միայն ցերեկվա ժամերին նավաքարշի օգնությամբ։ 3.5 մ նստվածքով նավերի մուտքը թույլատրված է ջրանցքի ձախ հատվածով։ Կերչ-Ենիկալի ջրանցքով նավարկությունը երկկողմանի է՝ բացառությամբ N 19 և N 20 հատվածից մինչև N 23 և N 24 հատվածի (Ենիկալի թեքվածքից մինչև Կերչի նավահանգստի մոտակայքը), որտեղ միակողմանի նավարկություն է 140 մ երկարությունը չգերազանցող նավերի համար։

Միակողմանի նավարկություն սահմանվում է.

  • 165 մ երկարություն և 25 մ լայնություն ունեցող նավերի համար
  • մեծ նստվածքով նավերի համար՝ նավի վատ կառավարման և դրեյֆի մեծ անկյան առկայության դեպքում
  • վտանգավոր բեռներով նավերի համար
  • սահմանափակ տեսանելիության դեպքում։

Ջրանցքով անցնելու ուղեվճար խմբագրել

Կերչ-Ենիկալի ջրանցքով նավերի անցումը վճարովի է։ Նավատիրական ընկերությունը վճարում է ջրանցքի, լոցմանի, նավարկման, փարոսի վճար։ Դրանցից ամենաթանկը ջրանցքի գումարն է. այն կազմում է բոլոր վճարումների 80 %-ը։ Հարկերը հավաքում է Կերչի ծովային առևտրական նավահանգիստը, որը նաև կարգավորում է նավերի երթուղին ջրանցքով և ապահովում է նրա աշխատանքային վիճակը։ Ստացված գումարը ծախսվում է խորությունը մեծացնելու և ջրանցքի ընթացիկ աշխատանքների վրա։

Հարկաչափերը հաստատված են Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից։ Երկար նավագնացության նավերի համար, որոնք ջրանցքն անցնում են տրանզիտով, ջրանցքի հարկը կազմում է 7.00-9,95 ռուբլի/GT (GT — gross tonne — միավոր, որով չափվում է նավի համախառն տարողությունը. 1 GT մոտավորապես հավասար է 2,83 ³.), փարոսի վճարը՝ 1,25-1,9 ռուբլի/GT՝ կախված նավի տեսակից։ Առափնյա տրանզիտային նավերի համար հարկաչափը կազմում է 3,50-4,85 ռուբլի/GT, իսկ փարոսի վճարը՝ 0,64-0,87 ռուբլի/GT[14]:

2000-ական թվականների սկզբին Կերչ-Ենիկալի ջրանցքից նավերի վճարները կազմել են տարեկան մոտ վեց միլիոն դոլար[15]։

Թամանի նավարկման ճանապարհ խմբագրել

Պավլովսկի ու Բուրունսկի թեքումներից աևրելք անցնում է «Նավարկուղի-50»-ը՝ 4.5 մ խորությամբ, որը Ենիկալի թեքվածքին միացում է այն նույն տեղում, որտեղ Բուրունսկի թեքվածքն է միանում։ «Նավարկուղի-50»-ը ձգվում է Կերչի նավահանգստին զուգահեռ, հատում է Ենիկալի թեքվածքը, այնուհետև ուղղվում Ազովի ծով Ենիկալի ու Չուշկինսկի թեքվածքների մոտով։ Նրա ամենացածր խորությունը 3 մ է։ «Նավարկուղի-50»-ը և «Նավարկուղի-52»-ը, որոնք զուգահեռ են Կերչ-Ենիկալի ջրանցքին և ձևավորում են Թամանի նավարկման ճանապարհը[16]։

Թամանի նավարկման ճանապարհով նավերի ուղղության կարգավորումը իրականցնում է Կերչի նեղուցի «Նավարկման կառավարման տարածքային ծառայությունը»[17][18]։

2012 թվականին Թամանի նավարկման ճանապարհով օրական անցել է միջին հաշվով 20 նավ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Карта Керченского пролива, моста и переправы». most-kerch.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Форум "В Керчи" • Просмотр темы — Керченский морской торговый порт». www.vkerchi.com.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «Керчь-Еникальский канал». water-rf.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Распоряжение об объявлении допустимых осадок судов на акватории и у причалов морского порта Керчь» (PDF).
  5. «Идёт монтаж железнодорожного арочного пролёта через Керчь-Еникальский канал» LIfe-News.Ru - Портал жизненных новостей». www.life-news.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. 6,0 6,1 «Центр регулирования движения судов "Керчь" принят в постоянную эксплуатацию». УНН (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «У Керчь-Еникальского канала расположилась очередь из 28 судов август 2017 — Крым — Новости Sevas.Com». news.sevas.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «Про затвердження Правил плавання суден Керч-Єнікальсь… | від 09.10.2002 № 721 (Сторінка 1 з 2)». zakon3.rada.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. «Российские правила судоходства по Керченскому проливу расширили возможности украинских азовских портов». www.c-inform.info. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Сообщение капитана морского порта Керчь о допустимых габаритах судов, проходящих Керчь-Еникальский канал после установки фарватерных арок Керченского мостового перехода». 24 мая 2017 года.
  11. Детали судна FEDERAL ELBE
  12. «Сколько потеряют украинские порты из-за ограничений Керченского моста». Порты Украины. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «Приказ Минтранса России от 21.10.2015 N 313 (ред. от 10.03.2016)». rulaws.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. «Приказ Федеральной антимонопольной службы от 10 марта 2016 г. № 222/16 Об утверждении ставок портовых сборов за услуги, оказываемые государственным унитарным предприятием Республики Крым «Крымские морские порты» в морском порту Керчь"». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  15. «Сборы от Керчь-Еникальского каналы ежегодно составляют около $6 млн». Finance.UA (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. «Обязательные постановления по морскому торговому порту Кавказ» (PDF).
  17. «Навигационные услуги с использованием СУДС : ФГУП «Росморпорт»». www.rosmorport.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. «Карта зоны действия РСУДС Керченского пролива». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.