Կերբելուկ մոմատերև
Կերբելուկ մոմատերև
Կերբելուկ մոմատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Կերբելուկ (Anthriscus)
Տեսակ Կերբելուկ մոմատերև (A. cerefolium)
Միջազգային անվանում
Anthriscus cerefolium

Կերբելուկ մոմատերև (լատին․՝ Anthriscus cerefolium), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Հիմքից ճյուղավոր ցողունով և առանցքային բարակ արմատով միամյա ոստայնածածկ խոտաբույս է։ Կրկնակի կամ եռակի փետրաձև բաժանված նուրբ տերևները աճում են 20-60 սմ բարձրությամբ ցողունի վրա։ 3-5 ճառագայթաձև հովանոցներում հավաքված են սպիտակ, հակաձվաձև պսակաթերթիկներով մանր ծաղիկները։ Երկարավուն սերմնապտուղը վերին մասում ունի երկար կտուց։ Սերմնիկը մերկ է կամ ծածկված է խիտ և կարճ խոզանանման մազիկներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ստվերաշատ վայրերում, թփուտներում, աղբավայրերում, ճանապարհների եզրերին, այգիներում։ Մեղրատու բույս է, որը տարածված է Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի կանաչ զանգվածը, հյութը, ծաղիկներն ու պտուղները։ Երիտասարդ ընձյուղները և տերևներն օգտագործում են որպես համեմունք ապուրներ և աղցաններ պատրաստելիս[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերբելուկ մոմատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերբելուկ մոմատերև» հոդվածին։