Կերեմ Դեմիրբայ

ֆուտբոլիստ

Կերեմ Դեմիրբայ (գերմ.՝ Kerem Demirbay, հուլիսի 3, 1993(1993-07-03)[1][2], Հերթեն, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), թուրքական արմատներով գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հոֆենհայմի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Կերեմ Դեմիրբայ
Kerem Demirbay
Դեմիրբայը 2015 թվականին Ֆորտունայի կազմում
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 1993(1993-07-03)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Հերթեն, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հոֆենհայմ
Համար 10
Պատանեկան կարիերա
1997-2007 Գերմանիա Շալկե 04
2007-2008 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
2008-2011 Գերմանիա Վատենշայդ 09
2011-2012 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ II 28 (2)
2013-2016 Գերմանիա Համբուրգ 3 (0)
2013-2014 Գերմանիա Համբուրգ II 6 (4)
2014-2015Գերմանիա Կայզերսլաուտերն 22 (1)
2015-2016Գերմանիա Ֆորտունա Դյուսելդորֆ 25 (10)
2016-ներկա Գերմանիա Հոֆենհայմ 28 (6)
Ազգային հավաքական
2011-2012 Թուրքիա Թուրքիա (մինչև 19) 7 (1)
2012-2013 Թուրքիա Թուրքիա (մինչև 20) 3 (0)
2013 Թուրքիա Թուրքիա (մինչև 21) 2 (0)
2017-ներկա Գերմանիա Գերմանիա 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Բորուսիա Դորտմունդ խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Դորտմունդի Բորուսիայում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2012 թվականի հուլիսի 21-ին՝ փոխարինման դուրս գալով խաղադաշտ Բորուսիա Դորտմունդ II-ի կազմում Երրորդ Բունդեսլիգայի Օսնաբրյուկի դեմ խաղում[4]։ Բորուսիա Դորտմունդի երկրորդ թիմի կազմում անցկացրել է 28 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։

Համբուրգ խմբագրել

2013-2014 մրցաշրջանի ձմեռային դադարի ժամանակ Դեմիրբայը անվճար տրանսֆերով տեղափոխվեց Համբուրգ։ Բունդեսլիգայում իր դեբյուտը նշել է 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[5]։

Կայզերսլաուտերն (վարձավճար) խմբագրել

2014 թվականի օգոստոսին Դեմիրբայը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Կայզերսլաուտերն[6]։ Այստեղ նա անցկացրեց 22 խաղ և խփեց 1 գնդակ։

Ֆորտունա Դյուսելդորֆ (վարձավճար) խմբագրել

2015 թվականի օգոստոսի 25-ին Դեմիրբայը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ֆորտունա Դյուսելդորֆ։ Այստեղ նա խաղաց 25 խաղ և դարձավ 10 գոլի հեղինակ։

Հոֆենհայմ խմբագրել

Ֆորտունայի կազմում 1 հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո 2016 թվականի հուլիսին Դեմիրբայը 3 տարվա պայմանագիր կնքեց Հոֆենհայմի հետ[7]։ Հոֆենհայմը նրա տրանսֆերի համար վճարեց 1.5 միլիոն ֆունտ ստերլինգ։ 2017 թվականի փետրվարի 22-ին Դեմիրբայը 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Հոֆենհայմի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականը[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դեմիրբայի հայրը թուրք է, իսկ մայրը կիսով չափ թուրք է։ Դեմիրբայն ունի թուրքական անձնագիր և խաղացել է Թուրքիայի մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմում։

2017 թվականի մայիսի 15-ին Դեմիրբայը ընդունեց Թուրքիայի ազգային հավաքականում խաղալու հրավերը, սակայն մի քանի օր հետո նա ընդունեց Կոնֆեդերացիաների գավաթին Գերմանիայի կազմում խաղալու հրավերը և հերքեց այն լուրերը, որ նա պետք է խաղար Թուրքիայի հավաքականի կազմում[9][10]։

Իր միջազգային դեբյուտը նշել է հունիսի 6-ին՝ փոխարինման դուրս գալով Դանիայի դեմ ընկերական խաղում[11]։

Սեքսիստական մեկնաբանություն խմբագրել

Դյուսելդորֆի կազմում խաղալու ժամանակ Երկրորդ Բունդեսլիգայի Ֆրանկֆուրտի դեմ խաղի ժամանակ Դեմիրբայը ստացավ երկրորդ խաղադաշտը կին մրցավար Բիբիանա Շտայնհաուսի կողմից և հեռացվեց խաղադաշտից, ինչից հետո նա ասաց Շտայնհաուսին, որ «կանայք տեղ չունեն տղամարդկանց ֆուտբոլում»։ Խաղից հետո Դեմիրբայը զանգահարեց Շտայնհաուսին և ներողություն խնդրեց, ինչպես նաև հրապարակայնորեն ներողություն խնդրեց նրանից Տվիտերում։ Այնուամենայնիվ, Դեմիրբայը ստացավ 5 խաղի որակազրկում և նա հարկադրաբար կատարեց մրցավարի պարտականություններ աղջիկների պատանեկական թիմերի միջև խաղում դիզայներական հագուստով[12][13][14][15][16]։

Վիճակագրություն խմբագրել

Միջազգային գոլեր խմբագրել

2017 թվականի հունիսի 25-ի դրությամբ

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 25, 2017 Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան   Կամերուն
1–0
3–1
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Germany - K. Demirbay - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Osnabrück 2 - 0 Borussia Dortmund II Team line-ups 7/21/12 - 3. Liga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  5. «Bundesliga (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  6. «Kerem Demirbay to join FCK». Perfect test site. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.(չաշխատող հղում)
  7. «Hoffenheim sign midfielder Demirbay from rivals Hamburg». كووورة (արաբերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  8. «Bundesliga: Kerem Demirbay signs Hoffenheim extension - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 22. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  9. «Kerem Demirbay denies pledging Turkey allegiance before Germany call». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  10. (www.dw.com), Deutsche Welle. «Hoffenheim's Demirbay chooses Germany over Turkey | Sports | DW | 17.05.2017». DW.COM (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  11. «LIVE Denmark - Germany - International friendlies - 6 June 2017». Eurosport. 2017 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  12. «Footballer referees girls' match as punishment for sexist comments». The Independent (բրիտանական անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Fortuna Dusseldorf's Kerem Demirbay forced to referee girls' game after making sexist comment to referee». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  14. sport, Guardian (2015 թ․ դեկտեմբերի 7). «Fortuna Düsseldorf player made to referee girls' game after sexist remark». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  15. «German midfielder forced to referee girls' match after sexist comments». Mail Online. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  16. «Kerem Demirbay: Player officiates girls' game after referee insult». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել