Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կես դոլար (այլ կիրառումներ)

«Օլբանի» կես դոլար անունով հայտնի մետաղադրամը (50 ցենտ) արտադրվել և բաց է թողվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից 1936 թվականին, որպես հոբելյանական մետաղադրամ՝ նշելու համար Նյու Յորքի Օլբանի քաղաքի 250-ամյակը։

Պատմություն խմբագրել

Օլբանի բնակավայրին քաղաքի կարգավիճակ տրվեց 1686 թվականի հուլիսի 22-ին, բրիտանական Նյու Յորք նահանգի նահանգապետ Թոմաս Դոնգանի կողմից։

Մետաղադրամը հատված է արծաթից, պետական ստանդարտով։ «Օլբանի» կես դոլարը համարվում է հազվագյուտ մետաղադրամ (հատվել է ընդամենը 17 671 հատ, որոնցից մի մասը ձուլել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին), և այն բարձր է գնահատվում կոլեկցիոներների կողմից։

Նկարագրություն խմբագրել

Դիմերես խմբագրել

Դրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է թխկու ճյուղը կրծող կուղբ, ներքևում՝ գրություն. HALF DOLLAR («կես դոլար»), վերևում՝ UNITED STATES OF AMERICA («Ամերիկայի Միացյալ Նահանգներ»)։

Դարձերես խմբագրել

Ետևի կողմում՝ միմյանց ողջունող նահանգապետ Թոմաս Դոնգանը, Օլբանիի առաջին քաղաքապետ Փիթեր Շոյլերը և մեծահարուստ առևտրական, շոտլանդացի ազնվական Ռոբերտ Լիվինգստոնը։ Ներքևում գրված է՝ ALBANY N.Y. («Օլբանի, Ն.Յ.»), և տարեթիվ՝ 1936, վերևում՝ SETTLED - 1614 CHARTERED - 1686 («Բնակեցված՝ 1614, Կանոնադրված՝ 1686»)։