Կեռատավանք, բերդ և հավանաբար վանք Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։

Ավերակները նշմարվում են Կուրի վտակ Շամխոր գետի հովտում, նրա աջափնյա բարձունքի վրա, Ռուսական նահատակ կոչվող հնավայրի մոտ։ Պահպանվել են խիստ ավերված շրջապարսպի և քարուկրով կառուցված շինությունների բեկորները։ Ենթադրվում է, որ եղել է նաև վանք։ 18-19-րդ դարերում հայ մելիքների ռազմական հենակետն էր։ Կեռատավանքի դիմաց գտնվում է Չարեքաբերդը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 222, էջեր 222 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։